Կեանքիս յուշերից (գիրք)
«Կեանքիս յուշերից» (անգլ.՝ My memoirs, ռուս.՝ Мои мемуары), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2007 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 10-րդ գիրքը (Գիրք Ժ)։ Այն եղինակել է Սիրաք Սարհադեանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Աշխատությունը ներկայացնում է ոչ միայն Մեծ եղեռնը հրաշքով վերապրած ականատեսի փաստալից հուշագրությունները, այլև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի հերոսական և ողբերգական օրերի բովանդակ պատմությունը։ Ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ[1]։
Կեանքիս յուշերից | |
---|---|
Գրքի կազմերեսը | |
Հեղինակ | Սիրաք Սարհադեան |
Տեսակ | Ոչ գեղարվեստական |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
Էջեր | 304 |
Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
Նախորդ | «Ջավախք» |
Հաջորդ | «Ախալցխա» |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
Հրատարակված է | ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2007 թվական |
ԳՄՍՀ | ISBN 978-5-8080-0694-2 |
ՀՏԴ | 941(479.25) |
ԳՄԴ | 63.3(2Հ) |
Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/19.pdf |
Ծնունդով Վանի Այգեստան թաղամասից Սիրաք Սարհադյանի «Կեանքիս յուշերից» աշխատությունն առաջին անգամ երկհատորյակով լույս է հրատարակվել է Թեհրանում համապատասխանաբար 1961 և 1962 թվականներին։ Այն ներկայացնում է Վանի ապրիլյան հերոսամարտը, 1915 և 1918 թվականներին Վանի հայության գաղթերը, վերապրածների տառապանքները, ինչպես նաև հայտնի և անհայտ դեմքերի հետագա ճակատագրերի առանձին դրվագներ[1]։
«Կեանքիս յուշերից» գիրքը տպագրվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում։ Հրատարակման աշխատանքները իրականացվել են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության և հեղինակի կրտսեր որդու՝ Հարություն (Արթուր) Սիրաքի Սարհադյանի կողմից։ Գրքի վերահրատարակումը նվիրված է Վասպուրականի հայկական անկախ պետականության հռչակման 90-րդ տարելիցին[1]։