Ջենգիզ Ունդեր (թուրքերեն՝ Cengiz Ünder, հուլիսի 14, 1997(1997-07-14)[1], Sındırgı, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա), թուրք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Թուրքիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[2]։

Ջենգիզ Ունդեր
Cengiz Ünder
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Թուրքիա Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 14, 1997(1997-07-14)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Sındırgı, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա
Հասակ 173 սմ
Քաշ 66 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 17
Պատանեկան կարիերա
2007-2013 Թուրքիա Բուջասպոր
2013-2015 Թուրքիա Ալտինորդու
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Թուրքիա Ալտինորդու 51 (11)
2016-2017 Թուրքիա Բաշակշեհիր 32 (7)
2017-ներկա Իտալիա Ռոմա 61 (11)
Ազգային հավաքական
2014-2015 Թուրքիա Թուրքիա Մ18 6 (1)
2015-2016 Թուրքիա Թուրքիա Մ19 12 (6)
2016 Թուրքիա Թուրքիա Մ21 3 (0)
2016-ներկա Թուրքիա Թուրքիա 20 (6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 15-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 15-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Բաշակշեհիր խմբագրել

Ունդերը իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Ալտինորդուում[3]։ 2016 թվականին միացավ Իստանբուլ Բաշակշեհիրին։ Իր պաշտոնական դեբյուտը ակումբի կազմում նշեց 2016 թվականի հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ռիեկայի դեմ խաղում[4]։ Թուրքիայի Սուպեր Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Ֆեներբահչեի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Ալանյասպորի դեմ խաղում[6]։ Հոկտեմբերի 30-ին՝ Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում Ունդերը դարձավ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[7]։ 2017 թվականի ապրիլի 26-ին՝ Թուրքիայի գավաթի Ֆեներբահչեի դեմ խաղում նա դուբլ ձևակերպեց, իսկ խաղն ավարտվեց 2-2 հաշվով[8]։ 4 օր անց՝ ապրիլի 30-ին՝ նա դուբլ ձևակերպեց Բեշիկթաշի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[9]։ 2016-17 մրցաշրջանում Ունդերը Բաշակշեհիրի կազմում անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[10]։

Ռոմա խմբագրել

2017 թվականի հուլիսի 14-ին Ունդերը տեղափոխվեց Ռոմա 13.4 միլիոն եվրոյի դիմաց[11][12][13]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2017 թվականի օգոստոսի 26-ին՝ փոխարինելով Դանիելե Դե Ռոսսիին Ինտեր Միլանի դեմ խաղում[14]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ Վերոնայի դեմ խաղում[15]։ 2018 թվականի փետրվարի 4-ին՝ Վերոնայի դեմ խաղում Ունդերը խփեց իր առաջին գոլը Ռոմայի կազմում[16]։ 1 շաբաթ անց՝ փետրվարի 11-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-2 հաշվով[17]։ Փետրվարի 21-ին՝ Շախտյոր Դոնեցկի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում Ունդերը խփեց իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում[18][19]՝ դառնալով ամենաերիտասարդ թուրք ֆուտբոլիստ, ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայում[20][21]։ 2017-18 մրցաշրջանում Ունդերը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[22], իսկ Ռոման հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[23][24], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Լիվերպուլին[25][26]։

2018 թվականի սեպտեմբերի 26-ին Ունդերը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրոզինոնեի դեմ խաղում[27]։ Հոկտեմբերի 2-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Վիկտորիա Պլզենի դեմ խաղում թուրքը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[28]։ Դեկտեմբերի 2-ին Ունդերը գոլ խփեց Ինտեր Միլանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[29][30]։ Դեկտեմբերի 29-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պարմայի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ռոմային[31][32]։ 2018-19 մրցաշրջանում Ունդերը անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[33]։

2019 թվականի օգոստոսի 25-ին Ունդերը գոլ խփեց Ջենոայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[34][35]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ունդերը ներկայացրել է Թուրքիան մինչև 18, մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Թուրքիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 12-ին՝ Կոսովոյի դեմ խաղում[36]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի մարտի 27-ին՝ Մոլդովայի դեմ ընկերական խաղում[37]։ 2018 թվականի մարտի 27-ին Ունդերը գոլ խփեց Չեռնոգորիայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[38]։ 2018 թվականին նա ճանաչվեց տարվա լավագույն թուրք ֆուտբոլիստ[39][40][41]։ 2019 թվականի մայիսի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հունաստանի դեմ խաղում՝ օգնելով Թուրքիային հաղթել 2-1 հաշվով[42]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ[43]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ալտինորդու 2014–15 Առաջին Լիգա 20 5 6 0 26 5
2015–16 31 6 1 0 32 6
Ընդհանուր 51 11 7 0 0 0 0 0 58 11
Իստանբուլ Բաշակշեհիր 2016–17 Սուպեր Լիգա 32 7 7 2 4 0 43 9
Ռոմա 2017–18 Սերիա A 26 7 1 0 5 1 32 8
2018–19 26 3 1 0 6 3 33 6
2019–20 9 1 0 0 3 0 12 1
Ընդհանուր 61 11 2 0 14 4 0 0 77 15
Կարիերայի ընդհանուր 144 29 16 2 18 4 0 0 178 35

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 15-ի դրությամբ[43]

Թուրքիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 6 3
2018 10 1
2019 3 2
Ընդհանուր 20 6

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մարտի 27, 2017 Նոր Էսքիշեհիր մարզադաշտ, Էսքիշեհիր, Թուրքիա   Մոլդովա 3–0 3–1 Ընկերական խաղ
2. Հունիսի 11, 2017 Լորո Բորիչի մարզադաշտ, Շկոդեր, Ալբանիա   Կոսովո 2–1 4–1 ԱԱ 2018 Որակավորում
3. Նոյեմբերի 13, 2017 Անթալյա Արենա, Անթալիա, Թուրքիա   Ալբանիա 1–2 2–3 Ընկերական խաղ
4. Մարտի 27, 2018 Պոդգորիցա Սիթի մարզդաշտ, Պոդգորիցա, Չեռնոգորիա   Չեռնոգորիա 1–0 2–2
5. Մայիսի 30, 2019 Անթալյա Արենա, Անթալիա, Թուրքիա   Հունաստան 1–0 2–1
6. Հունիսի 8, 2019 Տորկու Արենա, Քոնյա, Թուրքիա   Ֆրանսիա 2–0 2–0 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

  • Ռոմայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. 2017[44], 2018[45]
  • Տարվա լավագույն թուրք ֆուտբոլիստ. 2018[39]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Turkey - C. Ünder - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  3. Jones, Dean. «Cengiz Under: The Rise of Serie A's New Scoring Sensation». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  4. «Basaksehir - HNK Rijeka, Jul 28, 2016 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  5. «Basaksehir - Fenerbahce SK, Aug 21, 2016 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  6. «Alanyaspor - Basaksehir , Oct 2, 2016 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  7. «Basaksehir - Akhisarspor, Oct 30, 2016 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  8. «Basaksehir - Fenerbahce SK, Apr 26, 2017 - Türkiye Kupasi - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  9. «Basaksehir - Besiktas JK, Apr 30, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  10. «Cengiz Under | Football Stats | Roma | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  11. «Roma complete the signing of Cengiz Under». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  12. «Cengiz Under: Roma sign young Turkey star for €13.4m | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  13. «Roma sign Turkey international Under». ESPN.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  14. «AS Roma - Inter Milan, Aug 26, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  15. «AS Roma - Hellas Verona, Sep 16, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  16. «Hellas Verona - AS Roma, Feb 4, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  17. «AS Roma - Benevento Calcio, Feb 11, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  18. «Shakhtar Donetsk - AS Roma, Feb 21, 2018 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  19. «Fantastic Fred gives Shakhtar edge over Roma». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  20. «The youngest Turkish player ever to have scored in the Champions League․․․». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  21. «Cengiz Ünder out to become youngest Turk in Champions League final». DailySabah. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  22. «Cengiz Under | Football Stats | Roma | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  23. Reuters (2018 թ․ ապրիլի 11). «Roma shock Barcelona to reach Champions League semi-finals». NST Online (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  24. «Kostas Manolas seals historic Roma comeback to send Barcelona out». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  25. «Liverpool FC - AS Roma, Apr 24, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  26. «AS Roma - Liverpool FC, May 2, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  27. «AS Roma - Frosinone Calcio, Sep 26, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  28. «AS Roma - FC Viktoria Plzen, Oct 2, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  29. «AS Roma - Inter Milan, Dec 2, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  30. «Roma 2-2 Inter Milan: Aleksandar Kolarov's VAR penalty earns draw». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  31. «Parma Calcio 1913 - AS Roma, Dec 29, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  32. maurito (2018 թ․ դեկտեմբերի 30). «Serie A, Parma-Roma 0-2: they decide the goals of Cristante and Under». AsRomaCalcio.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  33. «Cengiz Under | Football Stats | Roma | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  34. «AS Roma - Genoa CFC, Aug 25, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  35. bren (2019 թ․ օգոստոսի 25). «Roma Blow Three Leads, Drop Points to Genoa in Six Goal Affair». Chiesa Di Totti (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  36. «Turkey - Kosovo, Nov 12, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  37. «Turkey - Moldova, Mar 27, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  38. «Montenegro - Turkey, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  39. 39,0 39,1 «Under, the Giallorossi striker elected Turkish player of the year». AsRomaCalcio.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  40. «Ramil Guliyev voted 'Athlete of the Year' in Milliyet Awards - Turkish News». Hürriyet Daily News (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  41. «65. Gillette Milliyet Yılın Sporcusu Ödülleri sahiplerini buldu!». Milliyet (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  42. «Turkey - Greece, May 30, 2019 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  43. 43,0 43,1 «Cengiz Ünder». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.
  44. «Cengiz takes Young Player of 2017 award». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  45. «Best Young Player of 2018: Cengiz Under wins again!». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենգիզ Ունդեր» հոդվածին։