Ջիգան (իրական անունը՝ Դենիս Ալեկսանդրովիչ Ուստիմենկո-Վայշտեյն. օգոստոսի 2, 1985(1985-08-02), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս ռեպ կատարող։

Ջիգան
Ի ծնե անունռուս.՝ Денис Александрович Устименко-Вейнштеин[1]
Նաև հայտնի է որպեսДжиган
Ծնվել էօգոստոսի 2, 1985(1985-08-02) (38 տարեկան)
Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան[1] և  Ուկրաինա
Ժանրերհիփ հոփ[2]
Մասնագիտությունռեփեր, երգիչ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլBlack Star Inc., Warner Music Russia, Atlantic Records Russia և Sony Music Entertainment
ԿրթությունԿ.Դ.Ուշինսկու հարավուկրաինական ազգային մանկավարժական համալսարան (2007)
ԱմուսինOksana Samoylova?
 GeeGun Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

2011 թվականին Ջիգանը ստացել է Ռուսաստանի ամենահեղինակավոր 2 երաժշտական մրցանակները՝ «Ոսկե գրամոֆոմ» և «Տարվա երգ»։ Իր հաջողությունների ճանապարհը սկսել է Օդեսայից, հենց այստեղ էլ առաջացել է նրա բեմական անունը — «Ջիգան»։ Դեռ վաղ տարիներից երաժշտությունը մեծ տեղ է զբաղեցրել նրա կյանքում։ Երբ նա դարձավ 7 տարեկան, նրա հայրը, ով նավաստի էր և գնում էր երկար ճանապարհորդությունների, նվիրեց նրան կասետային մագնիտոֆոն և մի քանի ֆիլմեր միջազգային արվեստագետների ալբոմներով։ Այսպես Դենիսը սկսեց հավաքել իր աուդիո հավաքածուն, որը հետագայում մեծացավ մինչև 500 կասետ, 2000 սկավառակ և 300 վինիլային գրառումներ։ Իր առաջին տրեկը Ջիգանը գրել է իններորդ դասարանում։ Առաջին անգամ երգը ներկայացրել է համադասարանցիներին ավարտական երեկոյի ժամանակ։ Նորսկսնակ արտիստի համար դպրոցի դահլիճը թվում էր շատ փոքր և նա որոշեց շարժվել առաջ։ Ջիգանն առաջինն էր, ով որոշեց անցկացնել հիփ-հոփ և r`n`b միջոցառումներ Օդեսայում։ Շուտով MC-ի և դիջեյի մասին իմացավ ողջ Օդեսան։

2005 թվականին Respect Production լեյբլում հրապարակվում է «Жизнь или кошелёк»-ը — «Крёстная семья» խմբի երրորդ ալբոմը, որտեղ Ջիգանը (GeeGun) ընդունում է մասնակցությունը «Мои пацаны» երգում, այնուհետև ընդունում է հյուրախաղեր որպես DJ:

2007 թվականին ավարտել է Հարավային Ուկրաինայի ազգային մանկավարժական համալսարանը։ Նույն թվականին Տիմատիի և Բոգդան Տիտոմիրոյի հետ ձայնագրում է «Грязные шлюшки», որը դառնում է համացանցի հիթը։ Այս երգով նրանք հանդես են գալիս MTV RMA մրցանակաբաշխության արարողությանը՝ սա Ջիգանի առաջին ելույթն էր մեծ բեմում[4]։

2007 թվականին Ջիգանը դառնում է «Black Star Inc.» լեյբլի պաշտոնական արտիստ, թողարկում է առաջին երգը և տեսահոլովակը «Одноклассница»` համատեղ աշխատանքը Տիմատիի հետ։ 2001 թվականի մարտին թողարկում է «Отпусти» երգը Յուլիա Սավիչևայի մասնակցությամբ։ Ջիգանի և Յուլյա Սավիչևայի տեսահոլովակի դիտումների քանակը յութուբում հասնում էր 17 000 000-ի։ 2011 սեպտեմբերի 28-ին թողարկվում է ևս մեկ համատեղ աշխատանք` «Ты рядом» ձայնագրված Ժաննա Ֆրիսկեի հետ։

2011 թվականին Ջիգանը նկարահանվում է «Бой с тенью 3: Последний раунд» ֆիլմում։

2012 թվականին Ջիգանը ձայնագրում է «Карнавал» երգը, «Дискотекой Аварией»-ի հետ։

2012 թվականի ապրիլի 5-ին «Холодное сердце» ալբոմի հրատարակման պատվին, Ջիգանը ներկայացնում է «Нас больше нет» երգի տեսահոլովակը։ Ալբոմի մեջ կան երգեր կատարված մի շարք աստղերի հետ՝ Յուլիա Սավիչևա, Ժաննա Ֆրիսկե, Աննա Սեդոկովա, Սոսո Պավլիաշվիլի, Տիմատի, Տեոնա Դալնիկովա, «Дискотека Авария», Վիկա Կռուտայա։

Նույն թվականի սեպտեմբերին Ջիգանը թողարկում է իր առաջին սինգլը «Держи меня за руку» ապագա 2-րդ ստուդիայի ալբոմից, որը կոչվում էր «Музыка. Жизнь»: Հետագայում հաջորդում է «На край света» երգը։

2013 թվականի նոյեմբերի 20-ին հրապարակվում է Ջիգանի 2-րդ ստուդիայի ալբոմը, ստանալով «Музыка. Жизнь.» անվանումը։ Դրա մեջ մտան «Держи меня за руку» և «На край света» սինգլները, ինչպես նաև Դիմա Բիլանի, 5sta Family-ի հետ դուետները։

2013 թվականի դեկտեմբերի 31-ին ավարտվում է Ջիգանի պայմանագիրը «Black Star Inc.»-ի հետ, նա լքում է խումբը և դառնում է անկախ արտիստ։

2014 թվականի փետրվարին ներկայացնում է «Надо подкачаться» պարային երգը, որը դառնում է համացանցի հիթը։ Տեսահոլովակի նկարահանումների մասնակցություններն են ընդունում Ռոսական և Եվրոպական չեմպիոնները։

2014 թվականի գարնանը Ջիգանը ներկայացնում է «Небо» երգը և տեսահոլովակը, ձայնագրված երգչուհի Աստիի հետ։ Տեսահոլովակի բեմադրիչը Պավել Խուդյակովն էր։

2014 թվականի սեպտեմբերին Ջիգանը ներկայացնում է իր 2-րդ համատեղ աշխատանքը և «Любить больше нечем» տեսահոլովակը Յուլիա Սավիչևայի հետ։

2015 թվականի մայիսին Ջիգանը հրապարակում է 3-րդ ալբոմը «Твой выбор», որի մեջ նա ներկայացնում էր արդեն հիթ դարձած «Любить больше нечем» և «Время похудеть» երգերը։

2015 թվականը առատ էր Ջիգանի մրցանակների համար։

Муз-ТВ-ի մրցանակաբաշխությանը, որը տեղի էր ունեցել հունիսին, Աստանաում, Ջիգանը ստանում է մրցանակ որպես տարվա լավագույն Հիփ հոփ արտիստ։

Տարվա վերջում, Ռուսական ռադիոյի «Золотой Грамофон» մրցանակաբաշխությանը Ջիգանին նվիրում են արձանիկ և վկայական «Я и Ты» երգի համար։

Ստացել է մրցանակ «Տարվա երգ»՝ «Любить больше нечем» երգի համար։

Անձնական կյանքը խմբագրել

2012 թվականի դեկտեմբերի 12-ին Ջիգանը ամուսնացել է Օկսաննա Սամոյլովայի հետ։ Նրանք ունեն 3 աղջիկ՝ Արիելան, ծնված 2011 թվականի հուլիսի 27-ին, Լեյան՝ ծնված 2014 թվականի սեպտեմբերի 3-ին, Մայան՝ ծնված 2017 թվականի ապրիլի 27-ին և մեկ տղա, Դավիթը` 2019 թվականի նոյեմբերին։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիայի ալբոմներ
  • «Холодное сердце» (2012)
  • «Музыка. Жизнь.» (2013)
  • «Твой выбор» (2015)
  • «Джига» (2016)
  • «Дни и ночи» (2017)
  • «Край рая» (2019)
Հավաքածուներ
  • «The Best of Geegun» (2007)

Չարթեր խմբագրել

Տարի Անվանումը Չարթեր Ալբոմ
Ռուսական ռադիո չարթ Մոսկովյան ռադիո չարթ Ուկրաինական ռադիո չարթ Կիևյան ռադիո չարթ Լատվիական ռադիո չարթ
2010 «Холодное сердце»
(feat. Աննա Սեդոկովա)
181 198 28 Холодное сердце
2011 «Отпусти»
(feat. Յուլիա Սավիչևա)
8 13 7 6 8
«Ты рядом»
(feat. Ժաննա Ֆրիսկե)
71 27 37 9
2012
«Нас больше нет» 23 34 16 18 14
«Держи меня за руку» 104 Музыка. Жизнь.
2013 «На край света» 132
«Береги любовь» (feat. Լոյա) 149
2014 «Небо»
(feat. Աստի)
169
«Любить Больше Нечем»
(feat. Յուլիա Սավիչևա)
5 15 5 Твой Выбор
2015 «Я и ты»
181 8 8
«—» նշանակում է, որ երգը բացակայում է չարթում։

Սաունդթրեկներ խմբագրել

  • 2012 — «Ты чемпион» (OST «Вышибала»)

Մրցանակաբաշխություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rao.ru/information/reestry/reestr-proizvedenij-rossijskih-pravoobladatelej/?work&author=устименко
  2. https://www.intermedia.ru/news/311646
  3. [1]
  4. «Джиган: «Я стал чемпионом Молдовы, Россия – следующая!»». SUPER.ru. 2014 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել