Ջեյմս Նոուլզ

իռլանդացի և բրիտանացի դրամատուրգ և դերասան

Ջեյմս Նոուլզ (անգլ.՝ James Sheridan Knowles), մայիսի 12, 1784(1784-05-12)[1][1][2], Կորկ, Մանսթեր - նոյեմբերի 30, 1862(1862-11-30)[1][1], Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), իռլանդացի և բրիտանացի դրամատուրգ և դերասան[3]։

Ջեյմս Նոուլզ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 12, 1784(1784-05-12)[1][1][2]
ԾննդավայրԿորկ, Մանսթեր
Մահացել էնոյեմբերի 30, 1862(1862-11-30)[1][1] (78 տարեկան)
Մահվան վայրՏորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունԻռլանդիա
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և թատրոնի դերասան
Ծնողներհայր՝ Ջեյմս Նոուլզ
 James Sheridan Knowles Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1784 թվականի մայիսի 12-ին Իռլանդիայի Կորկ քաղաքում։ Նրա հայրը` նույնպես Ջեյմս Նոուլզ (1759-1840 թվականներ), եղել է բառարանագիր։

1793 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Լոնդոն։ Որդին պատանեկության տարիներին ցուցաբերել է տաղանդներ, ընկերացել Ուիլյամ Հեզլիթի հետ, որը ծանոթացրել է նրան Չարլզ Լեմի և Սամուել Քոլրիջի հետ։

Նոուլզը սովորել է բժշկագիտություն և ստացել բժշկի աստիճան, բայց որոշել է թողնել ուսումը թատերաբեմի համար. առաջին քայլերը արել է Համլետի դերով Դուբլինի թատրոնում։

1809 թվականի հոկտեմբերին Ուեկսֆորդում նա ամուսնացել է Մարիա Չարտրիզի հետ, որը դերասանուհի էր էդինբուրգյան թատրոնում։ 1810 թվականին Նոուլզը սկսել է գրել ստեղծագործություններ թատրոնի համար։ 1817 թվականին նրանք տեղափոխվել են Բելֆաստից Գլազգո, որտեղ դպրոցում դասավանդումից բացի Ջեյմսը շարունակել է գրել թատրոնի համար։

Իր կյանքի վերջին տարիներին Նոուլզը աշխատել է որպես բապտիստյան քարոզիչ՝ հավաքելով մեծ լսարաններ։ Նա հրապարակել է երկու բանավիճական աշխատանք, որոնցում առարկել է Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու ուսմունքի դեմ։

Ծերության ժամանակ նա ընկերացել է երիտասարդ բանաստեղծ Էդմունդ Գոսի հետ, որին ծանոթացրել է Շեքսպիրի ստեղծագործությանը։

Մահացել է 1862 թվականի նոյեմբերի 30-ին Անգլիայի Տորկի քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Dictionary of Irish BiographyRIA.
  3. «ТОМАС ХЬЮЗ — ШКОЛЬНЫЕ ГОДЫ ТОМА БРАУНА». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Նոուլզ» հոդվածին։