Ջոնահ Փերեթի
Ջոնահ Հ. Փերեթի[1] (անգլ.՝ Jonah Peretti, հունվարի 1, 1974, ԱՄՆ), ինտերնետ ձեռնարկատեր, «BuzzFeed»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն[2], «The Huffington Post»-ի համահիմնադիր և «Reblog» նախագծի շրջանակներում ռեբլոգինգի մշակող[3][4][5]։
Ջոնահ Փերեթի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում և The College Preparatory School? |
Մասնագիտություն | գործարար |
Jonah Peretti Վիքիպահեստում |
Կրթություն և վաղ կարիերա
խմբագրելՓերեթին ծնվել և մեծացել է Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում[6]։ Նրա հայրը՝ քրեական գործերով փաստաբան և նկարիչ է՝ իտալական և անգլիական ծագումով, իսկ մայրը դպրոցի ուսուցչուհի է՝ հրեական ծագումով։ Նրա խորթ մայրը աֆրոամերիկուհի էր[7][8]։ Ջոնահ Փերետին սովորել է Օքլենդի նախադպրոցում, որին հաջորդել է Կալիֆոռնիայի համալսարանը Սանտա Քրուզում, որտեղ 1996 թվականին ավարտել է բնապահպանական գիտությունների բաժինը[4][9]։ 1990-ականների կեսերին համակարգչային գիտության դասեր է տվել Նոր Օռլեանի Իսիդոր Նյումենի դպրոցում[10]։ Ավարտել է MIT Media Lab-ի ասպիրանտուրան[11]։
MIT-ում սովորելու տարիներին Nike-ի հետ նամակագրությունը[12], որում խնդրում էր տպել "sweatshop" գրվածքը կոշիկների վրա, դարձել է վիրուսային[13]։
Կարիերա
խմբագրելՓերեթին 2005 թվականին Քենեթ Լերերի, Էնդրյու Բրեյթբարտի և Արիաննա Հաֆինգթոնի հետ միասին հիմնել է «The Huffington Post»-ը[14]։ Սակայն լքել է այն 2011 թվականին՝ «AOL»-ի կողմից 315 մլն դոլարով գնվելուց հետո[4][11][15]։
2005 թվականին Փերեթին Նյու Յորքի «Eyebeam»-ում անցկացրել է «Վարակիչ ԶԼՄ-ներ» ցուցադրությունը, որտեղ էլ 2001 թվականից 2006 թվականներին աշխատել է որպես «R&D Lab»-ի տնօրեն[16]։ Այս ընթացքում Փերեթին մշակել է «ցանցի աշխատանքի մեջ ձանձրացող» հայեցակարգը, որը, նրա կարծիքով, ավելի մեծ է, քան որոշ խոշոր հեռուստատեսային ցանցերի լսարաններ[17]։
2006 թվականի նոյեմբերին Փերեթին հիմնեց «BuzzFeed»-ի «Ինտերնետ հանրաճանաչության մրցույթ» կայքը։ “The Huffington Post”-ից հեռանալուց հետո Փերեթին սկսեց աշխատել “BuzzFeed”-ում լրիվ դրույքով[11]։ Թեև ի սկզբանե կայքը հայտնի էր ինտերնետ մեմերի և ցանկի համադրությամբ, այն առաջինը հայտնեց, որ Ջոն Մաքքեյնը կաջակցի Միթ Ռոմնիին 2012 թվականի Հանրապետական նախընտրական փուլում[11]։ Կայքը շարունակում է աճել՝ հաջորդ տարիներ գրավելով ավելի քան 35 մլն դոլար ֆինանսավորում ներդրողներից։ 2014 թվականի օգոստոսին կայքը ևս 50 մլն դոլար է ստացել «Andreessen Horowitz» ընկերությունից[18], ինչը նախորդ ներդրումների կրկնապատիկն էր[19]։ Կայքը “Andreessen Horowitz”-ի կողմից գնահատվել է 850 մլն դոլար[19]։
2019 թվականին Փերեթին հայտարարել է, որ «BuzzFeed»-ը 15 տոկոսով կկրճատի իր աշխատուժի ընդհանուր քանակը։ Նա ասել է, որ ցանկանում է կրճատել ծախսերը՝ առանց լրացուցիչ դրամահավաքի դիմելու[20][21]։ Իսկ նրա մնացած աշխատուժը միավորվել է, և նրանց առաջին հաջող պայքարը տեղի է ունեցել դուրս մնացած աշխատակիցների համար, երբ նրանք ստացել են վճարովի արձակուրդ[22]։
2021 թվականին ընկերության վիրտուալ ժողովում Փերեթին, որպես «BuzzFeed»-ի գործադիր տնօրեն, աշխատանքից ազատել «The HuffingtonPost»-ի 47 աշխատակիցներին վիճելի եղանակով՝ դուրս մնացած աշխատակիցներին ուղարկելով վիրտուալ հանդիպման գաղտնաբառ՝ «spr!ngisH3r3»:
«The HuffPostUnion»-ը, որը կապված է Ամերիկայի արևելքի գրողների գիլդիային, հայտարարության մեջ ասում է, որ կրճատումները ազդել են նրա 33 անդամների վրա՝ տեղական միության գրեթե մեկ երրորդին։ «Մենք կործանված և վրդովված ենք, հատկապես համաճարակից և տնից աշխատելուց հետո»,– ասվում է հայտարարության մեջ[23]։
Անձնական կյանք
խմբագրելՋոնահ Փերեթին կատակերգու, դերասանուհի և գրող Չելսի Փերեթիի ավագ եղբայրն է[24]։ Փերեթին ամուսնացած է բլոգեր Անդրեա Հարների հետ, ում հետ ունի երկվորյակ որդիներ[24][25][26]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Jonah H Peretti, Born 01/01/1974 in California». CaliforniaBirthIndex.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ «Mid-length video is either 'stuck in the middle' or the future of TV, depending on whether you ask BuzzFeed's CEO or Meg Whitman». Business Insider (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
- ↑ New York Times, Building a Brand with a Blog, May 15, 2006
- ↑ 4,0 4,1 4,2 Mesure, Susie. «Jonah Peretti: And at number one on Buzzfeed's list is...». Independent.
- ↑ «Disruptors: Media». Forbes.
- ↑ «How BuzzFeed's Jonah Peretti Is Building A 100-Year Media Company». Fast Company. Fast Company Magazine.
- ↑ «Interview: Chelsea and Jonah Peretti discuss their controversial Web site, blackpeopleloveus.com.(9:00-10:00 AM)(Broadcast transcript) - HighBeam Business: Arrive Prepared». business.highbeam.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Contagiousmedia.org Արխիվացված Ապրիլ 2, 2004 Wayback Machine
- ↑ «The College Preparatory School», Wikipedia (անգլերեն), 2018 թ․ օգոստոսի 11, Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին
- ↑ «Huffington Post, BuzzFeed co-founder Jonah Peretti started with teaching job at Newman School in New Orleans, website reports». NOLA.com.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Carr, David (2012 թ․ փետրվարի 5). «Significant and Silly at BuzzFeed». The New York Times. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Jonah Peretti and Nike». The Guardian. 2001 թ․ փետրվարի 19. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Serwer, Andy (2013 թ․ դեկտեմբերի 5). «Inside the mind of Jonah Peretti». Fortune Magazine. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Politics, Buzzfeed (2012 թ․ մարտի 1). «How Andrew Breitbart Helped Launch Huffington Post». Buzzfeed. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Gustin, Sam (2011 թ․ փետրվարի 7). «AOL Buys Huffington Post for $315 Million, Arianna to Head AOL Media». Wired. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Beaujon, Andrew. «BuzzFeed CEO: Understanding 'how information is shared' can be as valuable as 'traditional reporting talent'». Poynter.
- ↑ * Peretti interview in STAY FREE! magazine Արխիվացված Փետրվար 23, 2008 Wayback Machine
- ↑ Rice, Andrew (2013 թ․ ապրիլի 7). «Does BuzzFeed Know the Secret?». New York Magazine. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ 19,0 19,1 «BuzzFeed raises another $50 million to fund expansion». CNN. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Ruggiero, Christine Wang, Ryan (2019 թ․ հունվարի 23). «BuzzFeed to cut overall workforce by 15%: Source». www.cnbc.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Lee, Edmund (2019 թ․ հունվարի 23). «BuzzFeed Plans Layoffs as It Aims to Turn Profit». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Kludt, Tom; Phung, An (2019 թ․ փետրվարի 12). «BuzzFeed votes to unionize after layoffs». CNN Business.
- ↑ Robertson, Katie (2021 թ․ մարտի 9). «BuzzFeed lays off 47 HuffPost workers weeks after acquisition». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ 24,0 24,1 @stylehatch, Style Hatch - http://stylehatch.co. «The Jolly, Abrupt, WTF Rise of BuzzFeed».
{{cite web}}
: External link in
(օգնություն)|first=
- ↑ Andrea Harner blog Արխիվացված Հունվար 9, 2016 Wayback Machine; retrieved January 1, 2016.
- ↑ Bhattacharji, Alex (2017 թ․ ապրիլի 1). «Peretti Siblings Share a Sense of Humor, Not Just Genes». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնահ Փերեթի» հոդվածին։ |