Ջոն Ֆրենսիս «Ջեք» Ուելչ կրտսեր (անգլ.՝ John Francis «Jack» Welch, Jr., նոյեմբերի 19, 1935(1935-11-19)[1][2][3], Փիբոդի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 1, 2020(2020-03-01)[4], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր։ 1981-2001 թվականներին «Ջեներալ էլեկտրիկ»–ի (GE) գլխավոր տնօրեն, այնուհետև «Fortune 500»-ի մեջ մտնող CEO խմբի խորհրդական։

Ջեք Ուելչ
անգլ.՝ John Francis Welch
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19, 1935(1935-11-19)[1][2][3]
ԾննդավայրՓիբոդի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էմարտի 1, 2020(2020-03-01)[4] (84 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում և Salem High School?
Մասնագիտությունգործարար, գրող, ճարտարագետ, լրագրող, մենեջեր և ձեռնարկատեր
ԱշխատավայրՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և MIT Sloan մենեջմենթի դպրոց
ԱմուսինSuzy Welch?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[5]
Կայքwelchway.com
 Jack Welch Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է երկաթուղային հաղորդավար Ջոն Ուելչի և տնային տնտեսուհի Գրեյս Ուելչի ընտանիքում։ Ավարտել է Սալեմի միջնակարգ դպրոցը, այնուհետև Ամհերսթում գտնվող Մասաչուսեթսի համալսարանը՝ ստանալով քիմիական մեքենաշինության բակալավրի աստիճան։ 1957 թվականին Ուրբան-Շամպեյնում ընդունվել է Իլինոյսի համալսարանի մագիստրատուրան, որն ավարտելով ստացել է գիտական աստիճան։

1960 թվականին նշանակվել է «General Electric»-ի ինժեներ։ Մեկ տարի աշխատելով՝ նա որոշել է հեռանալ ընկերությունից։ Ուելչին դուր չի եկել այնտեղ տիրող բյուրոկրատիան, սակայն ստորաբաժանման գործադիր տնօրեն Ռուբեն Գուտոֆը համոզել է նրան չհեռանալ՝ խոստանալով բարձրացնել աշխատավարձն ու զերծ պահել խոչընդոտներից ու քաշքշուկներից։

1969 թվականին գլխավորել է պլաստմասսայի բաժանմունքը։ Երկու տարի անց նրան նշանակել են քիմիա-մետալուրգիական ստորաբաժանման ղեկավար։ 1973 թվականի հունիսին Ռուբեն Գուտոֆին նշանակել են ընկերության ռազմավարական պլանավորման ղեկավար, և նրա նախորդ պաշտոնը զբաղեցրել է Ուելչը։ 1977 թվականի վերջին նա դարձել է սպառողական ապրանքների սեկտորի ղեկավարը։

1981 թվականի ապրիլի 1-ին Ջեք Ուելչը նշանակվել է «GE»-ի նախագահ և գործադիր տնօրեն։ 2001 թվականին Ջեքն այնտեղ ավարտել է իր կարիերան, և նրան հաջորդել է Ջեֆրի Իմելթը։

Հետևելով կանոնին, որ բիզնեսը պետք է լինի իր ոլորտում շուկայի առաջին կամ երկրորդ բաժինը, հակառակ դեպքում այն պետք է վաճառվի, Ուելչն իր հետևից դատարկ շենքեր է թողել, ինչի շնորհիվ ստացել է Նեյտրոնային Ջեք մականունը[6]։

2001 թվականի սեպտեմբերի 6-ին՝ աշխատանքից ազատվելու ժամանակ, Ուելչն ստացել է պատմության մեջ խոշորագույն 417 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «ոսկե պարաշյուտը»[7]։ 2006 թվականին նրա կարողությունը գնահատվել է 720 մլն դոլար[8]։

Կոնեկտիկուտ նահանգի Ֆերֆիլդա քաղաքում գտնվող Սուրբ Սիրտ համալսարանի բիզնեսի դպրոցը, որին Ջեք Ուելչը 2006 թվականին մեծ գումար է նվիրաբերել, կրում է նրա անունը[9]։

Զանգվածային մշակույթում խմբագրել

  • «Ամենաբարձր ձայնը» (2019) սերիալը։ Դերը խաղացել է Ջոն Ֆիննը։

Գրքեր խմբագրել

  • Jack: «Straight from the Gut»
  • Jack and Suzy Welch — Winning
  • Jack Welch and Suzy Welch — Winning

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Jack Welch, Legendary CEO of General Electric, Dies at Age 84 // Wall St. J., East. Ed.New York, N.Y.: Dow Jones & Co., 1889. — ISSN 0099-9660; 2574-9579
  5. Notable Names Database — 2002.
  6. Стратегическое планирование не может предсказывать будущее (глава из книги Карен Фелан «Простите, я разрушил вашу компанию») [Менеджмент.com.ua]
  7. Green, Jeff (2013 թ․ հունիսի 6). «Jumbo Severance Packages for Top CEOs Are Growing». Bloomberg Businessweek. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  8. Storrs, Francis (2006-03). «The 50 Wealthiest Bostonians». Boston magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. «John F. Welch College of Business | Sacred Heart University Connecticut». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Ուելչ» հոդվածին։