Ջորջ Աբելա (մալթ.՝ Ġorġ Abela, անգլ.՝ George Abela, ապրիլի 22, 1948(1948-04-22)[1][2], Օրմի, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), մալթացի լեյբորիստ քաղաքական գործիչ, Մալթայի նախագահը 2009 թվականի ապրիլի 4-ից մինչև 2014 թվականի ապրիլի 4-ը։

Ջորջ Աբելա
George Abela.jpg
 
Կուսակցություն՝ Մալթայի աշխատավորների կուսակցություն
Կրթություն՝ Մալթայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր ապրիլի 22, 1948(1948-04-22)[1][2] (74 տարեկան)
Ծննդավայր Օրմի, Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Քաղաքացիություն Flag of Malta.svg Մալթա
Ամուսին Margaret Abela?
Զավակներ Ռոբերտ Աբելա
 
Պարգևներ
Իզաբել Կաթոլիկի շքանշանի ասպետ, Մերիթի Ազգային շքանշան, Մարիաննա հողի Խաչի շքանշանի շղթա, Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի,
, Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա,
, Վիտաուտաս Մեծի շքանշանի մեծ խաչ և Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով

ԿենսագրությունԽմբագրել

Ավարտելով Մալթայի համալսարանը, 1975 թվականից Ջորջ Աբելան աշխատել է որպես իրավաբան՝ ակտիվորեն մասնակցելով արհմիութենական կազմակերպությունների գործունեությանը։ 1982-1992 թվականներին նա Մալթայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահն էր և ամեն կերպ նպաստեց սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը։ Այնուհետև նա ընտրվել Է Լեյբորիստական կուսակցության փոխնախագահ կուսակցական գործերով, իսկ 1996 թվականին խորհրդարանական ընտրություններում կուսակցության հաղթանակից հետո, վարչապետի խորհրդական Ալֆրեդ Սանտաը, բայց արդեն հաջորդ տարի, վերջինիս հետ տարաձայնությունների պատճառով հրաժարական տվեց։ 1998 թվականին հեռացել է կուսակցական պաշտոնից, իսկ 2000 թվականին արհմիութենական ղեկավարությունից՝ զբաղվելով մասնավոր իրավաբանական պրակտիկայով։ 2008 թվականին մասնակցել Է լեյբորիստների առաջնորդի ընտրություններին, բայց զբաղեցրել է երկրորդ տեղը՝ երկրորդ փուլում ստանալով ձայների մոտ 34 %-ը։

2009 թվականին Մալթայի խորհրդարանը Ջորջ Աբելին ընտրել է երկրի նոր նախագահ։ Քանի որ երկրում իշխանության ղեկը պատկանում էր պահպանողական ազգայնական կուսակցությունը, դա Մալթայում գործող ընդդիմությունից նախագահի ընտրության առաջին դեպքն էր։

ՊարգևներԽմբագրել

Մալթայի պարգևներ