Ջանլուկա Վիալի

իտալացի ֆուտբոլիստ

Ջանլուկա Վիալի (իտալ.՝ Gianluca Vialli, հուլիսի 9, 1964(1964-07-09)[1][2][3], Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ և մարզիչ:

Football pictogram.svg
Ջանլուկա Վիալի
Vialli 2018.jpg
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 9, 1964(1964-07-09)[1][2][3] (56 տարեկան)
Ծննդավայր Կրեմոնա, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ

ԿարիերաԽմբագրել

Վիալիի կարիերան սկսվել է «Կրեմոնեզե» ակումբում: Նրանից հետո, երբ նա 1983/1984 մրցաշրջանում խփել է 10 գնդակ, նրան հրավիրել է «Սամպդորիան», թիմի հետ հաղթեցլ է A Սերիան (1990/1991), երեք Իտալիայի գավաթ (1985, 1988, 1989) և 1990 թվականի ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթը: Եզրափակչում «Սամպդորիան» հաղթեց բելգիական «Անդերլեխթին» 2:0 հաշվով, երկու գոլերն էլ խփել է Վիալին։

«Սամպդորիայի» կազմում ելույթների ժամանակ Վիալին շատ անգամներ հրավիրվել է իտալիայի հավաքական, որի կազմում մասնակցում է ԱԱ-1986 թվականին և ԱԱ-1990 թվականինին, որտեղ դարձել է բրոնզե մեդալակիր: Հետագայում 1992 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում Բարսելոնայից կրած պարտությունից հետո կնքել է ռեկորդային պայմանագիր Յուվենտուսի հետ, պայմանագրի արժեքը կազմել է 12.5 մլն ֆունտ Սթերլինգ:

«Բյանկոներների» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում ֆուտբոլիստը հաղթեց ՈւԵՖԱ-ի գավաթը: Հետագայում հավաքանի գլխավոր մարզիչի հետ տարաձայնությունների համար չի հրավիրվել հավաքական ԱԱ-1994 թ.-ին մասնակցելու: Երբ հայտնի դարձավ, որ եզրափակչում Իտալիան խաղալու է Բրազիլիայի դեմ, նա հայտարարեց, որ եզրափակչում երկրպագելու է Բրազիլիային: Իր երկրորդ սկուդետան և Իտալիայի գավաթը նա հաղթեց: 1996 թվականին Վիալին Յուվենտուսի կազմում հաղթեց չեմպիոների լիգան, որից հետո կնքել է երկարաժամկետ պայմանագիր Չելսիի հետ:

Նրա տեղափոխությունը այդ ժամանակվա մարզիչ Ռուդ Գուլիտի գլխավոր նախաձեռնություններից էր: Շուտով Չելսին կազմում ունենալով Վալիին հաղթեց Անգլիայի գավաթը՝ եզրափակչում նա անցկացրել է 5 րոպե, դուրս գալով վերջում ժամանակ ձգձգելու համար: Չնայած բազմաթիվ հաջող խաղերի նա այդպես ել չկարողացավ հաստատվել հիմնական կազմում[4]:

Մարզիչի կարիերաԽմբագրել

1998 թվականին Գուլիտի հեռացումից հետո Վիալիին առաջարկվել է լինել խաղացող մարզիչ Չելսիում, նա համաձայնվեց և դարձավ իր ոլորտի լավագույն մասնագետներից մեկը ամբողջ պատմության մեջ: Նրա օրոք կապույտները հաղթեցին Առաջնության գավաթը, Գավաթների գավաթը և Անգլայի գավաթը: Նաև հաղթել են ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը ի շնորհիվ Գուստավո Պոետի միակ գոլի:

1998/1999 մրցաշրջանը «կապույտները» եզրափակեցին երերորդ տեղով, ինչը դարձավ լավագույն ցուցանիշը 1970 թվականից ի վեր:

2001 թվականին Ջանլուկա Վիալին լքեց լոնդոնյան ակումբը, նրա հետ տարբեր պատճառներով ակումբը լքել են տարբեր առաջատարներ: Վիալիի շրջանը տեղը զիջեց Ռոման Աբրամովիչի շրջանին:

Ջանլուկա Վիալին բուսակեր է, իր խոսքերով բուսակերության անցումը իր կարիերայում խաղացել է մեծ դեր և հենց այդ քայլը օգնեց նրան տեղափոխվել Չելսի:

ԾանոթագրություններԽմբագրել