Բացել գլխավոր ցանկը

Ջամբուլ Ջաբաև (ղազ.՝ Жамбыл Жабаев, փետրվարի 16, 1846, Սեմիրեչիե - հունիսի 22, 1945, Ալմա Աթա), ղազախ ժողովրդական բանաստեղծ-ակին։ Աշուղական մրցույթներում բազմիցս հաղթել է XIX-XX-րդ դարերի սկզբի հայտնի ակիններին։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1941 թ.)։

Ջամբուլ Ջաբաև
ղազ.՝ Жамбыл Жабаев
Stamp of Kazakhstan 128.jpg
Ծնվել էփետրվարի 16 (28), 1846
ԾննդավայրԱլմաթի շրջան, Ավագ ժուզ
Վախճանվել էհունիսի 22, 1945(1945-06-22)[1] (99 տարեկանում)
Վախճանի վայրԱլմաթի, Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունբանաստեղծ, հեղինակ-կատարող և ակին
Լեզուղազախերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ռուսական կայսրություն
Ժանրերբանաստեղծություն և Aytysh?
ՊարգևներՍտալինյան մրցանակ Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Ջամբուլ Ջաբաև Վիքիքաղվածքում
Jambyl Jabayev Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ջամբուլ Ջաբաևը ծնվել է Ջաբուլ լեռան ստորոտում գտնվող Ժետիսու (Սեմիրեչյե) բնակավայրում։ Նրա բանաստեղծական տաղանդը ի հայտ է եկել 15 տարեկան հասակից։ Զանազան թեմաներով ստեղծել է հանպատրաստից երգեր։ Եղել է իմպրովիզացիայի խոշորագույն վարպետ-ակիններ Սույունբայի, Շոժեի աշակերտը, մասնակցել է բազմաթիվ ակինների մրցությունների (այտիսների)[2]:

Նախահեղափոխական շրջանի ստեղծագործություններից գրառված են «Սուրանշի-բատիր» և «Ուտեգեն-բատիր» էպոսների նրա պատումները, «Խանը և ակինը», «Ծույլի պատմությունը» հեքիաթները են։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ջաբուլ Ջաբաևի երգերն արտացոլել են ղազախ, աուլի նոր կենցաղը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին երկրով մեկ հնչել են նրա հայրենասիրական գործերը («Լենինգրադցիներ, իմ զավակներ» և այլն)։ Ջաբուլ Ջաբաևի ստեղծագործությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների շատ լեզուներով։ Ղազախական ԽՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ (1938 թվականից)։

ՊարգևներԽմբագրել

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1941 թ.)
  • Լենինի շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան (1939 թ.)
  • «1941-1945 թթ. Հայրենական պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Джамбул Джабаев // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ղազախ բանաստեղծներ, Հայաստան հրատարակչություն, Երևան 1968
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջամբուլ Ջաբաև հոդվածին

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։