Ջեթլագ (անգլ.՝ jet, ինքնաթիռ և lag, ուշացում բառերից), ժամային գոտին փոխելու հետևանքով առաջացող համախտանիշ (սինդրոմ)։ Ջեթլագը մարդու կենսակերպի անհամապատասխանությունն է իր կյանքի նախորդ ռիթմին, որն առաջանում է ժամային գոտիների արագ փոփոխությունից։ Այն հայտնի է նաև որպես «դեսինխրոնիա» կամ «դեսինխրոնոզ»։ Կարող է ուղեկցվել հոգնածությամբ, անքնությամբ, գլխացավով, ախորժակի կորստով և անհանգստացնող այլ իրավիճակներով։ Վիճակը կարող է տևել մի քանի օր[1]։

Ջեթլագ
Տեսակհիվանդություն
Պատճառփոփոխություն
Հիվանդության ախտանշաններքնի խանգարում, հոգնածություն, գլխացավ և Գրգռականություն
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
ՀՄԴ-9307.45, 780.50 և 327.35
ՀՄԴ-10G47.2
Անվանվել էjet aircraft?
Բուժումլուսաբուժություն

Պատճառներ

խմբագրել

Ճանապարհորդի համար մի քանի ժամային գոտի փոխելու հետևանքով փոփոխվում է ցերեկվա և գիշերվա տևողությունը, առաջանում է անհամապատասխանություն օրգանիզմի ներքին ժամի և իրական ժամանակի (նոր ժամային գոտու) միջև, որն էլ բերում է ախորժակի կորստի, քնի խանգարման, հորմոնալ շեղման և մարմնի ջերմաստիճանի փոփոխության։ Դեսինխրոնիան առաջանում է նոր ռիթմին օրգանիզմի արագ հարմարվելու անկարողության հետևանքով։

Նոր ռիթմին օրգանիզմի արագ հարմարվելը կախված է կոնկրետ անձի առանձնահատկություններից։ Ոմանց անհրաժեշտ է մի քանի օր, իսկ ոմանք հնարավոր է ընդհանրապես ոչինչ չզգան։ Մեկ կամ երկու ժամային գոտու փոփոխությունը սովորաբար չի առաջացնում լուրջ հետևանքներ։

Սինդրոմը պայմանավորված է ոչ թե չվերթի վրա ծախսած ժամանակով, այլ մեկնման և վայրէջքի վայրերի միջև եղած ժամանային գոտիների տարբերությունով։ Օրինակ Լոնդոնից տասժամյա ուղևորությունը Հարավաֆրիկյան հանրապետություն անցնում է գրեթե նույն միջօրեականի վրայով, ուստի սինդրոմը չի առաջանա։ Իսկ Լիսաբոնից Երևան թռիչքի ընթացքում ուղևորը կանցնի 4 ժամային գոտի և կարող է զգալ համախտանիշը։

Ախտանշաններ

խմբագրել

Ժամային գոտիների տարբերությունից կախված ախտանշանները կարող են տարբեր լինել[2]։

Ծովային հիվանդությունը, ականջների փակվելը հաճախ առաջանում են թռիչքի և ոչ թե ժամային գոտու փոփոխության հետևանքով[3]։

Թռիչքի ուղղություն

խմբագրել

Հետազոտությունների համաձայն, մարդկանց մեծամասնության օրգանիզմն ավելի վատ է տանում արևմուտքից արևելք ուղղություն ունեցող թռիչքները։ Հավանական է, որ մեծամասնության համար ավելի հեշտ է ուշ քնելը և ուշ արթնանալը, քան շուտ քնելը և շուտ արթնանալը[4]։

Օրինակի համար դիտարկենք երկու ուղևորի, որոնցից մեկը թռչում է դեպի արևմուտք, մյուսը՝ արևելք․

Դեպի արևմուտք Կենսաբանական ժամ
Լոնդոնի ժամանակ
Լոս Անջելեսի ժամանակ
Թռիչք 29, հունվար — 10:05 29, հունվար — 02:05
Ժամանում 29, հունվար — 21:10 29, հունվար — 13:10
Քնի ժամ 30, հունվար — 06:00 29, հունվար — 22:00
Դեպի արևելք Կենսաբանական ժամ
Լոս Անջելեսի ժամանակ
Լոնդոնի ժամանակ
Թռիչք 29, հունվար — 15:50 29, հունվար — 23:50
Ժամանում 30, հունվար — 02:00 30, հունվար — 10:00
Քնի ժամ 30, հունվար — 14:00 30, հունվար — 22:00

Առաջին տարբերակում արթուն է ամբողջ գիշեր, իսկ քնի ժամը նոր ժամային գոտու հաջորդ օրվա առավոտյան 6։00-ն է՝ իր ներքին ժամից 8 ժամով ուշ։ Երկրորդ տարբերակում արթուն է ողջ գիշեր, իսկ քնի ժամը հաջորդ օրվա 14։00-ն է՝ իր ներքին ժամից 16 ժամով շուտ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Sports Medicine Advisor 2005.4: Jet Lag в архиве Интернета». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
  2. Cunha, John P.; Stöppler, Melissa Conrad. «Jet Lag». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Can jet lag cause you to feel sick?-Jet Lag Tips
  4. Rozell, Ned (1995). «Fly East for Bad Jet Lag». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել