«Բասկետբոլիստի օրագրերը» կամ «Բասկետբոլիստի օրագիրը» (անգլ.՝ The Basketball Diaries), ռեժիսոր Սքոթ Կալվերտի ամերիկյան գեղարվեստական ֆիլմը՝ նկարահանված 1995 թվականին Ջիմ Քերոլի ինքնակենսագրական վեպի հիման վրա[3][4][5]։

Բասկետբոլիստի օրագրերը
անգլ.՝ The Basketball Diaries
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար, պատմություն հասունացման մասին, դրամա, քրեական ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և կենսագրական ֆիլմ
ԹեմաՀերոին և Թունամոլություն
ՀիմքԲասկետբոլիստի օրագրերը
Թվական1995 և հոկտեմբերի 5, 1995[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍքոթ Քալվերթ[2]
ՊրոդյուսերԼիզ Հելլեր
Սցենարի հեղինակԲրայան Գոլուբոֆ
ԴերակատարներԼեոնարդո ԴիԿապրիո[2], Լորեյն Բրաքո[2], Մարկ Ուոլբերգ[2], Բրունո Քիրբի[2], Ջեյմս Մադիո[2], Էռնի Հադսոն[2], Ջուլիետ Լևիս[2], Մայքլ Իմպերիոլի[2], Սինթիա Դենիել, Բրիտանի Դենիել[2], Մայքլ Ռափափորթ[2], Ջոշ Մոսթել[2], Թոբի Հասս[2], Վենսենտ Պաստորե[2], Ալեքսանդր Չապլին[2] և Ռոյ Քուփեր
ՕպերատորԴևիդ Ֆիլիպս
ԵրաժշտությունԳրեմ Ռևել
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն90 րոպե

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը նկարահանվել է Ջիմ Քերոլի ինքնակենսագրական վեպում նկարագրված իրական պատմության մոտիվներով։ Պատմությունը կատարվում է «Բասկետբոլիստի օրագրի» հեղինակի և գլխավոր հերոսի՝ 16-ամյա դեռահասի, որը խաղում էր այդ խաղը ու գրում էր լավ բանաստեղծություններ, անունից։ Նա և իր ընկերները կախվածություն ունեին թմրանյութերից, որը նրանց հասցնում է աստիճանական անկման և կործանման։ Բանտ ընկած տղային հաջողվում է ազատվել այդ սարսափելի կախվածությունից, բայց նրա ընկերները այդպես էլ շարունակում էին մահանալ քաղաքի փողոցներում։

Դերերում

խմբագրել
  • Լեոնարդո ԴիԿապրիո՝ Ջիմ Քերոլ
  • Լորեյն Բրակո՝ Ջիմի մայրը
  • Մարկ Ուոլբերգ՝ Միկի
  • Ջեյմս Մադիո՝ Պեդրո
  • Պատրիկ Մաքգոու՝ Նեիյտրոն
  • Բրունո Կյորբի՝ Ժիվչիկ
  • Ռոյի Կուպեր՝ Մակնալտի հայրը
  • Ջուլետ Լյուիս՝ Դայան Մուդի
  • Մայքլ Իմպերիոլի՝ Բոբի
  • Թոբի Խաս՝ Քենի

Արձագանքներ

խմբագրել

«Rotten Tomatoes» վերլուծական համագումարային կայքում ֆիլմն ունի 46% վարկանիշ, որը հիմնված է 39 արձագանքների հիման վրա և միջին վարկանիշով 5.06/10 է։ Կայքէջերի քննադատական հանրագումարի մեջ ասվում է.«Չնայած իր երիտասարդ գլխավոր կերպարի հերոսական ջանքերին՝ միասին պահելու ամեն ինչ, խճճված գաղափարը խանգարում է «Բասկետբոլիստի օրագրերին» համոզիչ լինել՝ որպես նախազգուշացնող պատմություն»[6]։ Metacritic-ը կինոնկարին տվել է 46 գնահատական, որը 19 արձագանքների հիման վրա է, ինչը նշանակում է «խառը կամ միջին գնահատականներ»[7]։

Ռոջեր Էբերթը ֆիլմին 4 աստղերից տվել է 2 աստղ։ Էբերթը նկատել է. «Վերջում տեսնում ենք, թե ինչպես է Ջիմը գնում «բեմական դռնով», և այնուհետև մենք լսում ենք, թե ինչպես է նա պատմում իր անկման և վերականգնման պատմությունը։ Մենք չենք կարող ենթադրել՝ դա իրական վկայություն է, թե ներկայացում։ Սա է ամբողջ ֆիլմի խնդիրը»[4]։

Դատավարություններ

խմբագրել

Ֆիլմը վիճելի է դարձել 1997 թվականին Հիթի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած կրակոցներից և 1999 թվականին Կոլումբինայի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած սպանություններից հետո։ Քննադատները նշել են, որ նմանություն կա այդ հարձակումների կրակոցների և ֆիլմում միջև է, որտեղ գլխավոր հերոսը սև թիկնոց է կրում և կրակում է իր դպրոցական դասարանի վեց աշակերտների վրա։ Ֆիլմը անվանվել է սպանությունների զոհերի հարազատների կողմից հարուցված դատական հայցերում[8][9][10][11]։ 1999 թվականին ակտիվիստ Ջեք Թոմփսոնը 33 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել՝ պնդելով, որ ֆիլմի սյուժեն (երկու ինտերնետ-պոռնոգրաֆիկ կայքերի, համակարգչային խաղերի մի քանի ընկերությունների, ինչպես նաև 1994 թվականի «Բնածին մարդասպաններ» ֆիլմի ստեղծողների և դիստրիբյուտորների հետ միասին) պատճառ է դարձել Հիթի միջնակարգ դպրոցում հրաձգության համար։ Գործը կարճվել է 2001 թվականին[12][13]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Mark Wahlberg posts 'throwback' video of himself and teenage Leonardo DiCaprio». www.irishexaminer.com. 2019 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  4. 4,0 4,1 Ebert, Roger. «The Basketball Diaries Movie Review (1995) | Roger Ebert». www.rogerebert.com.
  5. McCarthy, Todd; McCarthy, Todd (1995 թ․ հունվարի 30). «The Basketball Diaries».
  6. «The Basketball Diaries». Rotten Tomatoes. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «The Basketball Diaries Reviews». Metacritic.
  8. Carter, Nick (1999-05-06). "Linking of 'Basketball Diaries,' Columbine Shootings Upsets Author". CatholicBoy.com. Retrieved 2011-08-20.
  9. "Moral Panics and Violence in the Media" Արխիվացված 2010-11-18 Wayback Machine. Mediaknowall.com. Retrieved 2011-08-20.
  10. «Media Companies Are Sued in Kentucky Shooting». The New York Times. 1999 թ․ ապրիլի 13.
  11. Sink, Mindy (2002 թ․ մարտի 6). «National Briefing: Rockies; COLORADO: COLUMBINE LAWSUIT DISMISSED». The New York Times.
  12. Chalk, Andy (2007 թ․ հուլիսի 7). «Legally Insane: A History of Jack Thompson's Antics». The Escapist. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 8-ին.
  13. AP (1999 թ․ ապրիլի 13). «Media Companies Are Sued in Kentucky Shooting». The New York Times.

Արտաքին հղումներ

խմբագրել