Ռիչարդ Մորգան (Ռիկ) Ֆլեր[3] (անգլ.՝ Richard Morgan Fliehr, փետրվարի 25, 1949(1949-02-25)[4], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), առավել հայտնի Ռիկ Ֆլեյր (Ric Flair) ռինգային անվամբ, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), NWA (2008), WWE (2008, 2012) և Պրոֆեսիոնալ ըմբշամարտի փառքի սրահների (2006) անդամ։ Ունենալով ավելի քան 40 տարվա մասնագիտական կարիերա, Ֆլեյրը համարվում է ռեստլինգի բոլոր ժամանակների լավագույն մարզիկներից մեկը։ Առավել ուշագրավ և տևական կարիերա է ունեցել «National Wrestling Alliance» (NWA), «World Championship Wrestling» (WCW), «World Wrestling Federation» (WWF, ավելի ուշ՝ WWE) և «Total Nonstop Action Wrestling» (TNA) կազմակերպություններում։

Ռիկ Ֆլեյր
Ric Flair
Իրական անունՌիչարդ Մորգան Ֆլեր
Richard Morgan Fliehr
Ռինգային անուն(ներ)Ռիկ Ֆլեյր[1]
Սև կարիճ[1]
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ110 կգ[2]
Հայտարարվող հասակ1,85 մ[2]
Ծննդյան թվականփետրվարի 25, 1949 (75 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
ՄարզիչՎեռն Գանյե
Դեբյուտ1972
Կարիերայի ավարտ2011
ԱմուսինԼեսլի Գուդման (1971–83)
Էլիզաբեդ Ֆլեյր (1983–2006)
Տիֆանի ՎանԴեմարկ (2006–09)
Ջեքի Բիմս (2009-այժմ)
Երեխաներ4
Ռիկ Ֆլեյրը և Միքի Ռուրկը «Ռեսլմանիա 25»-ի ժամանակ

«WWE»-ն, «TNA»-ը և «Pro Wrestling Illustrated» պարբերականը Ֆլեյրին ճանաչում են որպես աշխարհի 16-ակի չեմպիոն (ութ անգամ NWA աշխարհի ծանրքաշային, վեց անգամ WCW աշխարհի ծանրքաշային և երկու անգամ WWF չեմպիոն)։ Ֆլեյրի աշխարհի չեմպիոնական տիտղոսների փաստացի քանակը, ըստ տարբեր աղբյուրների տատանվում է 16-ից 25-ի միջև։ «NWA», «WCW» և «WWE» կազմակերպություններում ընդհանուր առմամբ նվաճել է 31 չեմպիոնական գոտիներ։

2008 և 2012 թվականներին առաջադրվել է WWE փառքի սրահ՝ համապատասխանաբար որպես անհատ մարզիկ և որպես «Չորս հեծյալներ» խմբավորման անդամ (Արն Անդերսոնի, Օլ Անդերսոնի և Թալի Բլենչարդի հետ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Էջը OWOW.com կայքում». Ռեստլինգի առցանց բազա. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 29-ին.
  2. 2,0 2,1 «Էջը WWE.com կայքում». World Wrestling Entertainment. Վերցված է 2011 թ․ մարտի 31-ին.
  3. «Փաուեր սլեմ». Այս ամիսը պատմության մեջ՝ փետրվար. SW Publishing. հունվար, 1999. էջ 28. 55.(անգլ.)
  4. https://pantheon.world/profile/person/Ric_Flair

Արտաքին հղումներ խմբագրել