Ջոնաթան Բեյլի (անգլ.՝ Jonathan Bailey, ապրիլի 25, 1988(1988-04-25), Ուոլինգֆորդ, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[1], անգլիացի դերասան, որն առավել հայտնի է «Բրիդջերթոն» հեռուստասերիալում կատարած Էնթոնի Բրիդջերթոնի դերով, որի համար ստացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդա մրցանակ՝ «դրամատիկ սերիալի լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում[2]։ 2019 թվականին «Ընկերություն» մյուզիքլում կատարած դերի համար ստացել է Լոուրենս Օլիվիեի անվան անգլիական թատերական մրցանակ՝ «Մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» անվանակարգում[3]։

Ջոնաթան Բեյլի
Ծննդյան թիվ՝ապրիլի 25, 1988(1988-04-25) (35 տարեկան)
Ծննդավայր՝Ուոլինգֆորդ, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0047332

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1988 թվականին անգլիական Ուոլինգֆորդ քաղաքում, ունի երեք ավագ քույր։ Ուսումնասիրել է իրավագիտություն Օքսֆորդի համալսարանում, սովորել է «Բաց համալսարանում»[4][5]։

5 տարեկան հասակում՝ տեսնելով «Օլիվեր» ներկայացումը, որոշել է դառնալ դերասան։ Յոթ տարեկան հասակում թատրոնում ստացել է առաջին դերը, 1997 թվականից սկսած նկարահանվել է հեռուստասերիալներում, 2004 թվականից սկսած՝ կինոյում։ 2012 թվականին անվանակարգվել է Evening Standard Theatre Award մրցանակի, իսկ 2019 թվականին «Ընկերություն» մյուզիքլում կատարած դերով դարձել է Լոուրենս Օլիվիեի անվան անգլիական թատերական մրցանակի դափնեկիր «Մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» անվանակարգում[3]։ Մեծ հայտնություն է ստացել «Բրիդջերթոն» հեռուստասերիալում կատարած Էնթոնի Բրիդջերթոնի դերի համար, որի համար ստացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդա մրցանակ՝ «դրամատիկ սերիալի լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում[2]։

Անձնական կյանք խմբագրել

Բեյլին գեյ է։ Իր կողմնորոշման մասին հայտնել է The Times և Attitude ամսագրերին տրված հարցազրույցի ժամանակ[6][7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1997 ս Բրեմուել Bramwell Ուիլյամ Քիլշոու
1998 ֆ Ալիսան հայելիների աշխարհում Alice Through the Looking Glass Լյուիս
2001 ս Բեդիելի սինդրոմ Baddiel's Syndrome Ջոշ
2004 ֆ Հինգ երեխա և կախարդանք Five Children and It Սիրիլ
2005 ս Ոսկե ժամ The Golden Hour Սթիվեն Մարտին
2007 ֆ Եղիսաբեթ՝ Ոսկեդար Golden Age պալատական
2007 ֆ Դասընկերուհիներ St. Trinian’s Կասպար
2008 ս Զուտ անգլիական սպանություններ The Bill Քրիս Վիլյերս
2009 ս Առաջին կուրսեցիներ Off the Hook Դեննի Գորդոն
2010 ս Լյուիս Lewis Տիտուս
2011-2012 ս Լեոնարդո Leonardo Լեոնարդո դա Վինչի
2012 ս Երիտասարդ մայրիկ[Pramface] Pramface Գլին
2012 ս Ես և միսիս Ջոնսը Me and mrs Jones Ալֆի
2012 ս Ակադեմիա «Գրուվ» Groove High Թոմ Մեյսոն
2013-2015 ս Սպանություն լողափում Broadchurch Օլլի Սթիվենս
2014 ֆ Ապագայի հուշեր Testament of Youth Ջեֆրի Թերլոու
2014-2017 ս W1A Ջեք Փաթերսոն
2014 ս Դոկտոր Ով Doctor Who Փսի
2016 ֆ Երիտասարդ Մեսսիա The Young Messiah Հերոդ Արխելայ
2016 ս Բնակակիցները Crashing Սեմ
2016 ս Հութենը և լեդին Hooten & the Lady Alexandra Էդվարդ
2017 ս Մաստակ Chewing Gum Աշ
2017 ս Ջեք Ռայան Tom Clancy's Jack Ryan Լենս Միլլեր
2018 ֆ Դարի մրցավազք The Mercy Ուիլլեր
2020 ս Բրիդջերթոն Bridgerton Էնթոնի Բրիդջերթոն, վիկոնտ Բրիդջերթոն

Հնչյունավորում խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2016 Ֆորսայթներ Ջոբ BBC Radio 4
2016 Մատակարարներ Լի BBC Radio 4
2017 Պարզապես մեկ անիծված բան մյուսի հետևից Դեյվիդ Սասման Աուդիոգիրք
2018 Երկար ստվերների կազմ։ Ստվերների խանութի ուրվականը, Գիրք 2 Պատմող Աուդիոգիրք
2018 Տան գլխաճակատ Դենիել Մերիոթ BBC Radio 4
2020 Հակառակ կողմ Պատմող Աուդիոգիրք

Տեսախաղեր խմբագրել

Տարի Անվանում Դեր
2014 Forza Horizon 2 Դեն Ուիլյամս
2015 Everybody's Gone to the Rapture Ռայս Շիփլեյ
2019 Anthem Գանթր
2019 Final Fantasy XIV: Shadowbringers Բյուրեղային էքսարհ /Գ՚րահա Թիա
2021 Final Fantasy XIV: Endwalker Գ՚րահա Թրիա
Անհայտ Squadron 42 Աարոն Սիթոու

Մրցանակներ խմբագրել

Թատրոն խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Ներկայացում Արդյունք
2012 Evening Standard Theatre Award Ակնառու նորեկ Սաութ Դաունս Առաջադրված
2019 Լոուրենս Օլիվիեի անվան մրցանակ Մյուզիքլում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր Ընկերություն Հաղթանակ

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Հեռուստասերիալ Արդյունք
2021 ԱՄՆ կինոդերասանների գիլդա Դրամատիկ սերիալի լավագույն դերասանական անսամբլ Բրիդջերթոն Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «20 Questions with ... South Downs' Jonathan Bailey». What's One Stage. 2012 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. 2,0 2,1 «The 27th Annual Screen Actors Guild Awards | Screen Actors Guild Awards». www.sagawards.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  3. 3,0 3,1 «Winners list for the Olivier Awards 2019 with Mastercard | Official Website». Olivier Awards (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 9-ին.
  4. «Leonardo: Jonathan Bailey plays Leonardo». BBC Press Office. 2011 թ․ մարտի 28. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  5. Harrison, Emma (2013 թ․ ապրիլի 30). «'Teacher inspired me' says Broadchurch star». Oxford Mail. Վերցված է 2021 թ․ հունվարի 10-ին.
  6. From Broadchurch to the West End: the star of Sondheim's smash hit Company
  7. Bridgerton star Jonathan Bailey talks sexuality and acting with Sir Ian McKellen
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Բեյլի» հոդվածին։