Ջեյմս Մակկին Կետտել
Ջեյմս Մակկին Կետտել, (անգլ.՝ James McKeen Cattell, մայիսի 25, 1860[1][2][3][…], Իսթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունվարի 20, 1944[1][2][3][…], Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի հոգեբան, փորձարարական հոգեբանության առաջին մասնագետներից մեկը ԱՄՆ-ում, հոգեբանության առաջին պրոֆեսորը։ Հանդիսացել է թեստավորման մեթոդների հիմնադիրը, մի շարք հոգեբանական թեստերի հեղինակ, հոգեմատրիկայի և հոգեդիագնոստիկայի առաջին մասնագետներից մեկը։ Ջեյմս Կետտելի կարիերայի սկզբում հոգեբանությունը գիտնականների կողմից դիտարկվել է որպես հետազոտության աննշան ոլորտ կամ նույնիսկ ֆրենոլոգիայի նման կեղծ գիտություն։ Հնարավոր է, որ Կետտելն առավել քան իր ժամանակիցներից որևէ մեկը, նպաստել է հոգեբանության՝ որպես հարգված գիտություն կայանալուն։ Իր մահից հետո Նյու Յորք Թայմսը նրան անվանել է «ամերիկյան գիտությունների ավագ»։
Ջեյմս Մակկին Կետտել | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1860[1][2][3][…] |
Ծննդավայր | Իսթոն, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 20, 1944[1][2][3][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Գերեզման | Easton Cemetery[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լաֆայետ քոլեջ, Սուրբ Ջոնի քոլեջ, Գյոթինգենի համալսարան և Լայպցիգի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | հոգեբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան |
Ծնողներ | հայր՝ William Cassaday Cattell?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ |
Անդամություն | Ամերիկյան հոգեբանական ասոցիացիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Երեխաներ | Psyche Cattell? |
James McKeen Cattell Վիքիպահեստում |
Վաղ տարիներ
խմբագրելՋեյմսը ծնվել է Իսթենում (Փենսիլվանիա), հայտնի ունևոր ընտանիքում։ Նրա հայրը՝ Ուիլյամ Կեսսեդի Կետտելը, պրեսբիտերական հոգևորական էր, որդու ծնվելուց հետո զբաղեցրել Լաֆայետ Քոլեջի նախագահի պաշտոնը։ Երեխայի դաստիարակության համար միջոցները ավելի քան բավարար էին, քանի որ Էլիզաբեթ Մակկին՝ Ջեյմսի մայրը, նույնպես եղել էր բավականին ունևոր հարսնացու։ Ընտանիքի հայտնի համբավը ընդգծելու համար կարելի է նշել նաև Ալեքսանդր Գիլմոր Կետտելին՝ Ուիլյամի եղբորը, ով ԱՄՆ Սենատում ներկայացնում էր Նյու Ջերսին։
Բոլոր ունեցած տեղեկությունների համաձայն Ջեյմս Կետտելի մանկությունը եղել է բավականին երջանիկ, նա 16 տարեկանում ընդունվեց Լաֆայետ Քոլեջ, որտեղ չորս տարի անց ստացավ իր առաջին դիպլոմը՝ գերեզանց առաջադիմությամբ։ 1883 թվականին ստացել է նաև մագիստրոսի դիպլոմ։ Այդ ժամանակահատվածի իր գիտական աշխատանքները կենտրոնացված էին անգլիական գրականության շուրջ, թեև մաթեմատիկային ևս ուշադրություն էր դարձնում։ Կետտելը իր կոչումը գտավ միայն այն ժամանակ, երբ մեկնեց Գերմանիա՝ սովորելու նպատակով։ Որտեղ նա հանդիպեց իր ավագ ուսուցչին՝ Վիլհելմ Վունդտին, ով համարվում է ժամանակակից հոգեբանության հիմնադիր։ Նա լքեց Գերմանիան 1882 թվականին, որպեսզի սովորի Ջոնս Հոփքինսի համալսարանում, սակայն արդեն մեկ տարի անց վերադարձավ Լայպցիգ՝ Վունդտի օգնական աշխատելու համար։ Իր հետ նա բերել էր «Ռեմինգտոն» ապրանքանիշի չորս տպագրական մեքենա։ Վունդտը անքան էր հիացած տպագրական մեքենաներով, որ դարձավ դրանցից մեկի սեփականատերը և զգալիորեն մեծացրեց իր աշխատանքների քանակը։ Համատեղ աշխատանքը բավականին արդյունավետ էր, միասին նրանք հիմք դրեցին ինտելեկտի գիտական հետազոտությանը, իսկ Կետտելը իր ավագ ուսուցչի ղեկավարությամբ դարձավ առաջին ամերիկացին, ով պաշտպանեց դոկտորական ատենախոսություն հոգեբանությունից («Հոգեմետրիկ հետազոտություններ»,Psychometric Investigation):
Ակադեմիական կարիերան
խմբագրելԳերմանիայից վերադառնալուց հետո Կետտելի կարիերան զարգանում էր բուռն տեմպերով։ 1888 թվականին Փենսիլվանիայի համալսարանում նա դարձավ ԱՄՆ-ի առաջին հոգեբանության պրոֆեսորը, այնուհետև Կոլումբիայի համալսարանի հոգեբանության, աստղագիտության և փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, իսկ 1895 թվականին ընտրվեց Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ։ Կետտելը իր կարիերայի հենց կզբից իր աշխատանքը նվիրել է հոգեբանությունը գիտական հետազոտությունների հագելի ոլորտ դարձնելուն՝ ավանդական բնական գիտությունների, քիմիայի, ֆիզիկայի նման։ Ենթադրելով, որ հետագա աշխատանքը կարող է ինտելեկտը դարձնել չափման ստանդարտ միավորների հավաքածու,նա այդ խնդրի համար կիրառում էր մեթոդներ, որոնք մշակել էր Ֆրենսիս Գալտոնը։
Պացիֆիզմ
խմբագրել1917 թվականի հոկտեմբերի 1-ին Կետտելը ազատվել է Կոլումբիական համալսարանի աշխատանքից, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմին դեմ է արտահայտվել։ Սակայն, ըստ դատավարության արդյունքների, համալսարանը ստիպված էր վճարել 40 000$, որոնք 1921 թվականին Կետտելի կողմից ստեղծված, Psychological Corporation[en] ԱՄՆ-ի խոշորոգույն հոգեդիագնոստիկ ընկերություններից մեկի հիմք են հանդիսացել։
Տեղեկամատյաններ
խմբագրելԿետտելը ավելի հայտնի է դարձել իր կազմակերպչական գործունեությամբ, քան գիտական հետազոտություններով, քանի որ հոդվածների խմբագրման և գիտական ամսագրերի հրատարակման աշխատանքները շատ ժամանակատար էին։ 1894 թվականին Բոլդուին Ջեյմս Մարկի հետ համատեղ նա հիմնադրեց Psychological Review ամսագիրը՝ ԱՀԱ-ի կողմից ներկայումս տպագրված ամենաազդեցիկ ամսագրերից մեկը։ 1895 թվականին նա, Ալեքսանդր Բելլից գնել է Science հրատարակությունը, որը շուտով դարձավ Ամերիկայի Գիտության առաջխաղացման ասոցիացիայի պաշտոնական հրատարակությունը։
Ընտրված գործեր
խմբագրել- Cattell, James McKeen. 1890. Mental tests and measurements. Mind 15: 373-81
- Cattell, James McKeen. 1885. Ueber die Zeit der Erkennung und Benennung von Schriftzeichen, Bildern und Farben. Philosophische Studien 2: 635—650
- Cattell, James McKeen. 1886. Psychometrische Untersuchungen, Erste Abtheilung. Philosophische Studien 3: 305—335
- Cattell, James McKeen. 1886. Psychometrische Untersuchungen, Zweite Abtheilung. Philosophische Studien 3: 452—492
- Cattell, James McKeen. 1902. The time of perception as a measure of differences in intensity. Philosophische Studien 19: 63-68
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 5,0 5,1 Find A Grave — 1996.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մակկին Կետտել» հոդվածին։ |