Ջոն Բոյնթոն (Ջեյ Բի) Փրիսթլի (անգլ.՝ John Boynton "J. B." Priestley, սեպտեմբերի 13, 1894(1894-09-13)[1][2][3][…], Բրեդֆորդ, Միացյալ Թագավորություն[2] - օգոստոսի 14, 1984(1984-08-14)[1][2][3][…], Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թվականներին) մասնակից։ Փրիսթլիի՝ 1930-ական թվականներին հրատարակած վեպերում պատկերված են հասարակության հակասությունները «Հրեշտակի փողոցը» (1930), «Նրանք թափառում են քաղաքում» (1936

Ջոն Բոյնթոն Փրիսթլի
անգլ.՝ John Boynton Priestley
Ծնվել էսեպտեմբերի 13, 1894(1894-09-13)[1][2][3][…]
ԾննդավայրԲրեդֆորդ, Միացյալ Թագավորություն[2]
Վախճանվել էօգոստոսի 14, 1984(1984-08-14)[1][2][3][…] (89 տարեկան)
Վախճանի վայրՍտրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Գրական անունPeter Goldsmith[4]
Մասնագիտությունվիպասան, դրամատուրգ, լիբրետիստ, գրող, լրագրող, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և բանաստեղծ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹրինիթի Հոլ
Պարգևներ
ԱմուսինJacquetta Hawkes? և Jane Holland Priestley?[5]
Համատեղ ապրողՓեգի Էշքրոֆթ
ԶավակներՍիլվիա Փրիսթլի[6]
Կայքjbpriestley.co.uk
 John Boynton Priestley Վիքիպահեստում

«Խավարում Գրետլիում» (1942) վեպն ուղղված է նացիստների հետ համաձայնության ուղիներ Փնտրող անգլիական ուժերի դեմ։ Անգլիայում բյուրոկրատիայի և ունևոր խավի բարքերը նկարագրված են «Սըր Մայքլ և սըր Ջորջ» (1964), «Կերպարներ ստեղծողները» (1968), «Լոնդոնյան փակուղի» (1969) վեպերում։

Մեծ Բրիտանիայի ժամանակակից կյանքի բազմազան պատկերը վերակերտված է Փրիսթլիի «Փառատոն Ֆաբրիջում» (1951), «Կախարդներ» (1954) վեպերում։ Բեղմնավոր է Փրիսթլիի ներդրումը ժամանակակից անգլիական դրամատուրգիայում։ Նրա պիեսներում՝ «Վտանգավոր շրջադարձ» (1932), «Ուռիների պուրակ» (1933), «Դրախտային անկյուն» (1934), «ժամանակը և Քոնվեյների ընտանիքը» (1937), «Երաժշտություն գիշերով» (1938), «Տեսուչը եկավ» (1947), «Գանձ» (1953), «Պարոն Քեթլը և օրիորդ Մունը» (1955), «Ապակե վանդակ» (1958), կյանքի դրամատիզմի սուր զգացողությունը միահյուսվում է սոցիալական ու բարոյական հարցադրումների հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բոյնթոն Փրիսթլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 431