Հայերը Կախեթում (գիրք)

«Հայերը Կախեթում» (անգլ.՝ The Armenians in Kakhet, ռուս.՝ Армяне в Кахетии), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2004 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 8-րդ գիրքը (Գիրք Ը): Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը: Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Աշխատությունը հիմնված է փաստական նյութի համալիր ուսումնասիրության հիման վրա և ներկայացնում է Կախեթի (Արևելյան Վրաստան) հայկական բնակավայրերի, այդ թվում վրացախոս հայերով բնակեցված 103 բնակավայրի պատմությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը: Գրքում առկա են նաև պատմական և ժամանակակից արժեքավոր լուսանկարներ, գծապատկերներ և այլն[1]:

Հայերը Կախեթում
ՀեղինակՍամվել Կարապետյան
Բնօրինակ լեզուՀայերեն
ԼեզուԱնգլերեն, ռուսերեն
Էջեր248
Շարք«ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ»
Նախորդ«Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն»
Հաջորդ«Ջավախք»
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Հրատարակված էՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2004 թվական
ԳՄՍՀISBN 5-8080-0585-X
ՀՏԴ941 (479. 25)
ԳՄԴ63.3 (2Հ)
Թվային տարբերակraa-am.com/raa/pdf_files/16.pdf

«Հայերը Կախեթում» գիրքը հրատարակվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում: Աշխատության հրատարակումն իրականացվել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հովանավորությամբ[1]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել