Գրգռականություն, կենդանիների, կենդանի նյութի՝ արտաքին և ներքին միջավայրի տարբեր ազդեցություններին պատասխանելու ընդհանուր հատկությունը, զգայունակությունը։ Շրջապատող միջավայրի ազդակներին կենդանի նյութը պատասխանում է ինչպես ոչ առանձնահատուկ փոփոխություններով (նյութափոխանակության տեղաշարժեր, Էլեկտրական պոտենցիալի փոփոխություն, ջերմության անջատում), այնպես Էլ առանձնահատուկ ֆունկցիաների իրականացմամբ (նյարդային ազդակի հաղորդում, մկանային կծկում, գեղձից հյութազատում)։

Հիդրայի արտաքին միջավայրի փոփոխության հանդեպ ցուցաբերած գրգռականությունը։

Բույսերի և կենդանիների գրգռականությունը ունի շատ ընդհանրություններ, չնայած որ արտահայտման ձևերը խիստ տարբերվում են[1].

Նկարագիր խմբագրել

Գրգռականությունը որոշվում է սպիտակուցային մարմինների պլաստիկությամբ։ Ֆիզիոլոգիական պրոցեսների կենսաքիմիական հիմքերը հետազոտելիս հայտնաբերվել և նկարագրվել են հատուկ սպիտակուցներ օրինակ, մկանների կծկվող սպիտակուցը՝ միոզինը իսկ սպիտակուցների կառուցվածքում՝ ֆունկցիոնալ օրինակ, սուլֆհիդրիլային խմբերը։ Սուլֆհիդիլային խմբերը մեկուսացնելիս օրգանիզմի մի շարք ռեակցիաներ անհետանում կամ այլափոխվում են։

Նյարդային համակարգից զուրկ կենդանիները (օրինակ, նախակենդանիները) գրգռումը ընկալում են ամբողջ բջջապլազմայով, իսկ նյարդային համակարգ ունեցողները՝ հատուկ գոյացությունների՝ ռեցեպտորների միջոցով։

Միավոր խմբագրել

Գրգռականություն միավորը գրգիռման շեմքն Է՝ արտաքին ազդեցության այն նվազագույն ուժը, որն անհրաժեշտ և բավարար է հյուսվածքի գործունյա վիճակ առաջացնելու համար։ Որոշ հեղինակներ գրգռականություն հասկացությունը նույնացնում են դրդողականության հետ։ Հետազոտողների մեկ այլ խումբ դրդողականությունը դիտում է որպես կենդանի նյութի ավելի բարդ հատկություն, որը հատուկ է միայն որոշ այսպես կոչված դրդվող հյուսվածքներին։ Գրգռականության բնականոն մակարդակը կենդանի օրգանիզմում պահպանվում և կարգավորվում է նյարդային համակարգով։

Բույսերի գրգռականություն խմբագրել

Գրգռականություն բույսերի, բուսական օրգանիզմներին հատուկ են գրգռականությունը և դրդողականությունը։

Բուսական հյուսվածքներում որոշակի ուժի, տնողության և հաճախականության որևէ գրգռմանը ի պատասխան զարգանում է դրդման վիճակ, որը բնորոշվում է գործողության պոտենցիալների և հոսանքի առաջացմամբ, բջիջների ու հյուսվածքների գործունեության ուժեղացմամբ։ Բույսերում ևս հայտնաբերվել են կծկվող սպիտակուցներ, որոնք շատ նման են կենդանական հյուսվածքի սպիտակուցին։ Սակայն բույսերը, որպես կանոն չունեն գրգռումը ընկալող և դրդումը հաղորդող հատուկ հյուսվածքներ, ինչպիսիք են կենդանիների նյարդային բջիջները։ Արտաքին և ներքիև գրգռիչներին արձագանքելու հատկությամբ օժտված են բույսերի բոլոր բջիջները, սակայն ավելի զգայուն են երիտասարդ բջիջները, հյուսվածքները, օրգանները, հատկապես՝ ընձյուղների գագաթները և արմատների ծայրերը։ Դրդումները հաղորդելու արագությունը կազմում է վայրկյանում մի քանի միկրոնից մինչև մի քանի սանտիմետր։ Այդ հաղորդումը կատարվում է, ըստ երևույթին կենսահոսանքներով ու ֆիզիոլոգիական բարձր ակտիվություն ունեցող նյութերով՝ տոքսիններով։ Գրգռականությունը ընկած է բույսերի կենսագործունեության հիմքում, սակայն ավելի լավ դրսևորվում է զանազան շարժումներում՝ աճման (արոպիզմներ, սողացող և փաթաթվող բույսերի, արևածաղկի զամբյուղի շարժումը), տուրգորային (պատկառուկի, լոբու, թթվառվույտի տերևների շարժումը) և լոկոմոտոր՝ ազատ լողացող ստորին բույսերի, զոոսպորների, գամետների, քրոմոսոմների շարժումը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Талиев В. И., Единство жизни. (Растение как животное), М., 1925 г.
  • Дарвин Ч., Способность к движению у растений, Соч., т. 8, М. — Л., 1941 г.
  • Гунар И. И., Проблема раздражимости растений и дальнейшее развитие физиологии растений, «Известия Тимирязевской сельскохозяйственной академии», 1953 г., в. 2
  • Бос Дж. Ч., Избранные произведения по раздражимости растений, [т.] 1-2, М.,1964 г.
  • Леопольд А., Рост и развитие растений, пер. с англ., М., 1968 г.
  • Коган А. Б., Электрофизиология, М., 1969 г., гл. 4
  • Гунар И. И., Паничкин Л. А., О передаче электрического возбуждения у растений, «Известия Тимирязевской сельскохозяйственной академии», 1970 г., в. 5
  • Нобел П., Физиология растительной клетки. (Физико-химический подход), пер. с англ., М., 1973 г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 207