Ջեյմս Թրևոր (Ջեյմի) Օլիվեր (անգլ.՝ James Trevor 'Jamie' Oliver; հայտնի է նաև որպես «Մերկ խոհարար» (անգլ.՝ The Naked Chef)[6], մայիսի 27, 1975(1975-05-27)[1][2][3][…], Clavering, Uttlesford, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի խոհարար,ռեստորատոր, հեռուստահաղորդավար, տնային խոհարարության և առողջ սննդի մասսայականացնող հայտնի խոհարարական գրքերի հեղինակ[7][8]։

Ջեյմի Օլիվեր
անգլ.՝ Jamie Oliver
Դիմանկար
Ծնվել էմայիսի 27, 1975(1975-05-27)[1][2][3][…] (48 տարեկան)
ԾննդավայրClavering, Uttlesford, Էսեքս, Էսեքս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուբրիտանական անգլերեն
ԿրթությունHockerill Anglo-European College?, Westminster Kingsway College?, Joyce Frankland Academy, Newport? և Lincoln Castle Academy?
Մասնագիտությունշեֆ խոհարար, ռեստորատոր, արվեստագետ, բլոգեր, cookbook writer, յություբեր, ակտիվիստ, հեռուստահաղորդավար և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինJuliette Norton?[4]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներDaisy Boo Pamela? և Poppy Oliver?
Կայքjamieoliver.com
 Jamie Oliver Վիքիպահեստում

Ռեստորանային բիզնես խմբագրել

Ջեյմի Օլիվերը ռեստորանների ցանց ունի ամբողջ աշխարհում։ Jamie Oliver Group ընկերության 25 ռեստորան է գործում Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև մի շարք հաստատություններ այլ երկրներում[9]։ Ջեյմի Օլիվերի և նրա կնոջ կարողությունը գնահատվում է 150 միլիոն ֆունտ ստեռլինգ[10]։

Ցանցային ռեստորաններ խմբագրել

2016 թվականի վերջին Օլիվերի ռեստորանների ցանցը եղել է սնանկացման եզրին[12]։ 2018 թվականին ստիպված ներդնել իր սեփական գումարից մոտ 12,5 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ բիզնեսը փրկելու համար։ 2018 թվականին ձեռնարկությունների վաճառքը նվազել է 11%-ով։ Արդյունքում փակվել է 12 ռեստորան, իսկ ավելի քան 600 աշխատակից կրճատվել է[13]։ 2019 թվականի մայիսին Ջեյմի Օլիվերի ցանցը Մեծ Բրիտանիայում անցել է արտաքին կառավարման[14]։ Ընկերության պարտքը 2019 թվականի մայիսի դրությամբ կազմել է 71,5 մլն ֆունտ[15]։

Սոցիալական գործունեություն խմբագրել

Ջեյմի Օլիվերը տասնհինգ բարեգործական ռեստորաններ է բացել Լոնդոնում, Ամստերդամում, Քորնուոլում և Մելբուռնում։ 2003 թվականի հունիսին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով՝ հանրային սննդի և առողջ սնվելու խթանման գործում ունեցած ավանդի համար։ 2013 թվականի նոյեմբերին արժանացել է Ընդհանուր բժիշկների թագավորական քոլեջի (FRCGP) պատվավոր կրթաթոշակի՝ մանկական գիրության դեմ պայքարի և առողջ սնվելու խթանման համար իր աշխատանքի համար։

«Մանչեսթեր Սիթի» հետ 5 տարով պայմանագիր է կնքել։ Սկսել է իր աշխատանքը ակումբում 2013-2014 մրցաշրջանի սկզբում և պատասխանատու է «Էթիհադ» մարզադաշտում պատրաստված բոլոր կերակուրների համար։ 2013 թվականին մասնակցել է «Epic Meal Time» հայտնի առցանց խոհարարական շոուի դրվագներից մեկին[6][7][8]։

Անձնական կյանք խմբագրել

2000 թվականի հունիսի 24-ին Օլիվերն ամուսնացել է մոդել Ջուլիետ (Ջուլս) Նորթոնի հետ, ում հետ ծանոթացել է 1993 թվականին։ Ամուսնության ընթացքում ունեցել են հինգ երեխա։ Երեք դուստրերն են ՝ Փոփի Հանի (մարտ, 2002 թվական), Դեյզի Բու (ապրիլի 11, 2003 թվական), Պետալ Բլոսոմ Ռեյնբոու (ապրիլի 3, 2009 թվական), և երկու որդիները՝ Բադդի (սեպտեմբերի 15, 2010 թվական) և Ռիվեր Ռոքեթ (օգոստոսի 8, 2016 թվական)։ Օլիվերի ընտանիքն ապրում է Էսեքս կոմսության հյուսիս-արեւմտյան մասում գտնվող Կլավերինգ Ավանում[6][7][8][16][17][18][19]։ Ռոթերհեմ Յունայթեդ ֆուտբոլային ակումբի երկրպագու է[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Schreiber B. A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. https://www.hellomagazine.com/healthandbeauty/mother-and-baby/2017080841347/jamie-oliver-jools-son-birthday-fans-confused/
  5. http://www.ted.com/participate/ted-prize/prize-winning-wishes
  6. 6,0 6,1 6,2 «About Me, Biography». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  7. 7,0 7,1 7,2 [gourmetfood.about.com/od/chefbiographi2/p/JamieOliver.htm «Биография Джейми Оливера»]. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  8. 8,0 8,1 8,2 Jamie Oliver awarded top honour Արխիվացված 2014-01-09 Wayback Machine // Կաղապար:Нп3
  9. JamieOliver.com. «Jamie Oliver | Restaurants» (անգլերեն). Jamie Oliver. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  10. «У ресторанов Джейми Оливера накопилось 70 миллионов долга». vesti.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  11. «Jamie's Italian» (անգլերեն). ginza.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  12. Butler, Sarah (2019 թ․ մայիսի 21). «Jamie Oliver's empire collapses as 22 UK restaurants close». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  13. «Jamie Oliver chain collapse costs 1,000 jobs». 2019 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  14. Ведомости (2019 թ․ մայիսի 21). «Британские рестораны Джейми Оливера перешли под внешнее управление». www.vedomosti.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  15. «Jamie Oliver's restaurant chain prepares to go into administration». Mail Online. 2019 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
  16. Jamie Oliver and wife Jools welcome baby boy… Արխիվացված 2016-08-11 Wayback Machine // The Daily Mirror. Проверено 3 сентября 2016.
  17. Sawyer, Miranda. Dish of the day Արխիվացված 2013-01-16 Wayback Machine // The Guardian (14 Апреля 2002). Проверено 3 сентября 2016.
  18. «Jamie and Jools Oliver Name Their Son River Rocket». People. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  19. Sanghani, Radhika (2013 թ․ հունիսի 25). «Dyslexia sufferer Jamie Oliver reads first book aged 38». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  20. «Jamie Oliver facts: discover chef's wife, children, home & more». HELLO! (անգլերեն). 2021 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Օլիվեր» հոդվածին։