Ջեյ Ֆորրեսթեր
Ջեյ Ֆորրեսթեր(անգլ.՝ Jay Wright Forresterհուլիսի 14, 1918[1][2][3], Anselmo, Քաստեր շրջան, Նեբրասկա, ԱՄՆ - նոյեմբերի 16, 2016[4][1], Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]), ամերիկացի առաջատար համակարգչային ճարտարագետ և համակարգերի գիտնական, hամակարգային դինամիկայի հիմնադիր[8], ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ (1967)[9], մագնիսական միջուկով հիշողության գյուտարար։
Ջեյ Ֆորրեսթեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 14, 1918[1][2][3] Anselmo, Քաստեր շրջան, Նեբրասկա, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 16, 2016[4][1] (98 տարեկան) Կոնկորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ճարտարագետ, համալսարանի պրոֆեսոր և համակարգչային գիտնական |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և MIT Sloan մենեջմենթի դպրոց |
Գործունեության ոլորտ | system dynamics? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Գիտական ղեկավար | Gordon S. Brown? |
Եղել է գիտական ղեկավար | Nathaniel Jordan Mass?[6] |
Պարգևներ | Տեխնոլոգիայի և նորարարության ասպարեզի ազգային մեդալ[7] IEEE պատվո մեդալ Հովարդ Փոթսի մեդալ Ազգային գյուտարարների փառքի սրահ և Համակարգչային պատմության թանգարանի համակրանք |
Համակարգչային գրաֆիկայի պատմության մեջ ստեղծել է առաջին անիմացիան՝ «ցատկող գնդակ» օսցիլոգրաֆի վրա:
Ավելի ուշ եղել է MIT Sloan կառավարման դպրոցի պրոֆեսոր, որտեղ ներկայացրել է մատակարարման շղթաների տատանումների Ֆորրեսթերի էֆեկտի նկարագրությունը։ Նրան համարել են համակարգային դինամիկայի հիմնադիրը։ Նա ուսումնասիրել է համակարգային դինամիկայում օբյեկտների միջև փոխազդեցությունների մոդելավորումը, որը կիրառել են կազմակերպություններում և սոցիալական այլ համակարգերում՝ հետազոտությունների և խորհրդատվությունների ժամանակ[8]:
ԿենսագրությունԽմբագրել
ԾագումԽմբագրել
Ջեյ Ֆորրեսթերը ծնվել է 1918 թվականին Նեբրասկա նահանգի Անսելմոո քաղաքի մերձակայքում գտնվող սակավաբնակ Կլեյմեքս ագարակում։ Էլեկտրաէներգիայի նրա վաղ հետաքրքրության պատճառ է հանդիսացել ագարակում էլեկտրականություն չլինելու հանգամանքը: Ավագ դպրոցում սովորելու տարիներին, օգտագործելով հին մեքենայի մասերը, նա ստեղծել է 12 վոլտանոց քամու ուժով աշխատող էլեկտրական համակարգ, որով էլ ապահովել էր ագարակի առաջին էլեկտրաֆիկացումը[10][11]։
ԿրթությունԽմբագրել
Ջեյ Ֆորրեսթերը սկզբում ցանկացել է ընդունվել Նեբրասկա-Լինքոլն համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը, սակայն 1935 թվականի վերջերին, փոխել է մտադրությունը՝ հօգուտ էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի: 1939 թվականին էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի 70 շրջանավարտներից մեկն է եղել, ով ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1939 թվականին ուսումը շարունակել է Քեմբրիջի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրայում, որն էլ դարձել է նրա կարիերայի սկիզբը[10]:
ԳործունեությունԽմբագրել
Սերվոմեխանիկական լաբորատորիաԽմբագրել
Ջեյ Ֆորրեսթերը հետազոտությունները սկսել է 1939 թվականի հուլիսին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Սկզբում նա աշխատել է որպես Բարձրավոլտ լաբորատորիայի գիտաշխատողի օգնական: Իսկ 1940 թվականից մինչև 1941 թվականի ուսումնական տարվա կեսերին Ֆորրեսթերն աշխատել է Գորդոն Բրաունի նոր Սերվոմեխանիկական լաբորատորիայում, որը համարվել է MIT էլեկտրատեխնիկայի բաժնի մի մասը։ Պատերազմի ժամանակ, հանուն ԱՄՆ-ի ռազմական արդյունաբերության հետազոտությունների, էլեկտրատեխնիկայի բնագավառում իր գիտական կոչման համար նախատեսված աշխատանքը դադարեցրել է և ավարտել է միայն 1945 թվականին: Գորդոն Բրաունը շարունակել է Ֆորրեսթերի աշխատանքը՝ «Հիդրավլիկ սպասարկման մեխանիզմների մշակում» խորագրով[10]:
ASCA նախագիծԽմբագրել
1944 թվականի դեկտեմբերին Հատուկ Ռազմածովային Հետազոտությունների Կենտրոնը MIT էլեկտրատեխնիկայի բաժնին հանձնարարել է մշակել օդային վերահսկման և կայունության անալիզատոր (ASCA)՝ նոր աէրոդինամիկ նախագծերում օգտագործելու համար: Ֆորրեսթերը ավտոմատ կառավարման ոլորտում սեփական բիզնեսը ստեղծելու համար մտադրվել էր հեռանալ Սերվոմեխանիկական լաբորատորիայից, սակայն Գորդոն Բրաունը նրան ետ պահելու համար առաջարկել է տասներկու նախագծեր, որոնցից մեկը, իր հայեցողությամբ, նա կարող էր ընտրել: Ֆորրեսթերը ուսումնասիրելով ամբողջ ցուցակը, սեփական բիզնեսը ստեղծելու գաղափարը նրան այլևս չի հետաքրքրել, քան ընդգրկվել նոր հետազոտություններից մեկում: ASCA նախագիծը հատկապես նրան շատ է հետաքրքրել և նա Բրաունին ասել է, որ ընտրում է այն: Ըստ նախագծի պահանջների պետք էր ստեղծել այնպիսի անալոգային համակարգիչ, որով կարելի էր ինքնաթիռի և օդաչուի կապը դարձնել համակարգված: Նախագծի վրա աշխատանքն սկսելուց անմիջապես հետո`1945 թվականի գարնանը, Ֆորրեսթերը հասկանում է, որ լուրջ խնդիրների է բախվել․․․․․
1946 թվականի ապրիլին ASCA-ի պայմանագրում նոր փոփոխություններ են կատարվում՝ անալոգային համակարգիչները փոխարինվում են թվային համակարգիչներով: Եվ այդ նոր նախագիծը ստանում է Whirlwind անունը[10]:
Whirlwind նախագիծԽմբագրել
1940-1950-ական թվականներին Ջեյ Ֆորրեսթերը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում անցկացրել է հետազոտություններ էլեկտրատեխնիկայի և համակարգչային տեխնիկայի ոլորտում՝ ղեկավարելով Whirlwind նախագիծը՝ կիրառելով մագնիսական միջուկի հիշողությունը[12]։
Այդ նախագծում Ֆորրեսթերը դարձել է թվային համակարգչային լաբորատորիայի տնօրեն, սերվոմեխանիկական լաբորատորիայի թվային համակարգչային բաժանմունքի իրավահաջորդ: 1947 թվականի սկզբներին վերապատրաստվելով EDVAC տիպի մեքենաների նախագծման ոլորտում, եկել է այն եզրակացության, որ EDVAC տիպի մեքենաների հաշվարկների արագությունը չի բավարարում ժամանակի պահանջներին:
Հետագայում Ֆորրեսթերը և իր թիմը ստեղծել են արագընթաց էլեկտրոնային թվային ծրագրավորվող համակարգիչ, որով արդեն հնարավոր էր վերահսկել ինքնաթիռների թռիչքները։ Այն կարելի էր կիրառել նաև ռազմական գործողություններում, արդյունաբերության և գիտության կարիքների համար: 1940-1950 թվականներին Whirlwind-ը համարվել է ամենահաջողված նախագիծը, որի վրա աշխատել են 175 մարդ և ծախսվել է մեկ միլիոն դոլար: Այն գերազանցում էր ENIAC համակարգչին[10]: Ֆորրեսթերը նաև մշակել է «բազմակողմանի թվային տեղեկատվության պահպանման սարքը»[13] ներկայիս օպերատիվ հիշողությունը՝ RAM-ը: Նա համակարգչային գրաֆիկայի պատմության մեջ ստեղծել է առաջին անիմացիան՝ «ցատկող գնդակը» օսկիլոսկոպի վրա:
Whirlwind էլեկտրոնային համակարգչի շնորհանդեսԽմբագրել
1951 թվականի դեկտեմբերին՝ կիրակի երեկոյան, ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվել է Whirlwind էլեկտրոնային համակարգչի շնորհանդեսը: Ծրագիրը հեռարձակվել է հայտնի լրագրող Էդուարդ Մարոուի «See It Now» հաղորդման ժամանակ (նրա ելույթի սկիզբն արվել է էպիգրաֆում), որտեղ խոսվել է MIT-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային լաբորատորիայի մասին: Հեռուստադիտողների էկրանին երևացել է լույսերից բաղկացած բառեր. «HELLO, MR. MURROW»
Այս իրադարձությունը հետագայում մեկնաբանվել է որպես համակարգչային գրաֆիկայի սկիզբ[10]։ Ծրագրի ղեկավար Ջեյ Ֆորրեսթերը համակարգիչը նկարագրել է որպես «հուսալի օպերացիոն համակարգ», որով կարելի էր շաբաթական 35 ժամ, 90 տոկոս ծանրաբեռնվածությամբ աշխատել`օգտագործելով էլեկտրաստատիկ խողովակային հիշողություն[14]: Ջեյ Ֆորրեսթերը, խոսափողների և ականջակալների մալուխներն իրար խառնելով, հեռուստադիտողներին ցույց է տվել իր գյուտից մի քանի հնարքներ: Whirlwind համակարգչում օգտագործվել է մագնիսական միջուկների վրա պատահական մուտքի հիշողություն՝ օգտագործելով հոսանքների համընկնումի սկզբունքը։
Մագնիսական միջուկով հիմնական հիշողությունԽմբագրել
Whirlwind համակարգիչը նախագծվել է Հատուկ Ռազմածովային Հետազոտությունների Կենտրոնի պահանջով՝ իրական ժամանակահատվածում ինքնաթիռների ուղղության հայտնաբերման համար։ Ջեյ Ֆորրեսթերի առջև դրված է եղել խնդիր՝ ստեղծել արագ հիշողության համակարգ: 1940-ական թվականների վերջերին մի քանի հետազոտողներ արդեն պատկերացում ունեին, որ կարելի է մագնիսական միջուկներ կիրառել համակարգչային հիշողության համար։ Ջեյ Ֆորրեսթերը ստանալով թույլտվության արտոնագիրը, Whirlwind նախագծի համար ստեղծել է 3D առաջին ցանցային մագնիսական միջուկը, որի միջոցով հնարավոր է եղել ինֆորմացիան պահպանել, ստանալ և փոխանցել: 1953 թվականի ամռանը Whirlwind համակարգչում տեղադրվել է առաջին 32x32x16 բիթ պարամետրերով հիմնական հիշողությունը, որն էլ դարձել է ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների սկիզբը[15][16][17]։
-
Բնօրինակ տեքստ (անգլ.)
“It took us about seven years to convince the industry that random-access magnetic-core memory was the solution to a missing link in computer technology,” Forrester later said. “Then we spent the following seven years in the patent courts convincing them that they had not all thought of it first[15]. ” |
Հաշվիչ համակարգերի առավել թռիչքաձև զարգացման տարիներին (1955-1975) մագնիսական միջուկով հիշողությունը եղել է հաշվիչ մեքենաների պատահական մուտքով (random-access) ինֆորմացիայի պահպանման ամենագերակշռող տեսակը և հարակից տեխնոլոգիաների ընտանիքի մի մասը, որը կամուրջ է հանդիսացել վակուումային խողովակների (էլեկտրոնային լամպերի) և կիսահաղորդիչների միջև` օգտագործելով նյութերի մագնիսական հատկությունները` անցման (switching) և ուժեղացման սկզբունքը:
SAGE համակարգԽմբագրել
ԱՄՆ ռազմական SAGE (Semiautomatic Ground Environment) համակարգչային համակարգը, որը մշակվել է 1950-ական թվականներին և գործել մինչև 1961 թվականը, ամենամեծ և թանկ համակարգչային համակարգն է եղել, որը երբևէ կառուցվել է։ Այն հիմնված էր Whirlwind համակարգիչների վրա: 1952-1956 թվականներին Ջեյ Ֆորրեսթերը ղեկավարել է SAGE համակարգի զարգացումը: Այն կիսաավտոմատ համակարգ էր, որն ունակ է եղել միաժամանակ մշակել ԱՄՆ-ի և Կանադայի 23 տարածաշրջանային կենտրոններից ստացված տվյալները[10]։ Մեկ SAGE համակարգչով կարելի էր հետևել 400 ինքնաթիռի: SAGE համակարգը նախատեսված էր խորհրդային ռմբակոծիչները հայտնաբերելու և ոչնչացնելու համար[18]:
Ֆորրեսթերի էֆեկտԽմբագրել
1956 թվականին Ջեյ Ֆորեսթերը տեղափոխվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի MIT Sloan կառավարման դպրոց, նա ստացել է Germeshausen պատվավոր պրոֆեսորի և ավագ դասախոսի կոչում[19]: 1961 թվականին, Ջեներալ էլեկտրիկի նախագծում նա նկարագրել է մատակարարման շղթայի տատանումների հետևանքներով առաջացած էֆեկտները, որն այն ժամանակ հայտնի էր Ֆորրեսթերի էֆեկտ[20] անվամբ, իսկ այժմ` «bullwhip efekt [12][21][22][23]»:
Համակարգային դինամիկաԽմբագրել
Ջեյ Ֆորրեսթերը համակարգային դինամիկայի հիմնադիրն է եղել։ Նա ուսումնասիրել է համակարգային դինամիկայում առարկաների միջև փոխազդեցությունների մոդելավորումը՝ «թե ինչպես են քաղաքականության փոփոխություններն ազդում աճի, կայունության, մակարդակի տատանումների և վարքագծի փոփոխությունների վրա[10]»։ «Արդյունաբերական դինամիկան» Ֆորրեսթերի առաջին գիրքն է եղել, որը լույս է տեսել 1961 թվականին և որտեղ արդյունաբերական բիզնեսի ցիկլերը վերլուծելու համար օգտագործվել է համակարգային դինամիկան: Մի քանի տարի անց, Բոստոնի նախկին քաղաքապետ Ջոն Քոլինսի հետ փոխհարաբերությունները Ֆորրեսթերին ստիպել են գրել Urban Dynamics գիրքը, որն էլ շարունակական բնույթ է կրել` ավելի լայն մասշտաբով խնդիրների մոդելավորման հնարավորություն ընձեռելով: Urban Dynamics գիրքը գրավել է ամբողջ աշխարհի քաղաքաշինության ուշադրությունը, որն էլ պատճառ է հանդիսացել Հռոմեական ակումբի հիմնադրի հանդիպումը Ջեյ Ֆորրեսթերի հետ։ Նրանք հանդիպման ժամանակ քննարկել են գլոբալ կայունությանն առնչվող հարցեր։ World Dynamics-ը գրքում մոդելավորվել է համաշխարհային տնտեսության, բնակչության ու էկոլոգիայի բարդ փոխազդեցությունները, որն էլ հանդիսացել է գլոբալ մոդելավորման բնագավառի սկիզբը: Ջեյ Ֆորրեսթերը շարունակել է զարգացնել համակարգային դինամիկան՝ խթանելով դինամիկայի օգտագործումը կրթության մեջ[12]:
Մրցանակներ և պատվոգրերԽմբագրել
- 1972 թվականին IEEE-ի Պատվո մեդալ
- 1982 թվականին IEEE Computer Pioneer-ի մրցանակ
- 1995 թվականին շնորհել են Համակարգչային պատմության թանգարանի անդամ՝ «հիմնական հիշողության տեխնոլոգիան գործնական համակարգչային հիշողության սարքավորման մեջ կատարելագործելու համար, համակարգչային համակարգերի վաղ համակարգում նախագծման և զարգացման գործում հիմնական ներդրումների համար»
- 2006 թվականին ընդգրկվել է Օպերատիվ հետազոտությունների Փառքի սրահում
ԳրքերԽմբագրել
- 1961 թվական Industrial dynamics. Waltham, MA: Pegasus Communications.
- 1968 թվական Principles of Systems, 2nd ed. Pegasus Communications.
- 1969 թվական Urban Dynamics. Pegasus Communications.
- 1971 թվական World Dynamics. Wright-Allen Press.
- 1975 թվական Collected Papers of Jay W. Forrester. Pegasus Communications.
Հոդվածներ և հրապարակումներԽմբագրել
- 1958 թվական "Industrial Dynamics--A Major Breakthrough for Decision Makers.", in: Harvard Business Review, Vol. 36, No. 4, pp. 37–66.
- 1968 թվական Market Growth as Influenced by Capital Investment in Industrial Management Review, Vol. IX, No. 2, Winter 1968.
- 1971 թվական Counterintuitive Behavior of Social Systems. Also available online.
- 1989 թվական System Dynamics and the Lessons of 35 Years.
- 1991 թվական The Beginning of System Dynamics.
- 1992 թվական System Dynamics and Learner-Centered-Learning in Kindergarten through 12th Grade Education.
- 1994 թվական Learning through System Dynamics as preparation for the 21st Century.
- 1996 թվական System Dynamics and K–12 Teachers.
- 1998 թվական Designing the Future.
- 1999 թվական System Dynamics: the Foundation Under Systems Thinking.
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.nytimes.com/2016/11/18/technology/jay-forrester-dead.html
- ↑ 2,0 2,1 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — Leksikografski zavod Miroslav Krleža, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 4,0 4,1 4,2 In Memoriam
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Математическая генеалогия — 1997.
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ 8,0 8,1 https://baguzin.ru/wp/dzhej-forrester-mirovaya-dinamika/
- ↑ Professor Jay W. Forrester (անգլ.)
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 http://maxima-library.org/knigi/genre/b/308983?format=read
- ↑ Biography Jay Forrester. on thocp.net, 2005. Accessed August 18, 2013
- ↑ 12,0 12,1 12,2 Katie Hafner, "Jay W. Forrester Dies at 98; a Pioneer in Computer Models", The New York Times, November 17, 2016.
- ↑ Multicoordinate digital information storage device, US patent 2736880
- ↑ https://www.computerhistory.org/tdih/may/27/
- ↑ 15,0 15,1 https://sloanreview.mit.edu/article/jay-forrester-shock-to-the-system/
- ↑ Forrester Jay W. (1951)։ «Digital Information In Three Dimensions Using Magnetic Cores»։ Journal of Applied Physics (22)։ doi:10.1063/1.1699817
- ↑ Jay W. Forrester, Multicoordinate digital information storage device, Կաղապար:US patent, granted Feb. 28, 1956.
- ↑ https://history-computer.com/ModernComputer/Electronic/SAGE.html
- ↑ «Creative Learning Exchange —»։ www.clexchange.org։ Վերցված է 2020-06-26
- ↑ http://www.worldscientificnews.com/wp-content/uploads/2017/05/WSN-78-2017-209-212.pdf
- ↑ «Read @Kearney: The bullwhip effect»։ www.au.kearney.com (en-US)։ Վերցված է 2020-06-26
- ↑ «Understanding the bullwhip effect in Supply Chains»։ Supply Chain Academy (en-US)։ 2018-01-26։ Վերցված է 2020-06-26
- ↑ Lee, Padmanabhan, Zhang (ապրիլի 15, 1997)։ «The Bullwhip Effect in Supply Chains»։ MIT Sloan Review of Management (Spring 1997)։ Վերցված է նոյեմբերի 24, 2015
Արտաքին հղումներԽմբագրել
- IFORS' Operational Research Hall of Fame Jay Wright Forrester
- Джей Форрестер
- Математическое моделирование мировой динамики и устойчивого развития на примере модели Форрестера
- Profiles)in)Operations)Research: Jay)Wright)Forrester
- Jay Wright Forrester
- Jay Wright Forrester
- Counterintuitive Behavior of Social Systems
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեյ Ֆորրեսթեր կատեգորիայում։ |