Ջեյմի Չարլզ Ստյուարտ Պատերսոն (անգլ.՝ Jamie Charles Stuart Paterson, դեկտեմբերի 20, 1991(1991-12-20)[1], Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, վինգեր։ Հանդես է գալիս անգլիական «Բրիստոլ Սիթիի» կազմում։

Ջեյմի Պատերսոն
անգլ.՝ Jamie Charles Stuart Paterson
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջեյմի Չարլզ Ստուարտ Պատերսոն
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 20, 1991(1991-12-20)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բրիստոլ Սիթի
Համար 20
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2013 Անգլիա Ուոլսոլ 94 (15)
2013-2016 Անգլիա Նոթինգհեմ Ֆորեստ 55 (9)
2015-2016   Անգլիա Հադերսֆիլդ Թաուն 34 (6)
2016-ներկա Անգլիա Բրիստոլ Սիթի 63 (9)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 7, 2018:

Ակումբային կարիերա խմբագրել

««Ուոլսոլ»» խմբագրել

Անգլիական թիմի հիմնական կազմում ֆուտբոլիստն իր դեբյուտը նշել է 2010 թվականի օգոստոսի 31-ին՝ Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Չեստերֆիլդի» դեմ խաղում[2]։ Իր առաջին գոլը խփել է 2011 թվականի նոյեմբերի 5-ին՝ «Հադերսֆիլդ Թաունի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով[3]։

2012-13 մրցաշրջանի իր առաջին գոլը Ջեյմին խփել է 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ «Բրենտֆորդի» դեմ խաղում[4]։ 2013 թվականի փետրվարի 2-ին ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել «Օլդհեմ Աթլետիկի» դեմ խաղում[5]։ Ապրիլի 1-ին տեղի ունեցած «Կովենտրի Սիթիի» դեմ խաղում Պատերսոնը նորից դարձել է գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով[6]։

«Նոթինգհեմ Ֆորեստ» խմբագրել

2013 թվականի հուլիսի 2-ին Ջեյմի Պատերսոնը տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեստ»։ Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Իր առաջին գոլը խփել է հուլիսի 20-ին՝ մինչմրցաշրջանային հավաքի շրջանակներում կայացած «Ռոյալ Անտվերպի» դեմ խաղում[7] մ։ Ջեյմին իր առաջին պաշտոնական գոլը խփել է 2014 թվականի հունվարի 5-ին՝ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ խաղում[8]։ Իսկ Չեմպիոնշիպի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։ Փետրվարի 11-ին կայացած «Հադերսֆիլդ Թաունի» դեմ խաղում նա դարձել է դուբլի հեղինակ[9]։ Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով։ 2013-14 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 39 հանդիպման և դարձել է 12 գոլի հեղինակ։

2014-15 մրցաշրջանի ընթացքում Պատերսոնը մասնակցել է 25 հանդիպման և դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ, որն էլ խփել է 2014 թվականի սեպտեմբերի 17-ին՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում։

«Հադերսֆիլդ Թաուն» խմբագրել

2015 թվականի սեպտեմբերի 1-ին 1 տարի վարձակալության ժամկետով Պատերսոնը տեղափոխվել է «Հադերսֆիլդ Թաուն»[10]։ Նոր թիմի կազմում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է սեպտեմբերի 12-ին՝ մասնակցելով «Կարդիֆ Սիթիի» դեմ խաղին։ Իր առաջին գոլը Ջեյմին խփել է 2015 թվականի հոկտեմբերի 21-ին։

«Բրիստոլ Սիթի» խմբագրել

2016 թվականի օգոստոսի 27-ին Ջեյմի Պատերսոնը 3 տարվա պայմանագիր է կնքել «Բրիստոլ Սիթիի» հետ։ Նա իր առաջին գոլը խփել է 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կայացած «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. "Walsall 1–2 Chesterfield" BBC Sport. 31 August 2010. Retrieved 4 January 2013.
  3. "Huddersfield 1–1 Walsall" BBC Sport. 5 November 2011. Retrieved 4 January 2013.
  4. "Walsall 2–2 Brentford" BBC Sport. 1 September 2012. Retrieved 4 January 2013.
  5. "Walsall 3–1 Oldham" BBC Sport. 2 February 2013. Retrieved 2 February 2013
  6. «Walsall 4–0 Coventry». 2013 թ․ ապրիլի 1. Վերցված է 2013 թ․ ապրիլի 1-ին.
  7. "Forest 2–2 Royal Antwerp" Nottingham Forest. 20 July 2013. Retrieved 27 July 2013.
  8. "Nottingham Forest 5–0 West Ham United" BBC Sport. 5 January 2014. Retrieved 21 January 2014.
  9. "Huddersfield Town 0–3 Nottm Forest" BBC Sport. 11 February 2014. Retrieved 11 February 2014.
  10. Jamie Paterson joins Huddersfield Town on loan from Nottingham Forest. Htafc.com. Retrieved on 18 February 2016.
  11. «Bristol City 2–1 Nottingham Forest». BBC. 2016 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմի Պատերսոն» հոդվածին։