Ջեյմս Քերոլ (օգոստոսի 1, 1949(1949-08-01)[1][2], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 11, 2009(2009-09-11)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[3], ամերիկացի գրող, բանաստեղծ, ինքնակենսագիր և փանք երաժիշտ։ Առավել հայտնի է 1978 թվականին գրված իր «Բասկետբոլային Օրագրեր» ինքնակենսագրականով։ Գրքի հիման վրա 1995 թվականին ստեղծվում է համանուն մի ֆիլմ, որի գլխավոր դերակատարը Լեոնարդո Դի Կապրիոն էր՝ Քերոլի դերում։

Ջեյմս Քերոլ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1949(1949-08-01)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 11, 2009(2009-09-11)[1] (60 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանSaint Peter's Cemetery և Haverstraw
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Wagner College? և Թրինիթի դպրոց
ԵրկերԲասկետբոլիստի օրագրերը
Մասնագիտություներգիչ, բանաստեղծ, վիպասան, գրող, օրագրի հեղինակ և երգերի հեղինակ
Պարգևներ և
մրցանակներ
 Jim Carroll Վիքիպահեստում
Ջեմյս Քերոլը Նյու Յորքում(2005)

Կյանք խմբագրել

Քերոլը ծնվել և մեծացել է իռլանդական ծագում ունեցող աշխատավորների ընտանիքում՝ Նյու Յորքի արևելյան հատվածում։ 11 տարեկան հասակում (վեցերրորդ դասարանում), ընտանիքը տեղափոխվում է Հյուսիսային Ինվուդ՝ Վերին Մանհեթեն[4]։ Նա սովորում է ԼաՍալե քրիստոնեական եղբայրներ բարձրագույն դպրոցում։ 1963 թվականի աշնանը ընդունվում է հանրային դպրոց և շուտով պարգևատրվում է Տրինիտի դպրոցի կրթաթոշակով[4]։ 1964-1968 թվականներին հաճախում է Տրինիտի դպրոց[5]։

Քերոլը ավագ դպրոցում բասկետբոլի աստղ էր, սակայն նա կախվածություն ուներ թմրանյութերից[5]։ Թմրանյութեր գնելու համար գումար վաստակելու նպատակով՝ նա զբաղվում է մարմնավաճառությամբ 53-րդ փողոցի և Մանհեթենի երրորդ պողոտայի տարածքում[6]։ Քերոլը շատ կարճ ժամանակ սովորում է Վագների քոլեջում և Կոլումբիայի համալսարանում[7]։ Նա հանդիպում է Փաթի Սմիթին[5]։

Կարիերա խմբագրել

Քերոլի գեղարվեստական կարիերայի վրա իրենց ազդեցություն են ունեցել Ռայներ Մարիա Ռիլկենը, Ֆրենկ Օ ' Հարաին, Ջոն Էշբերինը, Ջեյմս Շայլերինը[8], Ալլեն Գինզբերգը և Ուիլյամ Սյուարդ Բերրոուզը[9]։

Գրական ժառանգություն խմբագրել

Ավագ դպրոցում սովորելու տարիններին Քերոլը հրապարակում է «Օրգանական գնացքներ» բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն։ Շուտով նրա ստեղծագործությունները գրավում են տեղի գրականագետների ուշադրությունը և 1967 թվականին հայտնվում են «The World» բանաստեղծական նախագծի հանդեսում։ Նրա ստեղծագործություններըհրատարակվել 1968 թվականին[4] Paris Review և հաջորդ տարի Poetry էլիտար գրական ամսագրերում։ 1970 թվականին հրապարակվում է նրա "4 վերև և 1 ներքև" բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն, որից հետո նա աշխատում է Էնդի Ուարհոլի համար։ Սկզբում նա ֆիլմերի համար երկխոսություններ է գրում և հերոսների անուններ հորինում։ Ավելի ուշ Քերոլը համագործակցում է Ուարհոլի թատրոնի մենեջերների հետ։ 1973 թվականին հրատարակվում է Քերոլի «Կյանքը կինոյում» բանաստեղծական ժողովածուն (Grossman Publishers) հիմնական հրատարակչի կողմից[10]։

1978 թվականին Քերոլը հրատարակել է «Բասկետբոլի Օրագրեր» ինքնակենսագրական գիրքը, որը պատմում էր Նյու Յորքի թմրանյութերի մշակույթի մեջ ապրող դեռահասի մասին, որը զբաղվում էր թմրամոլությամբ։ Գիրքը օրագրերի խմբագրված հավաքածու է, որը պատմում է նրա ավագ դպրոցում ապրած տարիների մասին։ Այնտեղ մանրամասն նկարագրված է նրա սեքսուալ կողմնորոշումերի, ավագ դպրոցում բասկետբոլի կարիերայի և թմրանյութերից կախվածության մասին[6][11][12]։

1987 թվականին Քերոլը գրում է երկրորդ հուշագրությունը «Հարկադրված գրառումներ, Դաունթաունի օրագրեր 1971-1973», որը նրա ինքնակենսագրության շարունակություն էր՝ Նյու Յորքի երաժշտական և գեղարվեստական բեմում, ինչպես նաև թմրամոլության դեմ պայքարում[13]։

Որոշ ժամանակ որպես երաժիշտ աշխատելուց հետո, 1980-ականների կեսերին Քերոլը կրկին վերադառնում է գրելու իր արվեստին, աշխատում է ամբողջ օրը և պարբերաբար հանդես է գալիս ելույթներով։ 1991 թվականից սկսած Քերոլը հատվածներ է կարդացել իր առաջին «Մանկական կենդանաբանական այգի» վեպից[14]։

1995 թվականին կանադացի ռեժիսոր Ջոն Լ 'Էքյուերը՝ Քերոլի 1993 թվականին գրված «Երազանքի վախը» գրքի «Կուրտիսի հմայքը»՝ կարճ պատմվածքը հարմարեցրել է «Կուրտիսի հմայքը» ֆիլմին[15]։

Երաժշտություն խմբագրել

1978 թվականին Կալիֆորնիա տեղափոխվելուց հետո Քերոլը նոր կյանք է սկսում և հաղթահարելով թմրանյութերից կախվածությունը Փաթի Սմիթի աջակցությամբ ստեղծում է Ջիմ Քերոլ նվագախումբը, մի նոր ալիք/փանք ռոք խումբ։ Քերոլը արդեն մեկ անգամ կիսել էր Նյու Յորքի իր բնակարանը Ռոբերտ Մափլեթորփի[16] և Փաթի Սմիթի հետ։ Նա Սան Դիեգոյում Փաթի Սմիթ նվագախմբի երբ վերջին պահին աջակցող նվագախումբը դուրս մնաց։ Սկզբում նվագախումբը կոչվում էր Ամստերդամ, քանի որ ձևավորվել և հաստատվել էր Բոլինասում, Կալիֆորնիա։ Խմբի երաժիշտներն էին Սթիվ Լինսլին (բաս գործիքներ), Ուայնե Վուդսը (հարվածային գործիքներ), Բրայան Լինսլին և Թերել Ուինը (կիթառիստներ)։ 

Ջիմ Քերոլի խումբը 1980 թվականի Կաթոլիկ տղան դեբյուտային ալբոմից թողարկում է «Մարդիկ, ովքեր մահացել են» սինգլը։ Ալբոմի ստեղծմանը օժանդակել են Ալեն Լենիերը և Բոբի Քիսը։ «Մարդիկ, ովքեր մահացել են» ստեղծագործությունը օգտագործվել է 1985 թվականին Կիմ Ռիչարդսի Tuff Turf ֆիլմում, որի գլխավոր դերակատարները Ջեյմս Սփեյդերը և Ռոբերտ Դաունի կրտսերն են, որոնք ներկայացնում էին նաև նագախմբի ֆիլմում հայտնվելու դվագները։ «Մարդիկ, ովքեր մահացել են» սինգլը օգտագործվել է 2004 թ. «Մեռյալների արշալույսը» ֆիլմում և դրվագ « eps1. 9_zer0-day.avi»։ Պարոն Ռոբոտի 2015 թվականի առաջին եթերաշրջանի «eps1. 9_zer0-day.avi» դրվագում։ Սինգլը ցուցադրվել է 1995 թվականի «Բասկետբոլային Օրագրեր» ֆիլմում (հիմնված Քերոլի ինքնակենսագրության վրա), և լուսաբանվել է Ջոն Քեյլի կողմից՝ Antártida-ում։ Երգը օգտագոծել է նաև Հոլիվուդի Վամպիրներ սուպեր-խումբը՝ «Rise» ալբոմում ՝ Ջոնի Դեփի վոկալով։ Երգի անվան հիմքում Թեդ Բերիգանի բանաստեղծությունն էր[17]։ Հետագայում ստեղծվեցին Չոր Երազներ Dry Dreams (1982), Ես գրում եմ քո անունը I Write Your Name (1983) ալբոմերը Լենի Քեյի և Փոլ Սանչեսի (կիթառ) աջակցոթյամբ։ Քերոլը համագործակցել Լոու Րիդ, Բլու Օյսթեր Քալթ, Բոս Սկագս, Ռեյ Մանզարեկ ոֆ դը դորզ Ray Manzarek of The Doors, Pearl Jam Փրլ Ջամ, Electric Light Orchestra Էլեկտրիկ լայթ Օրկեստրա և Ռանսիդ Rancid երաժիշտների հետ։

Կյանք և մահ խմբագրել

Քերոլը թմրանյութերից սթափվում է 1970-ականներին[5]։ Տեղափոխվելով Կալիֆորնիա, ծանոթանում է Ռոզմարի Քլեմֆուսի հետ։ Զույգը ամուսնանում է 1978 թվականին[6]։ Ամուսնությունը ավարտվում է ամուսնալուծությամբ, սակայն նրանք շարունակում են մնալ ընկերներ[5]։

2009 թվականի սեպտեմբերի 11-ին Քերոլը մահացավ Մանհեթենի իր տանը՝ 60 տարեկան հասակում, սրտի կաթվածից։ Նա ուներ առողջական այլ խնդրներ՝ թոքաբորբ և հեպատիտ C[3]: Տեղեկություններ կան, որ նա մահացել է իր աշխատասեղանի շուրջ նստած[18]։ Հոգեհանգստի պատարագը տեղի է ունեցել Գրինվիչ[19] գյուղի Կարմին փողոցոմ գտնվող Պոմպեյի Աստվածամայր Հռոմի կաթոլիկ եկեղեցում։

Գրքեր խմբագրել

Պոեզիա խմբագրել

  • Organic Trains (1967)
  • 4 Ups and 1 Down (1970)
  • Living at the Movies (1973)
  • The Book of Nods (1986)
  • Fear of Dreaming (1993)
  • Void of Course: Poems 1994–1997 (1998) ԳՄՍՀ
  • 8 Fragments of Kurt Cobain (1994)

Արձակ խմբագրել

  • The Basketball Diaries (memoir) (1978)
  • Forced Entries: The Downtown Diaries 1971–1973 (memoir) (1987)
  • The Petting Zoo (novel) (2010; published posthumously)[20][21]

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Catholic Boy (1980)
  • Live Dreams (1981)
  • Dry Dreams (1982)
  • I Write Your Name (1983)
  • A World Without Gravity: Best of The Jim Carroll Band (1993)
  • Pools of Mercury (1998)[22][23] (2012 Digital Download)[24]
  • Runaway EP (2000)
  • Praying Mantis (1991) (2008 Digipak reissue)[25]
  • The Basketball Diaries (1994)
  • Pools of Mercury (1998)

Ասմունք խմբագրել

  • Praying Mantis (1991) (2008 Digipak reissue)[25]
  • The Basketball Diaries (1994)
  • Pools of Mercury (1998)

Համագործակցություն խմբագրել

  • Live at Max's Kansas City, The Velvet Underground (1972)
  • Club Ninja, Blue Öyster Cult (1985)
  • Mistrial, Lou Reed (1986)
  • Other Roads, Boz Scaggs (1988)
  • Between Thought and Expression: The Lou Reed Anthology, Lou Reed (1992)
  • ...And Out Come the Wolves, Rancid (1995)
  • Catholic Boy, Pearl Jam (1995)
  • Feeling You Up, Truly (1997)
  • Yes I Ram, Jon Tiven Group (1999)

Հավաքածուներ խմբագրել

  • The Dial-a-Poem Poets (1972)
  • Disconnected (1974)
  • The Nova Convention (1979), with a once-only Frank Zappa performance
  • One World Poetry (1981)
  • Better an Old Demon than a New God (1984)
  • Tuff Turf soundtrack (1985)
  • Release #8 - 1993 (1993)
  • Back to the Streets: Celebrating the Music of Don Covay (1993)
  • Sedated in the Eighties (1993)
  • New Wave Dance Hits: Just Can't Get Enough, Vol. 6 (1994)
  • The Basketball Diaries (soundtrack) (1995)
  • Put Your Tongue to the Rail: The Philly Comp for Catholic Children (Songs of the Jim Carroll Band) (1999)
  • WBCN Naked 2000 (1999)
  • Dawn of the Dead (2004)
  • The Darwin Awards (2005)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Grimes, William (2009 թ․ սեպտեմբերի 13). «Jim Carroll, Poet and Punk Rocker, Is Dead at 60». The New York Times. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.(subscription required)
  4. 4,0 4,1 4,2 Mallon, Thomas (2010 թ․ դեկտեմբերի 6). «Off the Rim: Jim Carroll's "The Petting Zoo"». The New Yorker. New York City: Condé Nast: 90–93. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Williams, Alex (2009 թ․ սեպտեմբերի 25). «The Last Days of Jim Carroll». The New York Times. New York City: New York Times Company. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Jim Carroll: Poet, punk rocker and author of 'The Basketball Diaries'». The Independent. 2009 թ․ հոկտեմբերի 26.
  7. «Jim Carroll: author of The Basketball Diaries». The Times. 2009 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
  8. O'Hehir, Andrew (1995 թ․ ապրիլի 12). «A Poet Half-Devoured – Jim Carroll Feature Articles». CatholicBoy.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  9. Goldman, Marlene (1999 թ․ հունվարի 8). «Mercury Rising (1999) – Jim Carroll Interviews». CatholicBoy.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  10. «Living at the Movies, First Edition - Books by Jim Carroll - CatholicBoy.com». Catholicboy.com. Վերցված է 2009 թ․ հուլիսի 10-ին.
  11. Grimes, William (2009 թ․ սեպտեմբերի 14). «Jim Carroll, Poet and Punk Rocker Who Wrote 'The Basketball Diaries', Dies at 60». The New York Times. New York City: New York Times Company.
  12. «ON LOCATION : Sex, Drugs, Pick and Roll : Jim Carroll's cult favorite 'The Basketball Diaries' is finally making it to the screen. It seems everyone wanted to star. Leonardo DiCaprio made the cut». Los Angeles Times. 1994 թ․ հուլիսի 24. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  13. Carroll, Jim (1987). Forced Entries: The Downtown Diaries 1971-1973. New York City: Penguin Books. ISBN 978-0140085020.
  14. Woo, Elaine (2009 թ․ սեպտեմբերի 14). «Jim Carroll dies at 60; poet and punk rocker wrote about travails in 'The Basketball Diaries'». Latimes.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  15. "The romance of junkie paranoia". The Globe and Mail, September 14, 1995.
  16. Smith, Patti (2010). Just Kids. New York: HarperCollins. էջեր 162–164, 166–167. ISBN 978-0-06-093622-8.
  17. MacAdams, Lewis (2009 թ․ սեպտեմբերի 16). «Remembering Jim Carroll». The Los Angeles Times. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  18. «CatholicBoy.com». Catholicboy.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  19. Warner, Simon (2013). Text and Drugs and Rock 'n' Roll: The Beats and Rock Culture. New York City: Bloomsbury Publishing USA. էջ 370. ISBN 978-1441143037 – via Google Books.
  20. «CatholicBoy.com». Catholicboy.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 10-ին.
  21. «Edelweiss». Edelweiss.abovethetreeline.com. Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին.
  22. «Pools of Mercury - Jim Carroll | Release Info». AllMusic.
  23. «Jim Carroll - Pools Of Mercury CD Album». Cduniverse.com.
  24. «Pools of Mercury - Jim Carroll | Release Info». AllMusic.
  25. 25,0 25,1 «Jim Carroll - Praying Mantis CD Album». Cduniverse.com.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Քերոլ» հոդվածին։