Ջամել Դեբբուզ (արաբ․՝ مال دبّوز‎‎, ֆր.՝ Jamel Debbouze, հունիսի 18, 1975(1975-06-18)[1][2], Փարիզ, Փարիզի շրջան[3]), ֆրանսիացի և մարոկկացի հեռուստատեսության և կինոյի դերասան դերասան, կատակերգու և պրոդյուսեր։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Հրեշտակ-Ա», «Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը Կլեոպատրա», «Աստերիքսն օլիմպիական խաղերում», «Ամելի», «Զոնզոն» ֆիլմերով։

Ջամել Դեբբուզ
արաբ․՝ جما‎‎
ֆր.՝ Jamel Debbouze
Դեբբուզը Կաննի կինոփառատոնի ժամանակ (2010)
Հասակը165 սմ
Ծնվել էհունիսի 18, 1975(1975-06-18)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրՓարիզ, Փարիզի շրջան[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա և  Մարոկկո
Կրոնիսլամ
Մասնագիտությունկատակերգու, կաբարե արտիստ, ռադիոհաղորդավար, սցենարիստ, կինոդերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, պրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
Ակտիվ շրջան1992–այժմ
Ժանրերկատակերգություն և մելոդրամա
Ամուսին(ներ)Մելիսա Տյորյո
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0213354
jameldebbouze.fr

Կենսագրություն խմբագրել

Դեբբուզը ծնվել է 1975 թվականին՝ Փարիզում, վեց երեխաներից բաղկացած ընտանիքի առաջնեկն է (Մուհամեդ, Հայաթ, Քարիմ, Ռաշիդ և Նավել)[5]։ Դեբբուզի ծնողները ծագումով Մարոկկոյի Տազա բնակավայրից էին, որտեղ էլ ընտանիքը որոշում է վերադառնալ 1979 թվականին, իսկ 1983 թվականին կրկին վերադառնում է Ֆրանսիա, այս անգամ՝ Փարիզի շրջանում գտնվող Տրապպ ավան, որտեղ էլ Ժամելն անցկացնում է մանկությունը։

1990 թ.-ի հունվարի 17-ին, Տրապպի երկաթուղային կայարանում Դեբբուզի աջ ձեռքը հուժկու հարվածի է ենթարկվում 150 կմ/ժ արագությամբ անցնող գնացքի կողմից, ինչի պատճառով նա մինչ օրս չի կարողանում օգտագործել այն, իսկ ֆիլմերում հանդիսատեսը նրան միշտ տեսնում է ձեռքը գրպանում դրած։ Պատահարը, սակայն, մահացու ելք է ունենում Ժան-Պոլ Ադմետի համար։ Ժան-Պոլի ծնողները նույնիսկ դատի են տալիս Դեբբուզին՝ նրա վրա բարդելով իրենց զավակի մահը։ Ինչևէ գործը փակվում է՝ հայցվորների ապացույցների բացակայության և Դեբբուզի անմեղությունն ապացուցված լինելու շնորհիվ։ Ադմետների ընտանիքը մինչ օրս Դեբբուզին համարում է իրենց թշնամին. Երբ 2004 թ.-ի դեկտեմբերին Դեբբուզը պիտի մենահամերգ տար Ռեյունյոն կղզում, Ադմետները բուռն կերպով ցույց են կազմակերպում նրա դեմ և կարողանում համերգը ձախողել[6]։

1995 թ.-ին Դեբբուզը «Ռադիո Նովա» ռադիոկայանաում սկսում է վարել ամենօրյա հաղորդաշար։ Դրանից հետո Դեբբուզը կատարում է իր նորամուտը հեռուստատեսությունում «Պարի Պրեմիեր» (Paris Première) հեռուստաշոուով, իսկ հետո սկսում է վարել «Ոչ մի այլ տեղ» հաղորդաշարը «Canal+» հեռուստաալիքով։

Հանդես է եկել բազմաթիվ հաջողված ժապավեններում, մասնավորապես՝ «Ամելի» (2001), «Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը Կլեոպատրա» (2002) ֆիլմերը և հատկապես Լյուկ Բեսոնի էկրանավորած «Անջելա» (2005) ֆիլմը։

2006 թվականին Դեբբուզը նկարահանվում է «Հայրենասերները» (Indigènes) ֆրանս-մարոկկոյական համատեղ արտադրությունում (եղել է նաև ֆիլմի համապրոդյուսերը)։ Ֆիլմը պատմում էր 4 հյուսիսաֆրիկացի զինվորների մասին, ովքեր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մասնակցում են Ֆրանսիայի ազատագրմանը։ Ֆիլմի գլխավոր դերակատարները՝ Ժամել Դեբբուզը, Սամի Նասերին, Սամի Բուաժիլան և Ռոշդի Զեմը 2006 թվականին Կաննի փառատոնում ստանում են լավագույն դերակատարման մրցանակ։

2008 թ.-ի ապրիլին Դեբբուզը Փարիզում հիմնում է սթենդափ հումորիային ակումբ։

2008-ի մայիսին ամուսնանում է լրագրողուհի և նորություններ հաղորդող Մելիսա Տերյոյի հետ։ Զույգը ունի մեկ որդի՝ Լեոն անունով[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Ջամել Դեբբուզը և Մելիսա Տերյոն Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրա (2010)
  • Ջունգլիներն են կանչում. Մարսուպիլամիի որոնումներով (2012)
  • Սալորաչրով ճուտ (2011)
  • Հոլիվու (2011) - Ֆառռ
  • 360 (2011)
  • Օրենքից դուրս (2010)
  • Ինչու ես կերա (չկերա) հայրիկիս - (2009)
  • Եկեք անձրևից խոսենք - (2008)
  • Աստերիքսն Օլիմպիական խաղերում - (2008) - Համարաբիս
  • Հայրենասերները - (2006, նաև համապրոդյուսեր)
  • Հրեշտակ-Ա - (2005)
  • Նա ատում է ինձ - Դոկ (2004)
  • Մեքենայի բանալիները (2003)
  • Կատարյալ կալանք - Մալիացի բանտապետ (2002)
  • Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը Կլեոպատրա - Համարաբիս (2002)
  • Ամելի - Լյուսիեն
  • Գրան տուրիզմո - Ֆրանսուա (2000)
  • Էլլիի հայտարարությունը - տարբեր կերպարներ (2000)
  • Փոքր կոշիկներ - Զինեդին Հաուիտա (1999)
  • Մղձավանջ - Սայիդ (1999)
  • Դրախտ, թռչուններ և... քո՛ մայրը - Յուսսեֆ (1999)
  • Քարը - բանտի պահակ (1998)
  • H - Ջամել Դրիդի (1998–2004, հեռուստասերիալ)
  • Զոնզոն - Քադեր (1998)
  • Օդը բերանում - (1996)
  • Երկու հայր, մեկ մայր - (1996)
  • Քարերը կապույտ անապատում - (1992)

Հեղինակային հեռուստաշոուները խմբագրել

Տարին Անվանումը
(ֆրանսերեն)
1996 C'est tout neuf
1999 Jamel en scène
2000 Jamel Show
2004 Jamel 100 % Debbouze
2007 Le Jamel Comedy Club Envahit Le Casino De Paris
2009 Le Jamel Comedy Club Show
2010 Made in Jamel
2011 Tout sur Jamel
2011 Le Marrakech du rire

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #13404844X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. http://www.culture.gouv.fr/Nous-connaitre/Organisation/Conseil-de-l-Ordre-des-Arts-et-des-Lettres/Arretes-de-Nominations-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres/Nomination-dans-l-ordre-des-Arts-et-des-Lettres-janvier-2013
  5. Ջոնսթոն, Շելիա (2008 թ․ նոյեմբերի 3). ««Ջամել Դեբբուզ՝ Ֆրանսիայի ծագող աստղը»». «Տելեգրաֆ». Լոնդոն: «Տելեգրաֆ մեդիա գրուպ լիմիթեդ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
  6. Մարի Ժոշե, Ժամել Դեբբուզ, ճշմարտությունը, Seuil, հունվար, 2008.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել