Ջամիլա Աֆղանի

աֆղանացի ֆեմինիստ, խաղաղարար և կանանց իրավունքների ու կրթության ակտիվիստ

Ջամիլա Աֆղանի (Jamila Afghani, 1976[1], Քաբուլ, Աֆղանստան[2]), աֆղանացի ֆեմինիստ, խաղաղարար և կանանց իրավունքների ու կրթության ակտիվիստ: Նա հանդիսանում է «Նուր» կարողությունների զարգացման կազմակերպության նախագահ[3] և «Աֆղանստանի կանանց ցանց» (AWN) գլխամասային կազմակերպության գործադիր անդամ:

Ջամիլա Աֆղանի
պարս․՝ جمیله افغانی
Jamila Afghani 2020 in Cologne -3294.jpg
Ծնվել է1976[1]
ԾննդավայրՔաբուլ, Աֆղանստան
ՔաղաքացիությունFlag of Afghanistan.svg Աֆղանստան
Մայրենի լեզուպարսկերեն
Կրոնիսլամ
ԿրթությունՓեշավարի համալսարան
Մասնագիտությունակտիվիստ
Jamila Afghani Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Երեխա ժամանակ Ջամիլա Աֆղանին շատ թույլ երեխա է եղել և տառապել է պոլիոմելիտով, որի բարդությունների պատճառով ստիպված է եղել հենակներ օգտագործել: 14 տարեկան հասակում՝ Աֆղանական պատերազմի ժամանակ, գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, որից հետո երկար տարիներ գամված է եղել անկողնում: Աֆղանին լքել է Քաբուլը Աֆղանստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Նրա ընտանիքը փախել է Պակիստան՝ Փեշավար: Տեղի համալսարանը հաջողությամբ ավարտելուց հետո Ջամիլան աշխատանքի է անցել Պակիստանում գործող աֆղանական փախստականների ճամբարներում` որպես սոցիալական աշխատող: Բացի հիմնական գործունեությունից, նա ուսումնասիրել է արաբերեն և Ղուրանի դասեր է սովորեցրել այն կանանց, ովքեր չէին կարողանում կարդալ և գրել, հետագայում նա դարձել է հաֆիզ: Թալիբանի անկումից հետո Ջամիլա Աֆղանին վերադարձել է Աֆղանստան, որտեղ հիմնել է «Նուրի» կարողությունների զարգացման կազմակերպությունը (NECDO)[4], որը մինչ օրս օգնում է պայքարել մուսուլման կանանց անգրագիտության դեմ:

«Նուր» կենտրոնի համակարգը գործում է իսլամի կանոնների հիման վրա և ուղղված է գրագիտության, անգլերենի, տնտեսագիտության, մարդու իրավունքների և գենդերային անհավասարության արագացված ուսումնասիրությանը` «Մենք բոլորս մի ընդհանուր բան ունեինք, որ ունեն բոլոր մուսուլմանները՝ Ղուրանը և Հադիսը»[5]: Չնայած այն հանգամանքին, որ կենտրոնի ստեղծման ընթացքում Աֆղանին խնդիրներ է ունեցել իմամների հետ, որոնք պնդում էին, որ կինը չպետք է լիարժեք կրթություն ստանա, նա կարողացավ ապացուցել, որ Ղուրանում դրա մասին ոչ մի հիշատակություն չկա: 2009 թվականին «Հոգևոր հավասարության կանանց իսլամական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ միասին[6] նա մշակել է «դասընթացներ իմամների համար՝ հաշվի առնելով գենդերային առանձնահատկությունները»` սկսելով 25 հոգանոց դասընթացներից: 2015 թվականին մասնակիցների թիվը հասել է 6000-ի[7]: Իրենց ուրբաթ օրվա քարոզներում իմամներն առաջին անգամ աղոթել են կանանց հարգանքի և նրանց կրթության հնարավորության մասին: Ջամիլա Աֆղանին մարտահրավեր նետեց ավանդույթներին՝ նշելով, որ մարդիկ հաճախ չեն կարողանում տարբերակել կրոնի դերը հնագույն մշակութային ավանդույթներից և քաղաքականությունից[8]:

Մինչ օրս նա հանդես է գալիս իսլամի խաղաղ մեկնաբանման օգտին և ակտիվորեն պաշտպանում է կանանց, հաշմանդամների և անօթևանների իրավունքները: 2008 թվականին նրան շնորհվել է «Տանենբաում» մրցանակ[9] խաղաղապահ առաքելության համար: 2017 թվականին առաջադրվել էր «Ավրորա» մարդասիրական մրցանակին:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://books.google.com/books?id=stb4DAAAQBAJ&pg=PA250&lpg=PA250 — 2007. — P. 250.
  2. Peacemakers in action: profiles in religious peacebuilding
  3. «NOOR Foundation» (անգլերեն)։ NOOR։ Վերցված է 2019-03-02 
  4. «Noor Educational and Capacity Development Organization | موسسه تعلیمی و انکشاف ظرفیتهای نور» (անգլերեն)։ Վերցված է 2019-03-02 
  5. Tällberg Foundation (2016-04-11)։ «Jamila Afghani Offers A Leadership Model For The World»։ Medium։ Վերցված է 2019-03-02 
  6. «WISE Muslim Women – Women’s Islamic Initiative in Spirituality and Equality»։ Վերցված է 2019-03-02 
  7. «In Afghanistan, Danger Stalks Gender Imam Training» (անգլերեն)։ Women's eNews։ Վերցված է 2019-03-02 
  8. By Kiran Khalid CNN։ «Making strides in Muslim countries by altering perceptions»։ CNN։ Վերցված է 2019-03-02 
  9. «Meet the Peacemakers» (անգլերեն)։ Tanenbaum.org։ Վերցված է 2019-03-02 

Արտաքին հղումներԽմբագրել