Բացել գլխավոր ցանկը

«Ջավախք» (անգլ.՝ Javakhk, ռուս.՝ Джавахк), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2006 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 9-րդ գիրքը (Գիրք Թ): Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը: Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Աշխատությունը ներկայացնում է Ջավախքի շուրջ 100 բնակավայրերի պատմությունը: Այս գրքի հրատարակումով փաստական նյութի համալիր ուսումնասիրության հիման վրա ներկայացված է Պատմական Հայաստանի Գուգարք նահանգի Ջավախք գավառի բնակավայրերի և պատմական հուշարձանների պատմությանը։ Առանձնահատուկ տեղ է հատկացված երկրամասում պահպանված վիմագրերի վերլուծություններին։ Հասցեագրված է հայ և վրաց ժողովուրդների պատմությամբ և մշակույթով հետաքրքրվողներին և ընթերցող լայն հասարակությանը։ Ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ[1]։

Ջավախք
Ջավախք (գիրք, կազմ).jpg
Գրքի կազմերեսը
ՀեղինակՍամվել Կարապետյան
Բնօրինակ լեզուՀայերեն
ԼեզուԱնգլերեն, ռուսերեն
Էջեր656
Շարք«ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ»
Նախորդ«Հայերը Կախեթում»
Հաջորդ«Կեանքիս յուշերից»
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Հրատարակված էՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2006 թվական
ԳՄՍՀISBN 5-8080-0651-1
ՀՏԴ725. 945:941(479.25)
ԳՄԴ85.113 (2Հ)+63.3.(2Հ)
Թվային տարբերակraa-am.com/raa/pdf_files/14.pdf

«Ջավախք» գիրքը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում: Աշխատության հրատարակումը հովանավորել է Անուշ Զաքարյանը, Լիա Սերեդյանը, Արթուր Սերեդյանը, Ջանեթ Զաքարին, Իրմա և Մայքլ Մակարները, Օդրի և Վահան Գրեգորները, Արաքս և Գևորգ Ոսկանյանները, Ֆրիդա և Իսահակ Վարդանյանները, Մարգրեթ և Արմեն Հախնազարյանները։ Գիրքը նվիրվում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 15ամյակին[1]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել