Օսցիլոգրաֆ («լատ․ oscillo – ճոճվում եմ և < հուն․ γραφω – գրում եմ), Էլեկտրական ազդանշաններ դիտելու և չափելու սարք։

Օսցիլոգրաֆ
Product category Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաՉափիչ սարք, electronic machine, electrical appliance Խմբագրել Wikidata
ԿիրառությունըՉափումներ, display device, Չափումներ, Չափումներ, display device Խմբագրել Wikidata
Հայտնաբերող կամ հնարողՖերդինանդ Բրաուն Խմբագրել Wikidata
Օգտագործողգիտնական, ճարտարագետ, electronics technician, hobby electronics, radio technician, repair shop, հետազոտություն և մշակում Խմբագրել Wikidata
2022 Har­mo­ni­zed System Code903020 Խմբագրել Wikidata
Կազմված էcathode ray tube, liquid-crystal display, ՈՒՍԱ, test probe, Կառավարման վահան (ճարտարագիտություն), control knob Խմբագրել Wikidata

Օգտագործվում է նաև ժամանակի ընթացքում Էլեկտրական ազդանշանների փոփոխությունները դիտելու և գրանցելու (օսցիլոգրամներ) համար։ Ըստ աշխատանքի սկզբունքի տարբերում են լուսաճառագայթային (Էլեկտրամեխանիկական) և Էլեկտրաճառագայթային օսցիլոգրաֆներ։ Լուսաճառագայթային օսցիլոգրաֆները (ԼՃՕ) կոչվում են շլեյֆային։ Որպես զգայուն տարրեր ծառայում են հաստատուն մագնիսական դաշտում տեղավորված մագնիսաէլեկտրական գաւվանաւէեարերը։

Նկ․ 1-ում լույսի աղբյուրից (1) գոյացած և ճեղքային դիաֆրագմայով (2) ձևավորված հարթ լուսային ճառագայթն անդրադառնում է գալվանամետրի (3) թեթև շարժական հայելուց (4) և գլանային ոսպնյակների (8) օգնությամբ մասամբ ուղղվում դեպի փայլատ էկրան (6)՝ տեսողական դիտման համար, մասամբ էլ դեպի համաչափ շարժվող լուսազգայուն ժապավեն (7)՝ օսցիլոգրամի, ստացման համար։ Գալվանամետրի հաղորդալարերում հոսանքի (I) առկայության դեպքում գոյանում է նրա մեծությանը համեմատական Լորենցի ուժ, որը շեղում է հայելին և հավասարակշռության դիրքից հանում լուսային ճառագայթը։ Պարբերական պրոցեսներ դիտելու համար օգտագործվում է պտտվող հայելային թմբուկ (5), որն ապահովում է լուսային ճառագայթի հորիզոնական համաչափ պարբերական փռումը։

էկրանի վրա կայուն (անշարժ) պատկեր ստանալու համար փոփոխում են թմբուկի պտտման անկյունային արագությունը, համաձայնեցնում հետազոտվող հոսանքի փոփոխվող հաճախականության հետ։ ԼՃՕ–ները հնարավորություն են տալիս միաժամանակ դիտել մինչև 24 անկախ պրոցեսներ։

ժամանակակից գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում լայնորեն կիրառվում են էլեկտրոնաճառագայթային օսցիլոգրաֆները (ԷՃՕ), որոնց հիմնական մասը էչեկւորոնաճառագայթային խողովակն (ԷճԽ) է։ ժամանակակից օսցիլոգրաֆների ԷՃԽ–ներում կիրառվում է էլեկտրոնային ճառագայթի էլեկտրաստատիկ շեղումը՝ ուղղաձիգ և հորիզոնական շեղող թիթեղների օգնությամբ։ Արագագործ և հիշող ԷՃՕ–ները (տես Հիշող էւեկարոնաճաոագայթային խողովակ) ունիվերսալ ԷՃՕ–ներից հիմնականում տարբերվում են է&խ–ների, ինչպես նաե կառուցման որոշակի առանձնահատկություններով, իսկ ստրոբոսկոպիկ օսցիլոգրաֆները՝ նաև ստրոբավորման սկզբունքով։

Նկ․ 1․ լուսաճաոագայթային օսցիլոգրաֆի պարզեցված սխեման

Նկ․ 2․ Ս1–65Ա ունիվերսալ էճՕ–ի արտաքին տեսքը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսցիլոգրաֆ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 571