Ջերարդ Ուեյ
Ջերարդ Ուեյ (անգլ.՝ Gerard Arthur Way, ապրիլի 9, 1977[4][5], Summit, Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[6]), ամերիկյան երաժիշտ, կոմիքսների հեղինակ և My Chemical Romance խմբի վոկալիստ (2001-այժմ)։
Ջերարդ Ուեյ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Gerard Way |
Ի ծնե անուն | Ջերարդ Արթուր Ուեյ |
Ծնվել է | ապրիլի 9, 1977 (46 տարեկան) Նյուարկ, Նյու Ջերսի |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Ալտերնատիվ ռոք, Փանկ ռոք, Հարդ ռոք, Փոստ-հարդքոր |
Մասնագիտություն | Երգիչ, Երաժիշտ, Երգահան, Պրոդյուսեր, Կոմիքսների հեղինակ |
Երգչաձայն | լիրիկական տենոր և տենոր[1] |
Գործիքներ | Բասս կիթառ, Կիթառ, Դաշնամուր, Վոկալ |
Գործունեություն | 2001–այժմ |
Աշխատավայր | DC Comics[2] |
Լեյբլ | Ռեփրայզ Ռեքորդս և Warner Bros. Records |
Կրթություն | Կերպարվեստի դպրոց[3] և Belleville High School? |
Անդամակցություն | My Chemical Romance |
Կապված | My Chemical Romance |
Կայք | gerardway.com |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ջերարդ Ուեյը ծնվել է Սամիտում՝ Նյու Ջերսի նահանգում[7], Դոննի Լիի և Դոնալդ Ուեյի ընտանիքում։ Որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Բելվիլ։ Նա գիտի իտալերեն, որը մոր մայրենի լեզուն էր և շոտլանդերեն, որը հոր մայրենի լեզուն էր։ Առաջին անգամ նա հրապարակային երգել է չորրորդ դասարանում, երբ խաղում էր Պիտեր Պենի դերը։ Նրա մայրական գծով տատիկը՝ Ելենա Լի Ռաշը, սովորեցրել է Ջերարդին երգել, նկարել՝ սկսած վաղ մանկությունից։ Ջերարդը հասկանում և ըմբռնում էր, որ նա իսկապես կարող էր երգել։ Հետագայում Ջերարդն ասաց. «Նա սովորեցրել է ինձ բոլորը, ինչ ես գիտեմ»[8]։ Նա դպրոցում հանրահայտ չէր և հեղինակություն չէր վայելում[9]։
15 տարեկանում Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում Ջերարդը ասաց. «Իմ վրա հարձակվել էին 357 Magnum տրամաչափի ատրճանակով և ստիպեցին ձեռքերս դնեմ գլխիս հետևը և ծնկի իջնեմ նրանց առջև»։
1995 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը Բելվիլում Ջերարդը շարունակում է կարիերան կոմիքսների ասպարեզում։ Այդ ժամանակ ստեղծում է երկու կոմիքս՝ The Umbrella Academy և The True Lives of Fabulous Killjoys:
Նա Նյու-Ջերսիում ավարտում է դպրոցը, իսկ 1999 թվականին ստանում է նկարչի բակալավրի աստիճան[8][10]։
ԿարիերաԽմբագրել
Սկսած 2000 թվականից Ջերարդ Ուեյը աշխատել է Նյու Ջերսիում։ Այնպես ստացվեց, որ նա ներկա գտնվեց սեպտեմբերի 11-ի գործողություններին։ Այս դեպքերը ստիպեցին նրան վերանայել իր կյանքը և հիմնովին փոխել այն։ Նա ուզում էր դա արտահայտել երաժշտության միջոցով։ Վերադառնալով տուն՝ նա իր դպրոցական ընկերոջ՝ Մետ Պելիսերի հետ խումբ է ստեղծում, որին միանում է նաև նրանց ընկեր Ռեյ Տորոն։ Ջերարդ Ուեյի եղբայրը՝ Մայքի Ուեյը, մեծ ցանկություն ուներ նվագել խմբում և այդ պատճառով նա ընդունվում է երաժշտական քոլեջ և մեկ տարի սովորում է բաս-կիթառ։ Խմբի անունը ընտրում է Մայքին, որը նա պատահաբար տեսել էր Իրինա Ուելշայի «Ecstasy: Three Tales of Chemical Romance» գրքում։ Խումբը ելույթ է ունենում արևելյան ափերում և այդ նեղ շրջանակներում ձեռք է բերում բավականին մեծ հեղինակություն։ Որոշ ժամանակ անց խմբին է միանում կիթառահար Ֆրենկ Այերոն։ Մի քանի ամիս անց խումբը թողարկում է իր առաջին ալբոմը՝ I Brought You My Bullets, You Brought Me Your Love (2002)։
Չնայած նրանց բավականին բարձր հեղինակությանը, Ջերարդը չէր դադարում նկարելուց՝ նկարում էր իր և նման այլ խմբեր։ Օրինակ My Chemical Romance-ի Three Cheers for Sweet Revenge (2004) և The Black Parade (2006) ալբոմների շապիկները նկարել է Ջերարդը։ Այդ ամենից նա գումար է հավաքում և տալիս կրծքի քաղցկեղ ունեցողներին՝ բարեգործության նպատակով։ Նա ձայնագրում է նաև The Used խմբի «Under Pressure» երգի քավեր տարբերակը՝ ցունամիից փրկվածներին օգնելու համար։
Անձնական կյանքըԽմբագրել
Ժերարդը երկար տարիներ պայքարել է ալկոհոլի և թմրանյութերի դեմ[11]։ 2007 թվականի սեպտեմբերի 3-ի համերգից հետոո նա ամուսանանում է «Mindless Self Indulgence» խմբի բաս-կիթառահարուհու՝ Լինդսի Բալլատոյի հետ[12]։ Երկար ժամանակ ապրում է Լոս-Անջելեսում՝ Կալիֆորնիայում։ 2009 թվականի մայիսի 27-ին ծնվում է նրա աղջիկը՝ Բենդիտ Լին[13]։
ՍկավառակագրությունԽմբագրել
My Chemical RomanceԽմբագրել
- I Brought You My Bullets, You Brought Me Your Love (2002)
- Three Cheers for Sweet Revenge (2004)
- The Black Parade (2006)
- Danger Days: The True Lives of the Fabulous Killjoys (2010)
ՍոլոԽմբագրել
- Hesitant Alien (2014)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.becomesingers.com/singer-success/gerard-way-vocal-range
- ↑ https://www.dccomics.com/talent/gerard-way
- ↑ https://sva.edu/features/under-the-radar-qa-with-sva-alumnus-gerard-way
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.talkhouse.com/artist/gerard-way/
- ↑ 6,0 6,1 https://www.britannica.com/topic/My-Chemical-Romance
- ↑ «Radio 1 Presents… My Chemical Romance»։ BBC Radio 1։ Արխիվացված օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2015-06-29 From the radio interview
- ↑ 8,0 8,1 «Gerard's Biography»։ ImNotOkay.net։ Արխիվացված օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է ապրիլի 8, 2007
- ↑ (անգլ.՝ I was just swimming in this pit of despair, jealousy and alcoholism)
- ↑ Gustines, George Gene. «Superhero Stylings From Stars of Pop», Նյու Յորք Թայմս, October 20, 2007. Accessed November 27, 2007. «For Mr. Way, „Umbrella Academy“ was another way to be productive when he wasn’t recording with the band. It also used skills he developed as a student at the School of Visual Arts in Manhattan.»
- ↑ «Im Not Okay»։ Արխիվացված օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է 2015-06-29
- ↑ «MCR: Gerard ties the knot»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին։ Վերցված է սեպտեմբերի 5, 2007
- ↑ KROQ interview with Kevin & Bean, July 14, 2008