Ջանուտրի (իտալերեն՝ Isola di Giannutri), կղզի Միջերկրական ծովում, պատկանում է Տոսկանյան կղզեխմբին։ Վերջինիս կղզիներից ամենահարավայինն է։ Վարչականորեն Ջանուտրին Ջիլիոյի կոմունան է, Տոսկանա շրջանի Գրոսետո գավառի կազմում։

Picto infobox map.png
Ջանուտրի
Giannutri island from the see - 2002.jpg
Տեսակկղզի
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Վարչատարածքային միավորՋիլիո
Մասն էՏոսկանյան կղզեխումբ
Երկարություն3 կմ
Լայնություն0,5 կմ
Մակերես2,6 կմ²
Բնակչություն13 մարդ

ԲնությունԽմբագրել

Կղզին ունի կուսական բնություն։ Այն անվանում են «որորների կղզի», քանի որ այստեղ բնակվում են հազարավոր որորներ։ Կղզին բնական արգելոց է։

ՌելիեֆԽմբագրել

Կղզու վրա կան երեք լեռներ՝ Կապել Ռոսսո, Մոնտե Մարիո և Պոջիո դել Կաննոնե։ Ժայռոտ ափերում կան երկու ծովափեր, հյուսիս արևելքում՝ Գալա դելլա Սպալմատոիոն, և հյուսիս արևմուտքում՝ Գալա Մաեստրան։ Կան բազմաթիվ քարայրներ, որոնցից ամենահայտնին Գալա դեի Գրոնտին է։

ՊատմությունԽմբագրել

Կղզին կոչվել է Արտեմիսիա՝ հույների կողմից, և Դանիում՝ հռոմեացիների կողմից։ Մ․ թ․ ա․ II և III դարերում կարևոր դեր է կատարել ծովային տեղափոխումների համար։ Հռոմեացիների ժամանակ կղզին պատկանել է Էնոբարդի ընտանիքին, ովքեր կառուցել են շքեղ վիլլա։ Դրան ավերակները կարելի է տեսնել մեր օրերում, և այն տեղի տեսարժան վայրերից է։ Կարոլինգների ժամանակ Ջանուտրին Ջիլիոյի և Արջենտարիոյի հետ միասին պատկանել է Երեք աղբյուրների աբբայությանը։ 13-րդ դարում պատկանել է Ադլոբրանդեսկի ընտանիքին, ապա անցել Օրսինիներին։ 15-րդ դարից սկսած, Presidi շրջանի մասերից մեկն է։

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել