Աբիլիո Ջիմ Ակոստա (անգլ.՝ Abilio James Acosta, ապրիլի 17, 1971(1971-04-17), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, CNN-ի ավագ թղթակից Սպիտակ տանը։

Ջիմ Ակոստա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17, 1971(1971-04-17) (53 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունJames Madison University? (1993) և Annandale High School? (1989)
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրCNN
ԱմուսինSharon Mobley Stow?
ԱնդամությունWhite House press corps?
Ստորագրություն
Изображение автографа
 Jim Acosta Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջիմը ծնվել է 1971 թվականի ապրիլի 17-ին Վաշինգտոնում՝ Կոլումբիա շրջանում։ Նրա հայրը Կարիբյան ճգնաժամի սկսվելուց քիչ առաջ՝ տասնմեկ տարեկան հասակում, Կուբայից արտագաղթել է ԱՄՆ[1]։ Ակոստան ծնվել է Վիրջինիա նահանգում։ 1989 թվականին ավարտել է Անանդեյլի ավագ դպրոցը։ 1993 թվականին Ջիմն ավարտել է Ջեյմս Մեդիսոնի համալսարանի զանգվածային հաղորդակցության ֆակուլտետը, որտեղ ուսումնասիրել է քաղաքագիտություն[2]։

Ակոստան լրագրողի կարիերան սկսել է 1994 թվականին Վաշինգտոնում՝ WMAL ռադիոկայանում։ 1995-1998 թվականներին աշխատել է Նոքսվիլի WBIR-TV հեռուստաալիքում որպես լրագրող և հաղորդավար։ 1998 թվականին Ջիմը աշխատանքի է անցել Դալասի KTVT ալիքում, այնուհետև աշխատել է Չիկագոյում։ Երկու ալիքներն էլ մտել են CBS-ի կորպորացիայի կազմի մեջ։ 2003 թվականի փետրվարին սկսել է աշխատել որպես նորությունների թղթակից, զբաղվել է ԱՄՆ-ի և Կանադայի էներգահամակարգի վթարի, Կատրինա փոթորկի հետևանքների, քաղաքական գործիչ Ջոն Քերիի նախագահական արշավի լուսաբանմամբ։ 2004 թվականին Ակոստան աշխատել է Բաղդադում[2]։

2007 թվականին Ջիմը աշխատանքի է անցել CNN-ում։ 2008 թվականի նախընտրական արշավի ժամանակ Ակոստան Ballot Bowl ծրագրի համահաղորդավարն էր։ 2009 թվականին Կուբա ուղևորությունների սահմանափակումները վերացնելուց հետո, նա ռեպորտաժ է արել Հավանայից՝ պատմելով սառը պատերազմից հետո ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերությունների փոփոխությունների մասին։ 2012 թվականին Ջիմը որպես հաղորդավար թղթակից աշխատել է Միթ Ռոմնիի ընտրական քարոզարշավի լուսաբանման վրա[2]։

2018 թվականից Ակոստան աշխատել է որպես Սպիտակ տանը CNN-ի ավագ թղթակից։ Նա Դոնալդ Թրամփի հետևողական քննադատներից մեկն էր, վերջինս իր հերթին Ակոստային անվանել է «կեղծ նորությունների» հեղինակներից մեկը։ 2018 թվականի նոյեմբերին Սպիտակ տան վարչակազմը հայտարարել է լրագրողի հավատարմագրման գործունեության դադարեցման մասին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Acosta, Jim (2016 թ․ մարտի 20). «A reporter's personal journey to Cuba». cnn.com (անգլերեն). Cable News Network. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Jim Acosta». cnn.com (անգլերեն). Cable News Network. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. «Корреспондент CNN лишился пропуска в Белый дом после перепалки с Трампом». ria.ru (ռուսերեն). РИА Новости. 2018 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Ակոստա» հոդվածին։