Ջեֆրի Հարրիգյան

հայկական ծագմամբ ամերիկացի ռազմական գործիչ

Ջեֆրի Լ. Հարրիգյան (անգլ.՝ Jeffrey L. Harrigian, ապրիլի 4, 1962(1962-04-04), Սպարկս, Ուոշո շրջան, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ հայկական[1] ծագմամբ, բրիգադային գեներալ, ԱՄՆ ՌՕՈՒ Կենտրոնական հրամանատարության (en) ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) հրամանատար։ 2019 թվականի մայիսին Հարիգյանը ստանձնել է ՆԱՏՕ-ի Միացյալ ՌՕՈւ-ի Բրիգադի Հրամանատարության ղեկավարի պաշտոնը[2]։

Ջեֆրի Հարրիգյան
ապրիլի 4, 1962(1962-04-04) (62 տարեկան) -
ԾննդավայրՍպարկս, Ուոշո շրջան, Նևադա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԶորատեսակԱՄՆ ռազմաօդային ուժեր
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Իրաքյան պատերազմ
ԿրթությունԱՄՆ ՌՕՈՒ ակադեմիա և Embry–Riddle Aeronautical University?
Պարգևներ
Defense Distinguished Service Medal «ԱՄՆ ռազմաօդային ուժերում նշանակալի ծառայության համար» մեդալ «Գերազանց ծառայության համար» մեդալ «Պատվո լեգեոն» շքանշան Բրոնզե աստղ և Մանուշակագույն սիրտ

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

1981-1985 թվականներին սովորել և ավարտել է ԱՄՆ ռազմաօդային ակադեմիան (en) Կոլորադո Սպրինգսում, Կոլորադո, ստանալով քաղաքագիտության բակալավրի կոչում[3]։

1994-1996 թվականներին սովորել և ավարտել է Էմբրի-Ռիդլ օդագնացության համալսարանը (en):

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1985 թվականին ծառայության է անցել Միացյալ Նահանգների Զինված ուժեր։ 2010 թվականին նշանակվել է ԱՄՆ ՌՕՈՒ բրիգադային գեներալ[3]։

2016 թվականի հուլիսին նշանակգել է բրիգադային գեներալ և ԱՄՆ ՌՕՈՒ Կենտրոնական հրամանատարության (en) ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) հրամանատար։ Իր աշխատանքի ընթացքում կազմակերպել և իրագործել է Իրաքում Իսլամական պետության դեմ հաղթական օդային կամպանիա[4]:

Ծառայության ընթացքում հավաքել է ավելի քան 4,100 թռիչքային ժամ F-15 Eagle, F-22 Raptor, A/OA-37 Dragonfly ինքնաթիռներով, ինչպես նաև վարել MQ-1 Predator անօդաչու ինքնաթիռը։

Ծառայության կոչումների ժամանակացույց խմբագրել

 
Գեներալ Ջեֆրի Լ. Հարիգյանը ելույթ է ունենում Ռամշտեյն ռազմաօդային բազայում (Գերմանիա), 2019 թվականի մայիսի 1-ին
Ծառայության առաջընթաց
տարբերանշան աստիճան թվական
  Գեներալ մայիսի 1, 2019
  Գեներալ լեյտենանտ հուլիսի 22, 2016
  Գեներալ մայոր փետրվարի 7, 2014
  Բրիգադի գեներալ նոյեմբերի 11, 2010
  Գնդապետ փետրվարի 1, 2006
  Փոխգնդապետ մայիսի 1, 2000
  Մայոր հունվարի 1, 1997
  Կապիտան մայիսի 29, 1989
  Առաջին լեյտենանտ մայիսի 29, 1987
  Երկրորդ լեյտենանտ մայիսի 29, 1985

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել