Ջոզեֆ Բո Բայդեն
Ջոզեֆ Ռոբինեթ «Բո» Բայդեն III (անգլ.՝ Joseph Robinette «Beau» Biden III, փետրվարի 3, 1969, Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ - մայիսի 30, 2015, Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, պետական գործիչ և դեմոկրատ քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջո Բայդենի որդին։ 2007-2015 թվականներին զբաղեցրել է Դելավեր նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը (1973-2009 թվականներին Ջո Բայդենը՝ Բո Բայդենի հայրը, Դելավեր նահանգից սենատոր էր)։
Ջոզեֆ Բո Բայդեն անգլ.՝ Beau Biden | |
![]() | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Փենսիլվանիայի համալսարան, Syracuse University College of Law? և Արչմիրի ակադեմիա |
Մասնագիտություն՝ | փաստաբան, քաղաքական գործիչ և զինվոր |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | փետրվարի 3, 1969 |
Ծննդավայր | Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ |
Վախճանի օր | մայիսի 30, 2015 (46 տարեկան) |
Վախճանի վայր | Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Դինաստիա | Ջո Բայդենի ընտանիք |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | անգլ.՝ Joseph Robinette Biden III |
Հայր | Ջոզեֆ Բայդեն |
Մայր | Նելիլա Հանթեր |
Ամուսին | Hallie Biden? |
Զավակներ | Natalie Biden? և Robert Biden II? |
Կայք՝ | beaubiden.com |
Պարգևներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Բո Բայդենը քաղաքական գործիչ Ջո Բայդենի և նրա առաջին կնոջ՝ Նիլե Հանթերի ավագ զավակն էր։ 1972 թվականին նրա մայրը և կրտսեր քույրը մահացել են ավտովթարից։ Նա և իր կրտսեր եղբայրը՝ Հանթերը, ողջ են մնացել, բայց Բոն լուրջ վնասվածքներ է ստացել։
Իրավունք է սովորել Փենսիլվանիայի համալսարանում և Սիրաքյուսի համալսարանի Իրավաբանական քոլեջում։ 1995-2004 թվականներին իրավաբան է աշխատել ԱՄՆ արդարադատության նախարարությունում։ 2004 թվականին Բայդենը դարձել է Bifferato, Gentilotti, Biden & Balick իրավաբանական ընկերության գործընկերը։ Բացի այդ, նա եղել է քաղաքականության զարգացման վարչության ժամանակավոր խորհրդատու և իրավաբան ԱՄՆ դատախազի գրասենյակում։
Բայդենն ամուսնացած էր 2003 թվականից, ուներ դուստր և որդի[1]։
2006 թվականին նա ընտրվել է Դելավեր նահանգի գլխավոր դատախազ, պաշտոնը ստանձնել է 2007 թվականի հունվարին։ 2015 թվականին հեռացել է պաշտոնից։
Եղել է Դելավեր նահանգի Ազգային գվարդիայի անդամ 2003 թվականից, 2008-2009 թվականներին ծառայել է Իրաքում[2]։ Մահվան պահին մայորի կոչում է ունեցել։
2015 թվականի մայիսի 30-ին Բո Բայդենը մահացել է գլխուղեղի ուռուցքից (գլիոբլաստոմա)[3]։ 2015 թվականի հունիսի 6-ին Հռոմի կաթոլիկ Սուրբ Անտոնիա (Ուիլմինգթոն) եկեղեցում տեղի է ունեցել հրաժեշտի արարողությունը։ Թաղված է Գրինվիլի Սուրբ Ջոզեֆի գերեզմանատանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Banks Adelle M. (August 24, 2008)։ «Biden provides Catholic link, but renews abortion debate»։ USA Today։ Religion News Service։ Վերցված է August 26, 2008
- ↑ «Beau Biden Lays Low Amidst Senate Talk»։ The Washington Post (CBS News)։ October 23, 2009։ Արխիվացված օրիգինալից October 25, 2009-ին։ Վերցված է October 26, 2009
- ↑ Умер сын вице-президента США Джозефа Байдена
Արտաքին հղումներԽմբագրել
- Beau Biden Appearances on C-SPAN
- Law firm hires Beau Biden(չաշխատող հղում)
- Former Biden advisor picked as Senate replacement