Ջեսիկա Չոն
Ջեսիկա Չոն (կորեերեն՝ 제시카, անգլ.՝ Jessica, ապրիլի 18, 1989[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ; ինչպես նաև հայտնի է իր Չոն Սույոն անունով), կորեական ծագմամբ ամերիկացի երգչուհի, դերասանուհի, պարուհի և մոդել։ Ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա, ԱՄՆ։ Ազատ խոսում է անգլերեն և կորեերեն լեզուներով։ Girls’ Generation խմբի նախկին անդամ։
Ջեսիկա Չոն 제시카 | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1989[1][2] (35 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Հարավային Կորեա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Կորեա Քենթ արտասահմանյան դպրոց |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, մոդել, նորաձևության դիզայներ, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, գործարար, պարուհի, վիպասան, բլոգեր և գրող |
Գործունեություն | 2007- առ այժմ |
Անդամություն | Girls' Generation |
Կայք | blancgroup.com |
Jessica Jung Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Վաղ կյանք
խմբագրելՋեսիկան ծնվել է Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա, ԱՄն։ 2000 թվականին Կորեայում հանգստանալու ժամանակ, իր և իր քրոջն առաջարկել են միանալ S.M. Entertainment ընկերությանը։ 7 տարի պատրաստվել է դեբյուտի՝ աշխատելով վոկալի և պարերի վրա[3]։ Նրա փոքր քույրը՝ Կրիստալ Չոնը, f(x) կորեական խմբի անդամ է։
Գործունեություն
խմբագրելGirls’ Generation
խմբագրելՋեսիկան խմբում առաջինն էր, ով համագործակցել է S. M Entertaiment գործակալության հետ։ 2007 թվականի օգոստոսի 5-ին կատարեց իր առաջնաելույթը, որի կազմի մեջ կար 9 մարդ։ 2014 թվականի հոկտեմբերից Ջեսիկան չի հանդիսանում Girls’ Generation խմբի անդամը։
Սոլո գործունեություն
խմբագրելՋեսիկան Սոհյոնի և Տիֆանիի հետ թողարկեց 2 սինգլ՝ «Oppa Nappa»[4] և «Mabinogi»[5]: 2008 թվականի մարտի 3-ին դուրս եկավ խմբի ալբոմ 8Eight-ը, որտեղ Ջեսիկայի հետ երգ կար երգ՝ I Love U: Սակայն երգի տեսահոլովակում Ջեսիկան չնկարահանվեց։ Ջեսիկան մի քանի դուետ երգեց Shinee խմբի Լի Ջին Կիի «One, One Year Later» և Պակ Մյոն Սուի հետ՝ «Naengmyeon»: Հոկտեմբերի 13-ին Ջեսիկան թողարկեց թվային սինգլ «Sweet Delight» անունով։ Ինչպես նաև Ջեսիկան երգել է մի քանի սաունդթրեք։ Առաջինը՝ 2011 թվականի մայիսի 18-ին KBS-ի «Ռոմամտիկայի քաղաք» - «Because Tears Are Overflowing»: Ինչպես նաև նա կատարել է «Վայրի սիրավեպ» դրամայի սաունդթրեքը, որի մեջ նա խաղում էր։ Կիմ Չին Պյոյի հետ կատարած դուետ «What To Do»-ն դուրս է եկել 2012 թվականի հունվարի 19-ին։ Օգոստոսի 15-ին թողարկվեց «Butterfly» սաունդթրեքը՝ SBS-ի «Քեզ համար՝ ամբողջ հմայքով» դրամայի համար, որը ձայնագրվել էր իր քրոջ հետ։ Դա հարազատ քույրերի կատարած առաջին պաշտոնական դուետն էր, որը շատ ուշադրություն է գրավել[6]։ Ջեսիկան կատարեց «Հզոր թագավորի երազանքը» դրամայի «Heart Road» սաունդթրեքը։ Սեպտեմբերի 7-ին երգն անցավ վաճառքի[7]։ Սեպտեմբերի 18-ին Ջեսիկան թողարկեց «My Lifestyle» երգը կորեացի ռեփեր Dok2-ի հետ։ Երգը դարձավ Hyundai i30 գովազդի հիմնական թեման[8]։
Դերասանական գործունեություն
խմբագրելՋեսիկայի դեբյուտը թատերական աշխարհում դարձավ «Օրենքով շիկահերը» շոուի ներկայացումը Լի Հա Նըյի և Կիմ Չի Ուի հետ[9], որի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 14-ին[10]։ 2010 թվականի մարտին Ջեսիկան կատարեց էպիզոդիկ դեր «Օ՜, իմ լեդի» դրամայում[11]։ Դեկտեմբերի 23-ին «Վայրի սիրավեպ» դրամայի նկարահանման խումբը հաստատեց Ջեսիկայի մասնակցությունը դրամայում։ Նա կատարեց գլխավոր հերոս Կան Ջոն Հիի նախկին ընկերուհու դերը։ Հայտարարվեց, որ Ջեսիկան նկարահանվելու է 8 էպիզոդներում։ «Վայրի սիրավեպը» հեռարձակվել ՝ 2012 թվականի հունվարի 4-ից 2012 թվականի փետրվարի 23-ը։
Մոդելային գործունեություն
խմբագրելGirls Generation-ի հետ Ջեսիկան դարձավ մի շարք գովազդային տեսահոլովակների մոդել, ինչպիսիք են՝ Haptic Motion, LG, Samsung, Domino’s Pizza, Elite Uniform, J.ESTINA և շատ ուրիշներ։ 2011 թվականի սկզբին Ջեսիկան դարձավ Dior ընկերության մոդելը Հյոյոնի, Յուրիի, Տիֆանիի, Սույոնի և Սաննիի հետ։ 2011 թվականին նա եղել է Levis-ի մոդելը «Marie Claire» ամսագրի համար։ Ջեսիկան հայտնվեց «Dazed & Confused» ամսագրի շապիկին[12], ինչպես նաև «Elle Girl» ամսագրում։ 2012 թվականին Ջեսիկան դարձավ Coming Step շորերի տարբերանիշի մոդելը։ 1 տարվա ընթացքում նա հայտնվել է «star Magazine»-ի մարտում և հուլիսում հրատարակվող համարներին, «Voge Girl» ամսագրի մարտում հրատարակվող համարին Տիֆանիի հետ Chanel-ի գովազդի համար[13], «Marie Claire»-ի հուլիսում հրատարակված համարին (և շապիկին; իր քույր Կրիստալի հետ)[14], ինչպես նաև «W Korea» ամսագրի սեպտեմբերում հրատարակվող համարին[15]։ 2012 թվականի աշնանը Ջեսիկան ընտրվել է կոսմետիկայի տարբերանիշ «banila co»-ի մոդել[16]։
TV և շոու
խմբագրել2009 թվականին Ջեսիկան եղել է «Անավարտ կոչ» (ամառային թողարկում)-ի հյուրը։ Ծրագրի ներսում Ջեսիկան շոուի հաղորդավարներից մեկի՝ Պակ Մյոն Սուի հետ դուետ երգեց «Naengmyun» անունով։ 2010 թվականին Ջեսիկան և Յուրին եղել են «Աստղային թագավոր» հաղորդման մշտական հյուրը։ 2010 թվականի մայիսին նա դարձավ «Ծնունդդ շնորհավոր» շոուի մշտական անդամը, սակայն հունիսի 7-ին նա լքեց շոուն արտասահմանյան աշխատանքի պատճառով[17]։
2014: OnStyle’s Jessica & Krystal:
խմբագրել2014 թվականի ապրիլին Ջեսիկան և իր քույր Կրիստալը հայտարարել են ռեալիթի շոուում նկարահանվելու մասին։ Jessica & Krystal -ի պրեմիերան տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 3-ին, ընդամենը 10 սերիայով։ Շոուի նպատակը 2 քույրերի բնավորությունը հայտնաբերելն էր և նրանց ամենօրյա կյանքի ընթացքը[18]։
Սկավառակագրություն
խմբագրելՏարի | Որտեղ է դուրս եկել երգը | Երգ | Տևողություն | Կատարող |
---|---|---|---|---|
2008 | Roommate | «Oppa Nappa» | 03:45 | Սոհյոնի և Տիֆանիի հետ տրիո |
It’s Fantastic | «It’s Fantastic» | 03:40 | Սոհյոնի և Տիֆանիի հետ տրիո | |
2009 | Olympic Duet Song Festival | «NaengMyun» | 03:41 | Պակ Մյոն Սուի հետ դուետ |
2010 | Sweet Delight | «Sweet Delight» | 03:20 | Սոլո |
2011 | Romance Town | «Because Tears Are Overflowing» | 04:46 | Սոլո |
2012 | KBS Wild Romance | «What To Do» | 03:54 | Կիմ Չին Պհյոյի հետ դուետ |
SBS Քեզ համար՝ ամբողջ հմայքով | «Butterfly» | 03:01 | Կրիստալի հետ դուետ | |
KBS King’s Dream | «Heart Road» | 04:19 | Սոլո | |
PYL Younique Vol 1 | «My Lifestyle» | 03:05 | Dok2-ի հետ դուետ | |
Cobu 3D | «Say Yes» | ? | Կրիսի և Կրիստալի հետ տրիո |
Ֆիլմագրություն
խմբագրելՀեռուստասերիալներ
խմբագրելՏարի | Անուն | Դեր |
---|---|---|
2008 | Անհաղթահարելի ամուսնությունбрак | Պուլ Կվան Դոն (7 արքայադստրերից մեկը) (կամեո) |
2009 | Տհեհի, Հյեկյե, Չիհյո! | Անգլերենի ուսուցչուհի (կամեո) |
2010 | О, իմ լեդի! | В роли самой себя (камео) |
2012 | Վայրի սիրավեպ | Կան Չոն Հի |
Ֆիլմեր
խմբագրելՏարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2016 | I Love That Crazy Little Thing | ? |
2016 | My Other Home | ? |
2016 | Two Bellmen 3 | ? |
Երաժշտական տեսահոլովակներ
խմբագրելՏարի | Երգ | Կատարող | Դեր |
---|---|---|---|
2007 | «Love is Late, I’m Sorry» | Կիմ Չո Հան | Ինքն իր դերում |
2009 | «Super Girl» | Super Junior-M | Ինքն իր դերում |
«S.E.O.U.L.» | Super Junior և Girls' Generation | Լուսանկարիչ աղջիկ | |
2012 | «Sherlock» | Shinee | Ուրվական |
Գովազդ
խմբագրելՋեսիկան տվյալ բրենդների մոդել է.
- 2008: Anycall Haptic
- 2010: Dior Snow
- 2012: Banila Co
- 2012: Hyundai Motors
- 2012: Cartier
- 2013: Stonehenge
- 2013: SOUP
- 2013: Pierre Balmain (совместно с Кристал из f(x))
- 2014— առ այժմ։ Blanc & Eclare (Ջեսիկան հանդիսանում է բրենդի հիմնադիրը)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ http://www.koreatimes.co.kr/www/news/art/2009/09/135_51953.html
- ↑ http://english.chosun.com/site/data/html_dir/2009/10/31/2009103100199.html
- ↑ http://www.asiae.co.kr/news/view.htm?idxno=2010040707471438381
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ http://en.korea.com/blog/enter/k-pop/snsds-tiffany-and-jessica-show-off-their-doll-like-looks-in-a-magazine/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «제시카 '해피버스데이' 5주 출연 끝 7일 하차». Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Jessica and Krystal's reality show 'Jessica&Krystal' confirms premiere date | allkpop.com». Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսիկա Չոն» հոդվածին։ |