Քելլի Գեյլ

Շվեդ մոդել

Քելլի Գեյլ[1] (շվեդ.՝ Kelly Gale, մայիսի 14, 1995(1995-05-14), Գյոթեբորգ), հնդկաավստրալական ծագմամբ[2] շվեդ մոդել[3][4]: Ապրում է Նյու Յորքում:

Քելլի Գեյլ
Kelly Gale 2014.jpg
Ծնվել էմայիսի 14, 1995(1995-05-14) (25 տարեկան)
ԾննդավայրԳյոթեբորգ
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա և Flag of Australia (converted).svg Ավստրալիա
Մասնագիտությունմոդել և Փլեյբոյի փլեյմեյթ
Kelly Gale Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մոդելի մայրը՝ Գիտան, հնդկուհի է[5], ով ծնվել է Հնդկաստանի Պումա քաղաքում, հայրը ֆուտբոլիստ է՝ Ավստրալիայի Տատուրա քաղաքից[6]: Քելլին ծնվել է 1995 թվականին Գյոթեբորգ քաղաքում, վաղ տարիքից զբաղվել է սպորտով, խաղացել է ֆուտբոլ և թենիս[7], դպրոցական կրթություն ստացել է Göteborgs Högre Samskola մասնավոր դպրոցում[8]:

13 տարեկան հասակում նրան Գյոթեբորգի սրճարաններից մեկում նկատում է մոդելային գործակալ[9]: Ի սկզբանե ծնողները դեմ են եղել Քելլիի մոդելային բիզնեսում մասնակցությանը, սակայն հետո զիջել են իրենց դիրքերը[10]:

Առաջինը, մոդելին հաջողություն է բերել H&M ընկերության հետ պայմանագիրը[11]: Մոդելի համար մեծ բեմերի վրա առաջին ելույթը եղել է Chanel-ի 2012 թվականի ցուցադրության ժամանակ: 2013 թվականին առաջին անգամ հրավիրվել է Victoria’s Secret Fashion Show-ի տարեվերջյան ցուցադրությանը մասնակցելու:

Տարբեր ժամանակահատվածներում Քելլի Գեյլը մասնակցություն է ունեցել՝ Azzedine Alaia, Chanel, Monique Lhuillier, Tommy Hilfiger, Band of Outsiders, Narciso Rodriguez, Vivienne Tam, Ralph Lauren, Christopher Kane, Reem Acra, Tom Ford, Jean Paul Gaultier, John Galliano, Academy of Arts, Diane von Fürstenberg, Nanette Lepore, L’Wren Scott, Thomas Tait, Houghton, Rag & Bone և Victoria's Secret ցուցադրություններում[12]:

2016 թվականի սեպտեմբերին, Քելլին հայտնվել է Playboy ամսագրի շապիկին[13][14]: 2013, 2014[15] և 2016 թվականներին հրավիրվել է «Victoria's Secret» ընկերության տարեվերջյան ցուցադրություններին[16]:

Վարում է առողջ ապրելակերպ, ուշադրություն դարձնելով ճիշտ սնմանը: Զբաղվում է սպորտով, մասնավորապես՝ քայլքով, վազքով, բռնցքամարտով և յոգայով[17]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Svenska Kelly med i årets Victoria's secret-show: 'Det var fantastiskt'»։ Elle։ Sweden։ դեկտեմբերի 23, 2014։ Վերցված է նոյեմբերի 2, 2017 
  2. «Victoria's Secret Model Kelly Gale Reveals her Diet and Exercise Tips»։ Harper's Bazaar։ Australia։ Վերցված է նոյեմբերի 2, 2017 
  3. Kelly Gale (@kellybellyboom) • Instagram photos and videos
  4. «Kelly Gale»։ Ford Models։ Վերցված է մայիսի 30, 2018 
  5. «Is Kelly Gale the hottest body in the business?»։ Daily Telegraph 
  6. Dengate Cayla (դեկտեմբերի 1, 2016)։ «Meet The Australian (And New Zealand) Victoria's Secret Angels»։ Huff Post։ Australia։ Վերցված է նոյեմբերի 2, 2017 
  7. Taylor Harris (օգոստոսի 22, 2012)։ «Model Call: Kelly Gale»։ wwd.com։ Women's Wear Daily։ Վերցված է հուլիսի 25, 2014 
  8. Julia Rubin (հունիսի 12, 2013)։ «Model Kelly Gale on Her Bookworm Tendencies and Wearing Kenzo as a Kid»։ teenvogue.com։ Teen Vogue։ Վերցված է հուլիսի 25, 2014 
  9. Julia Frank (հուլիսի 18, 2014)։ «Model Kelly Gale on boxing with Adriana Lima and being cast by Karl Lagerfeld»։ vogue.com.au։ Vogue Australia։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-22-ին։ Վերցված է հուլիսի 24, 2014 
  10. Kevin Carlsson (December 4, 2014)։ «Kelly Gale – Victoria's Secrets svensk-doldis»։ expressen.se (հյուսիսային սաամի)։ Expressen։ Վերցված է January 12, 2015 
  11. Liana Satenstein (November 24, 2014)։ «How Kelly Gale Went from Being Bullied to Modeling for Victoria’s Secret»։ vogue.com։ Vogue։ Վերցված է January 12, 2015 
  12. http://www.fashionmodeldirectory.com/models/Kelly_Gale/
  13. «Miss September 2016 - Photos from Miss September 2016 Kelly Gale’s Playboy Magazine Debut»։ Playboy։ Playboy Enterprises։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-18-ին։ Վերցված է օգոստոսի 18, 2016 
  14. «Miss September 2016 Kelly Gale's Playmate Pictorial»։ Playmates։ Playboy։ Վերցված է օգոստոսի 20, 2016 
  15. Here Are All the Models Walking the 2014 Victoria’s Secret Fashion Show
  16. Lupica Lilith Hardie (նոյեմբերի 7, 2018)։ «Model Kelly Gale is working out 6 days a week and walking up to 30kms a day before the 2018 Victoria’s Secret Fashion Show»։ Vogue.com.au 
  17. Nidhi Sharma (մարտի 25, 2014)։ «My Beautiful Life: Kelly Gale»։ vogue.in։ Vogue India։ Վերցված է հուլիսի 25, 2014 

Արտաքին հղումներԽմբագրել