Ջոզեֆ Նաջ (ֆր.՝ Josef Nadj, հունգ.՝ Nagy József, դեկտեմբերի 13, 1957(1957-12-13)[1][2], Kanjiža, Socialist Autonomous Province of Vojvodina, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), ֆրանսիացի պարող և պարուսույց, նորագույն «պարարվեստի» շարժման ներկայացուցիչ։

Ջոզեֆ Նաջ
ֆր.՝ Josef Nadj
Ջոզեֆ Նաջը (կենտրոնում) 2006 թվականի ներկայացումից հետո
Ի ծնե(հունգ.՝ József Nagy)
Ծնվել էդեկտեմբերի 13, 1957(1957-12-13)[1][2] (66 տարեկան)
ԾննդավայրՍերբիա Սերբիա
Մասնագիտությունֆրանսիացի պարող և պարուսույց
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան
Պարգևներ
Պաշտոնական կայքէջՊաշտոնական կայք
 Josef Naji Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Ընտանիքում խոսում էին հունգարերեն լեզվով։ Ավարտել է արվեստի Գեղարվեստի ուսումնարանի գրաֆիկայի բաժինը։ Սովորել է Բուդապեշտի համալսարանում, ուսումնասիրելով գրականություն, փիլիսոփայություն և արվեստի պատմություն։ 1980 թվականին տեղափոխվել է Փարիզ, որտեղ նա հետաքրքրված էր ժամանակակից պարով, թայչիով (չինական մարտարվեստ) և բուտոյով (ճապոնական ժամանակակից ուղղություն)։ 1982 թվականից դադարեց զբաղվել նկարչությամբ և լիովին նվիրվեց պարին։ Նա սովորել է Մարսել Մարսոյի մնջախաղի դպրոցում Էտյեն Դեկրոյսի և Ժակ Լեքակի մոտ։ Իմպրովիզացիա անելը սովորել է Մարկ Տոմկինից։ 1985 թվականին մասնակցել է «Տղամարդու դավաճանությունը» ներկայացման մեջ, իսկ 1998 թվականին՝ Քեթրին Դիվերեսի «Էլեգանտության դատավոր» (l’Arbitre des élégances)։ 1986 թվականին ստեղծել է իր սեփական ըկերությունը՝ JEL-ը որտեղ բեմադրել է 19-ը ներկայացում։ 1995 թվականից սկսած ղեկավարել է Օռլեանի պարարվեստիի ազգային կենտրոնը։ 2006 թվականին հատուկ հրավիրված է եղել Ավիգնոնի փառատոնում որպես հյուր։

Ստեղծագործություններ խմբագրել

Նաջինին ոգեշնչվել է Գեորգ Բյուխների, Ֆրանց Կաֆկայի, Անտոնեն Արտոյի, Անրի Միշոյի, Օտո Տոլնայի, Բուրնո Շուլցի, Ռեյմոն Ռուսելի ստեղծագործություններով։

Բեմադրություններ խմբագրել

  • 1987 — «Բադ՝ պատրաստած պեկինյան ձևով» / Canard pékinois
  • 1988 — «Ռինկոսերի յոթ եղջյուրներ» / 7 peaux de rhinocéros
  • 1989 — «Մահացավ կայսըրը» / La Mort de l’empereur
  • 1990 — «Կոմեդիա տեմպիո» / Comedia tempi
  • 1992 — «Օռֆեյի աստիճանը» / Les Échelles d’Orphée
  • 1994 — «Վոյցեկ» / Woyzeck
  • 1995 — «Վայրենու անատոմիա» / L’Anatomie du fauve
  • 1996 — «Քամելեոնի լացը»
  • 1997 — «Քամին պարկի մեջ» / Le Vent dans le sac
  • 1999 — «Փոքրիկ առավոտյան սաղմոս» / Petit psaume du matin, «Կեսգիշեր» / Les Veilleurs и «Ժամանակն է նահանջել» / Le Temps du repli
  • 2001 — «Փիլիսոփաներ» / Les Philosophes, «Փոքրիկ առավոտյան սաղմոս» (2-րդ մաս)
  • 2002 — Մոնոներկայացում «Անծանոթի օրագիրը» / Journal d’un inconnu
  • 2003 — «Երկնակամար այլևս չկա» / Il n’y a plus de firmament, «Եդեմ» / Eden
  • 2004 — «Արևային փոշի» / Poussière de soleils
  • 2005 — «Վերջին լանդշաֆտը» / Last Landscape
  • 2006 — Asobu, «Պասադոբլ» / Paso Doble, «Լանդշաֆտ ամպրոպից հետո» / Paysage après l’orage («Վերջին լանշաֆտի » նոր տարբերակ)
  • 2008 — «Ընդմիջում» / Entracte, Sho-Bo-Gen-Zo
  • 2009 — «Եվ այլն» / Etc. etc.
  • 2010 — «Ռավենս» / Les Corbeaux, «Շերի-Բռենդի» / Cherry-Brandy
  • 2012 — «Շնչառություն» / ATEM le souffle

Ընդունումը խմբագրել

  • 1995 — Փառատոնում քննադատների մրցանակը Mimos, Պերինգյոզ (Comedia tempio)
  • 1997 — Իտալական քննադատների առաջին մրցանակը «Danza & Danza» («Ավակումայի մեկնաբանությունները»)
  • 1998 — Առաջին մրցանակը BITEF-ու(Belgrade International Theatre Festival` Բելգրադի միջազգային թատրոնի փառատոն)
  • 2001 — «Ոսկե դիմակ» մրցանակ Ռուսաստանում ցուցադրված լավագույն սահմանային ներկայացման համար։
  • 2002 — գրան-պրի արհեստակցական միություն («Փիլիսոփաներ», «Փոքրիկ առավոտյան սաղմոս»)
  • 2003 — Ոսկե դիմակ մրցանակ լավագույն արտասհմանյան ներկայացում, որը ցուցադրվել է Ռուսաստանում («Վոյցեկ»)
  • 2005 — «Անսահման ստեղծագործողի ստեղծագործություն», հրատարակվել է Ֆրանսիայի նկարիչների ասոցիացիայի և Արտաքին գործերի նախարարության կողմից (MAEE), հեղինակների, կոմպոզիտորների և դրամատուրգների հասարակության մրցանակ (SACD)
  • 2006 — «Եվրոպա - թատրոն» մրցանակ «Նոր թատերական իրականություն» անվանակարգում։ Ջոզեֆ Նաջը պարգևատրվել է Արվեստի և գրականության շքանշանով (2002թ.):

Քննադատություն խմբագրել

Ռուսական «Էկսպերտ» ամսագիրը նրան անվանեց ժամանակակից թատրոնի ամենահանելուկային անձանցից մեկը[3]։

Գրականություն խմբագրել

  • Bloedé M. Les tombeaux de Joseph Nadj. Paris: L’Oeil d’Or, 2006

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #131415964 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 LIBRIS
  3. Хореограф поневоле // «Эксперт» № 44(350), 25 ноября 2002
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Նաջ» հոդվածին։