Էնդրյու Բրեյթբարտ (անգլ.՝ Andrew Breitbart, փետրվարի 1, 1969(1969-02-01)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] - մարտի 1, 2012(2012-03-01)[3][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի հրատարակիչ, լրագրող և պահպանողական ուղղության խմբագիր։ Breitbart News կայքի ստեղծող։ Մեթ Դրաջի հետ միասին կանգնած է Drudge Report-ի ստեղծման հիմքում։ Եղել է նաև կինոյի դերասան և պրոդյուսեր[5][6][7][8]։

Էնդրյու Բրեյթբարտ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1969(1969-02-01)[1]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
Մահացել էմարտի 1, 2012(2012-03-01)[3][1] (43 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԳերեզմանHillside Memorial Park
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնհուդայականություն[4]
ԿրթությունԹուլեյնի համալսարան և Brentwood School?
Մասնագիտությունլրագրող, հրատարակիչ, խմբագիր և դավադրության տեսաբան
ԱշխատավայրThe Washington Times?
ԱմուսինSusannah Bean?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կայքbreitbart.com
Andrew Breitbart Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտել է Նոր Օռլեանում գտնվող Տյուլեյնի համալսարանը։ Ավելի ուշ որպես խմբագիր սկսել է աշխատելDrudge Report-ում։ 2005 թվականին գործի է դրել իր Breitbart News կայքը։ Հետագայում Բրեյթբարտը ստեղծել է էլի մի քանի օնլայն ԶԼՄ՝ Big Hollywood, Big Government և Big Journalism։ 2009 թվականին տեսանյութ է տեղադրել, որն արվել էր պահպանողականների կողմնակցը հատուկ գործողության ժամանակ։ Տեսահոլովակում ACORN ակտիվիստները խորհրդակցություն են անցկացրել Լատինական Ամերիկայից անչափահաս աղջիկների հետ հասարակաց տան բացման հարցերի շուրջ։ Տեսահոլովակի արդյունքում առաջացած սկանդալի պատճառով կազմակերպությունը զրկվել է ամերիկյան պետական և հասարակական կառույցների աջակցությունից և շուտով դադարել է գոյություն ունենալուց։ Դա առաջին աղմկող պատմությունն էր, որով Բրեյթբարտը կարող էր պարծենալ։ 2010 թվականին նրա մասնակցությամբ ևս մեկ սկանդալ է տեղի ունեցել։ BigGovernment.com կայքում հայտնվել է մոնտաժված տեսահոլովակ, որում ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության աշխատակցուհի սևամորթ Շիրլի Շերոդը իբրև պարծեցել է 24-տարի վաղեմություն ունեցող պատմությամբ, երբ նա չի օգնել սպիտակամորթ ֆերմերին։ Կնոջը հասարակության ճնշմամբ ազատել են աշխատանքից։ Ավելի ուշ պարզվել է, որ տեսահոլովակը մոնտաժված է 43 րոպե տևողությամբ բնօրինակ տեսահոլովակից և Բրեյթբարտի դիտավորյալ առաջբերումն է։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գործադիր գրասենյակը ստիպված է եղել ներողություն խնդրել Շերոդից։ Հաջորդ տարի Breitbart News-ի ստեղծողը դարձել է ևս մեկ սկանդալի նախաձեռնող։ Նա լրատվամիջոցներին է ուղարկել կոնգրեսմեն Էնտոնի Վայների անպարկեշտ նկարները, որոնք վերջինս ծանոթանալիս ուղարկել է բազմաթիվ աղջիկների։ Տեղի ունեցածից հետո քաղաքական գործիչը պաշտոնաթող է եղել։

Որոշ փորձագետներ Բրեյթբարտին անվանել են իր ժամանակի լավագույն համացանցային լրագրող։ Էնդրյուն մահացել է 43 տարեկան հասակում Լոս Անջելեսում։ Կյանքի վերջին շրջանում բողոքել է սրտի ցավերից[9][10][11][12][13]։

Breitbart NewsԽմբագրել

Breitbart News Network, ուլտրաաջ կայք, որում հավաքված են նորություններ, կարծիքներ և մեկնաբանություններ։ Կայքի ղեկավարությունը հիմնավորվել է Լոս Անջելեսում, թղթակցությունները գտնվում են Տեխասում, Լոնդոնում և Երուսաղեմում։ Ստեղծողը կնքել է այն որպես «աջ Huffington Post»։ Կայքը տարածել է կեղծ տեղեկություններ և դավադրական տեսություններ[14]։ Տարբեր ժամանակահատվածներում հրատարակչությունում աշխատել են այնպիսի մարդիկ, ինչպիսին են Մայլո Յանոպուլոսը և Սթիվեն Բենոնը։ Ենթադրվում է, որ կայքը 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ մեծ դեր է խաղացել Դոնալդ Թրամփի հաղթանակում[15][16][17]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Freebase Data DumpsGoogle.
  3. 3,0 3,1 3,2 Andrew Breitbart probably died of heart attack, family says
  4. https://www.jpost.com/Jewish-World/Jewish-Features/Comment-Andrew-Breitbart-Israel-and-Judaism
  5. David Carr (13 ապրիլ 2012)։ «The Provocateur» (անգլերեն)։ Նյու Յորք Թայմս 
  6. Ravi Somaiya (11 октября 2018)։ «Susie Bean Breitbart: L.A.'s Secret Power Broker Behind a Right-Wing Media Force» (անգլերեն)։ The Hollywood Reporter 
  7. Elizabeth Flock, David Beard (1 марта 2012)։ «Andrew Breitbart dies: Big Journalism founder was 43» (անգլերեն)։ The Washington Post 
  8. «Эндрю Брейтбарт на IMDB» (անգլերեն)։ IMDb 
  9. Патриция Бауэр։ «Andrew James Breitbart» (անգլերեն)։ Британская энциклопедия 
  10. «Опозоренная благотворительная организация ACORN объявила о закрытии»։ Lenta.ru։ 23 марта 2010 
  11. «Вашингтон принёс извинения уволенной за расизм сотруднице правительства»։ Lenta.ru։ 22 июля 2010 
  12. Мария Табак (21 июня 2011)։ «Конгрессмен Вайнер официально подал в отставку из-за секс-скандала»։ РИА-Новости 
  13. Аллан Давыдов (2 марта 2012)։ «Эндрю Брайтбарт — «разгребатель грязи»»։ Радио «Свобода» 
  14. «Профиль Breitbart News на «ИноСМИ»» 
  15. «Steve Bannon quits Breitbart News after breaking with Trump over explosive book» (անգլերեն)։ South China Morning Post 
  16. Mary Emily O'Hara (22 февраля 2017)։ «Yiannopoulos Quits Breitbart, Apologizes for Uproar Over Year-Old Comments» (անգլերեն)։ NBC News 
  17. Lloyd Grove (20 декабря 2017)։ «Breitbart News Helped Trump Win. Under Steve Bannon, It Might Also Help Him Lose» (անգլերեն)։ The Daily Beast