Ջեյն Դարվելլ (անգլ.՝ Jane Darwell, ի ծնե՝ Փեթի Վուդարդ (անգլ.՝ Patti Woodard, հոկտեմբերի 15, 1879(1879-10-15)[1][2][3], Մարիոն շրջան, Միսսուրի, ԱՄՆ - օգոստոսի 13, 1967(1967-08-13)[1][2][3], Վուդլենդ Հիլզ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր (1941)[5]։

Ջեյն Դարվելլ
անգլ.՝ Jane Darwell
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1879(1879-10-15)[1][2][3]
ԾննդավայրՄարիոն շրջան, Միսսուրի, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 13, 1967(1967-08-13)[1][2][3] (87 տարեկան)
Մահվան վայրՎուդլենդ Հիլզ, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար[4] և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
Jane Darwell Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ջեյն Դարվելլը երիտասարդ տարիքում երազել է դառնալ կրկեսի դերասան, բայց դրան դեմ է եղել հայրը, սակայն ելույթ ունենալու հանդեպ կիրքը չի մեղմացել, և նա որոշել է զբաղվել դերասնական կարիերայով[6]։ Նա իր անունը փոխել է և դարձել Դարվելլ, որպեսզի չարատավորի իր ընտանիքի անունը[7]։

Բեմում խաղալ սկսել է Չիկագոյի թատրոններում, իսկ նրա առաջնաելույթը կինոյում կայացել է 1913 թվականին։ Վերջին երկու տարիներին դերասանուհին իրեն ամբողջությամբ նվիրել է թատրոնին, ավելի քան քսան ֆիլմում գլխավոր դեր է խաղացել, բայց դրանից հետո վերադարձել է թատրոն։ 15 տարվա թատրոնային կարիերայից հետո Ջեյն Դարվելլը նորից վերադարձել է Հոլիվուդ՝ «Թոմ Սոյեր» ֆիլմում նկարահանվելու համար՝ այսպիսով սկսելով իր կարիերայի երկրորդ փուլը։ Կինոյում նրան հիմնականում հասնում էին տնային տնտեսուհու, գլխավոր հերոսների մայրերի, տարեց հորաքույրերի և տատիկների դերեր։

1941 թվականին Ջեյն Դարվելլը դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր, որպես «Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ «Ցասման ողկույզները» ֆիլմում Ջոադի մոր դերի համար։ Ամբողջ բարդությամբ իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 180 ֆիլմում, այդ թվում՝ «Քամուց քշվածները» (1939), «Դևը և Դենիել Ուեբստերը» (1941), «Իմ բարի Կլեմենտինա» (1946), «Ֆուրգոնապան» (1950), «Վանդակում» (1950) և շատ ուրիշներում։ Նրա վերջին դերը դարձել է ծեր կնոջ դերը, որը կերակրում է թռչուններին «Մերի Փոպինս» դիսնեյան ֆիլմում (1964)։

ԱՄՆ կինոստուդիայում իր ունեցած ավանդի համար Հոլիվուդյան փառքի ծառուղիում արժանացել է աստղի։

Ջեյն Դարվելլը մահացել է 1967 թվականի օգոստոսի 13-ին ինֆարկտից, Լոս Անջելես արվարաձանում, 87 տարեկանում և հուղարկավորվել է Գլենդելի (Կալիֆոռնիա) հուշային գերեզմանատանը[6]։

Ընտրված ֆիլմագրությունԽմբագրել

Год Հայերեն անվանում Իսկական անվանումը Դեր
1930 ֆ Թոմ Սոյեր Tom Sawyer այրի Դուգլաս
1931 ֆ Հեքլբերի Ֆին Huckleberry Finn այրի Դուգլասը
1939 ֆ Ջեսի Ջեյմս։ Հավերժ հերոս Jesse James միսսիս Սեմյուելսը
1939 ֆ Քամուց քշվածները Gone with the Wind միսսիս Դոլլի Մերրիուեզեր
1940 ֆ Ցասման ողկույզները The Grapes of Wrath Ջոուդ
1941 ֆ Դևը և Դենիել Ուեբստերը The Devil and Daniel Webster Սթոուն
1941 ֆ Ողջ գիշերվա ընթացքում All Through the Night միսիս Դոնահյու
1942 ֆ Երիտասարդ ամերիկացիներ Young America Նորա Քեմպբել տատիկը
1943 ֆ Պատահար Օքս Բոյում The Ox-Bow Incident Ջեննի Գրիգ
1946 ֆ Իմ բարի Կլեմենտինա My Darling Clementine Քեյթ Նելսոն
1948 ֆ Գնացքը Ալկատրասում Train to Alcatraz մորաքույր Էլլա
1948 ֆ Երեք կնքահայրեր 3 Godfathers միսս Ֆլորի
1950 ֆ Ֆուրգոնապան Wagon Master Լեդյարդի քույրը
1950 ֆ Վանդակում Caged պահակ
1952 ֆ Մենք ամուսնացած չենք We’re Not Married! միսիս Բուշ
1956 ֆ Աղջիկները բանտում Girls in Prison պահակ Ջեյմիսոնը
1964 ֆ Մերի Փոպինս Mary Poppins թռչնապահուհի

ՄրցանակներԽմբագրել

  • 1941 — «Օսկար» մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերի համար («Ցասման ողկույզները»)

ԾանոթագրությունԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. Academy Awards Database
  5. Obituary Variety, August 16, 1967.
  6. 6,0 6,1 Ассошиэйтед пресс (15 августа 1967)։ «Jane Darwell, 87, Actress, Is Dead» (PDF, fee required)։ The New York Times։ Վերցված է 2008-05-14 
  7. Associated Press (1967-08-15)։ «Jane Darwell, 87, Actress, Is Dead» (PDF, fee required)։ The New York Times։ Վերցված է 2008-05-14