Ջասթին Կլյուվերտ

հոլանդացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Ջաստին Կլյուվերտից)

Ջասթին Կլյուվերտ (հոլ.՝ Justin Kluivert, մայիսի 5, 1999(1999-05-05)[1], Զանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։ Խաղում է վինգերի դիրքում[2]։ Նա նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Կլյուվերտի որդին է[3][4]։

Ջասթին Կլյուվերտ
Justin Kluivert
Կլյուվերտը Ռոմայի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Justin Dean Kluivert
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Սուրինամ Սուրինամ
Ծննդյան ամսաթիվ մայիսի 5, 1999(1999-05-05)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Զանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Հասակ 171 սմ
Քաշ 66 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 99
Պատանեկան կարիերա
2005-2006 Նիդերլանդներ Դիմեն
2007-2016 Նիդերլանդներ Այաքս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2017 Նիդերլանդներ Յոնգ Այաքս 8 (2)
2016-2018 Նիդերլանդներ Այաքս 44 (12)
2018-ներկա Իտալիա Ռոմա 29 (1)
Ազգային հավաքական
2013-2014 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ15 5 (2)
2014-2015 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ16 11 (3)
2015-2016 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ17 16 (0)
2016 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ18 3 (0)
2016-2017 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ19 6 (0)
2017-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ21 9 (4)
2018-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 18-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Այաքս խմբագրել

Կլյուվերտը Այաքսի ակադեմիայի սան է[5][6]։ Յոնգ Այաքսի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 16-ին՝ ՄՎՎ Մաստրիխտի դեմ խաղում[7]։ Այաքսի առաջին թիմի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի հունվարի 15-ին՝ փոխարինելով Ամին Յունեսին Զվոլեի դեմ հանդիպման 39-րդ րոպեին[8]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2017 թվականի փետրվարի 16-ին՝ Եվրոպայի Լիգայի Լեգիայի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը Էրեդիվիզիում խփեց Էքսելսիորի դեմ խաղում[10]՝ 2017 թվականի մարտի 19-ին՝ իր հոր կարիերայի վերջին գոլից 10 տարի և 1 օր անց[11][12]։ 2017 թվականի նոյեմբերի 26-ին Կլյուվերտը հետ-տրիկ ձևակերպեց Նիդերլանդների առաջնության Ռոդայի դեմ խաղում[13][14][15]։ Այաքսի առաջին թիմի կազմում նա անցկացրեց 56 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[16][17]։

Ռոմա խմբագրել

2018 թվականի հունիսի 12-ին Կլյուվերտը 5 տարվա պայմանագիր կնքեց Ռոմայի հետ[18][19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 17.25 միլիոն եվրո[21][22]։ Իր դեբյուտը Ռոմայի կազմում նշեց օգոստոսի 19-ին՝ փոխարինելով Ջենգիզ Ունդերին Տորինոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[23][24][25]։ Իր առաջին գոլը Կլյուվերտը խփեց հոկտեմբերի 2-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Վիկտորիա Պլզենի դեմ խաղում[26]։ Սերիա A-ում առաջին գոլը խփեց դեկտեմբերի 16-ին՝ Ջենոայի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով Ռոմային հաղթել 3-2 հաշվով[27][28]։ 2019 թվականի հունվարի 14-ին Կլյուվերտը 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի Վիրտուս Էնտելայի դեմ խաղում[29]։ Ապրիլի 3-ին հոլանդացին 2 գոլային փոխանցում տվեց Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[30][31]։ Իր առաջին մրցաշրջանում Կլյուվերտը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[32]։

Միջազգային կարիերա խմբագրել

Կլյուվերտը ներկայացրել է Նիդերլանդները բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[33]՝ անցկացնելով 5 հանդիպում[34], իսկ Նիդերլանդները հասավ գավաթի կիսաեզրափակիչ[35][36], որտեղ սակայն 2-0 հաշվով պարտվեց Պորտուգալիային[37][38]։

Նիդերլանդների ազգային հավաքական Կլյուվերտը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի մարտին[39][40]՝ Անգլիայի և Պորտուգալիայի դեմ ընկերական խաղերի համար[41][42]։ Իր դեբյուտը նշեց մարտի 26-ին[43][44]՝ փոխարինելով Մեմֆիս Դեպային Պորտուգալիայի դեմ հանդիպման 78-րդ րոպեին և օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[45][46]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[47]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յոնգ Այաքս 2016–17 Էրստե Դիվիզի 8 2 0 0 0 0 0 0 8 2
Այաքս 2016–17 Էրեդիվիզի 14 2 0 0 6 0 20 2
2017–18 30 10 2 1 4 0 36 11
Ընդհանուր 44 12 2 1 10 0 0 0 56 13
Ռոմա 2018–19 Սերիա A 29 1 1 0 5 1 35 2
2019–20 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 29 1 1 0 5 1 0 0 35 2
Կարիերայի ընդհանուր 81 15 3 1 15 1 0 0 99 17

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[47]

Նիդերլանդներ
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Այաքս

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Netherlands - J. Kluivert - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  3. «Could Patrick Kluivert's son be one of the next great European footballers?». The Independent (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 20. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  4. «Ajax Ace Justin Kluivert - Son Of Patrick Kluivert - Is Emerging As A Talent In His Own Right». The Sportsman (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  5. «Justin Kluivert (16) tekent contract bij Ajax» (հոլանդերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  6. Dingemanse, Peter McVitie, Justus. «Justin Kluivert: The Ajax kid who will be king». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. «MVV Maastricht - Ajax Amsterdam U21, Sep 16, 2016 - Jupiler League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  8. «PEC Zwolle - Ajax Amsterdam, Jan 15, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  9. «Legia Warszawa - Ajax Amsterdam, Feb 16, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  10. «Excelsior Rotterdam - Ajax Amsterdam, Mar 19, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  11. «Eredivisie: Justin Kluivert opens Ajax account | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  12. Team, The42. «17-year-old son of Patrick Kluivert scores first goal for Ajax». The42 (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  13. «Ajax Amsterdam - Roda JC Kerkrade, Nov 26, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  14. «Kluivert scores hat trick in Ajax romp». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  15. «Justin Kluivert following in father's footstep with amazing hat-trick». Mail Online. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  16. Andrew Smyth (2018 թ․ օգոստոսի 22). «Patrick Kluivert insists son Justin was right to join Roma». Ronaldo.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  17. «Justin Kluivert vertrekt naar AS Roma». Ajax (հոլանդերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  18. «Justin Kluivert signs for Roma on long-term deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  19. «Justin Kluivert: Roma sign Ajax winger for initial £15.16m». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  20. «Roma sign Ajax wonderkid». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  21. «Justin Kluivert signs for Roma». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  22. «Justin Kluivert completes €17m Roma move from Ajax | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  23. «Torino FC - AS Roma, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  24. «Torino 0-1 Roma: Match report, reaction and key statistics». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  25. «Torino vs. AS Roma - Football Match Report - August 19, 2018 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  26. «AS Roma - FC Viktoria Plzen, Oct 2, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  27. «AS Roma - Genoa CFC, Dec 16, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  28. «Roma vs Genoa». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  29. «AS Roma - Virtus Entella, Jan 14, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  30. «AS Roma - ACF Fiorentina, Apr 3, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  31. «AS Roma vs. Fiorentina - Football Match Summary - April 3, 2019 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  32. «Justin Kluivert | Football Stats | Roma | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  33. uefa.com (2016 թ․ մայիսի 10). «Ajax's Kluivert Jr relishing career challenge». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  34. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Netherlands». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  35. «Sweden U17 - Netherlands U17, May 15, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  36. uefa.com (2016 թ․ մայիսի 15). «Chong to the fore as Netherlands edge Sweden». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  37. «Portugal U17 - Netherlands U17, May 18, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
  38. «Netherlands U17's defeated in Euro semi-final - Football Oranje». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մայիսի 18. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  39. «Justin Kluivert handed national team call up as Holland tear it up and start again». Dream Team FC (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 7. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  40. «Justin Kluivert gets Dutch call-up as Koeman shows hand». The Irish Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  41. «Justin Kluivert gets first Netherlands call up ahead of England and Portugal friendlies | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  42. «Ajax's Kluivert gets Netherlands call-up». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  43. «18-Year-Old Prodigy Justin Kluivert Made His Holland Debut Last Night». VERSUS (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մարտի 27. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  44. «Patrick Kluivert's son makes his international debut». NewsBytes (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  45. Reuters (2018 թ․ մարտի 26). «Cristiano Ronaldo and Portugal suffer heavy defeat by Netherlands». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  46. «Netherlands - Portugal, Mar 26, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  47. 47,0 47,1 «Justin Kluivert». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  48. Steinberg, Jacob (2017 թ․ մայիսի 24). «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  49. «Kluivert blij met onderscheiding: 'Daar droom je van!'». Ajax (հոլանդերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջասթին Կլյուվերտ» հոդվածին։