Պիեռ Էժեն Մարսելեն Բերթլո (ֆր.՝ Pierre Eugène Marcellin Berthelot , հոկտեմբերի 25, 1827(1827-10-25)[2][3][1][…], former 7th arrondissement of Paris, Փարիզ[4] - մարտի 18, 1907(1907-03-18)[5][3][1][…], Փարիզ[6][5]), ֆրանսիացի քիմիկոս, հասարակական գործիչ[12]։

Պիեռ Բերթլո
ֆր.՝ Marcellin Berthelot[1]
Ծնվել էհոկտեմբերի 25, 1827(1827-10-25)[2][3][1][…]
former 7th arrondissement of Paris, Փարիզ[4]
Մահացել էմարտի 18, 1907(1907-03-18)[5][3][1][…] (79 տարեկան)
Փարիզ[6][5]
բնական մահով
ԳերեզմանՊանթեոն (Փարիզ)
Քաղաքացիություն Ֆրանսիա
ՈւղղությունԱզատամտականություն
Մասնագիտությունքիմիկոս, մանկավարժ, քաղաքական գործիչ, էսպերանտիստ, պրոֆեսոր, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[7]
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա, քիմիա[8], օրգանական քիմիա[8], օրգանական միացություններ[8] և քաղաքականություն[8]
Պաշտոն(ներ)անփոփոխ սենատոր, Q36400359?, Արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների զարգացման նախարար, մշտական քարտուղար և seat 40 of the Académie française?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռումինական ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[6]
Ալմա մատերԱնրի IV լիցեյ և Փարիզի գիտությունների ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինէսպերանտո և ֆրանսերեն[1][8]
Եղել է գիտական ղեկավարPaul Sabatier?
Ազդվել էAntoine Jérôme Balard?
Պարգևներ
Ամուսին(ներ)Sophie Berthelot?
Երեխա(ներ)Philippe Berthelot?, André Berthelot?, René Berthelot?, Daniel Berthelot? և Camille Berthelot?
ՀայրJacques-Martin Berthelot?
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Marcellin Berthelot Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պիեռ Բերթլոն ծնվել է Փարիզում, բժշկի ընտանիքում։ Պիեռ Բերթլոն սկզբում սովորել է Փարիզի համալսարանում, սակայն դասախոսների պատճառով փոխել է մասնագիտությունը և դարձել քիմիկոս։ Փարիզի ԳԱ անդամ (1864 թվականից) և անփոփոխ քարտուղարը (1889 թվականից), Պետերբուրգի ԳԱ թղթանդամ (1876 թվականից)[13]։ Ֆրանսիայի լուսավորության (1886–1887 թվականներին) և արտաքին գործերի (1895–1896 թվականներին) մինիստր։ Քիմիայի պրոֆեսոր Փարիզի բարձրագույն դեղագործական դպրոցում (1859 թվականից) և Քոլեջ դե Ֆրանսում (1865 թվականից)։

Գիտական աշխատանք խմբագրել

Սինթեզել է օրգանական բազմաթիվ միացություններ։ Գլիցերինի և ճարպաթթուների փոխազդմամբ ստացել է (1853–1854 թվականներին) ճարպեր՝ ապացուցելով դրանց սինթեզի հնարավորությունը։ Պիեռ Բերթլոն միաժամանակ պարզել է, որ գլիցերինը եռատոմ սպիրտ է։ Նրա այս աշխատանքները վերջնականապես խարխլեցին վիտալիզմի մասին եղած պատկերացումները։ Սկզբունքային նշանակություն ուներ աՏ04-ի առկայությամբ էթիլալկոհոլի սինթեզումը էթիլենի հիդրատացմամբ (1855 թվականից), մինչ այդ այն ստանում էին միայն շաքարային նյութերի խմորումից։ Պիեռ Բերթլոն առաջինն է սինթեզել մեթանը (1858 թվականից), էթանը, ացետիլենը (1860 թվականից), բենզոլը (1866 թվականից), նավթալինը, մրջնաթթուն են։ 1867 թվականին առաջարկել է օրգանական միացությունները յոդաջրածնով վերականգնելու ընդհանուր եղանակ։ Պիեռ Բերթլոն թերմոքիմիայի հիմնադիրներից է։ Քիմիայում մտցրել է «էքսոթերմիկ և էնդոթերմիկ ռեակցիաներ» հասկացությունները։ Պարզել է ածխածնի, ազոտի, ջրածնի և այլ տարրերի նշանակությունը բույսերի համար։ 1885–1893 թվականներին հրատարակել է հին հունական, արևմտաեվրոպական (լատիներեն), սիրիական և արաբական ալքիմիական ձեռագրեր՝ թարգմանություններով և մեկնաբանություններով։ Պիեռ Բերթլոն երկար ժամանակ ժխտում էր ատոմամոլեկուլային ուսմունքը, քիմիական կառուցվածքի տեսությունը, պարբերական օրենքը, էլեկտրոլիտիկ դիսոցման տեսությունը։ Սակայն կյանքի վերջին տարիներին հրաժարվել է իր հայացքներից և ընդունել այդ առաջավոր գաղափարները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Бертело, Пьер-Эжен-Марселен (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. IIIа. — С. 587—589.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.senat.fr/senateur-3eme-republique/berthelot_marcellin1436r3.html
  4. 4,0 4,1 4,2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture. — P. 24.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Berthelot, Marcellin Pierre Eugène // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 3. — P. 811.
  6. 6,0 6,1 6,2 6,3 www.accademiadellescienze.it (իտալ.)
  7. Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. Award winners : Copley MedalRoyal Society.
  10. Award winners : Davy Medal
  11. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 33.
  12. «М. Бертло. Наука и нравственность». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  13. Большой Энциклопедический словарь. 2000

Գրականություն խմբագրել

  • Биографии великих химиков. Перевод с нем. под редакцией Быкова Г. В. — М.: Мир, 1981. 320 с.
  • Волков В. А., Вонский Е. В., Кузнецова Г. И. Выдающиеся химики мира. — М.: ВШ, 1991. 656 с.
  • Пьера-Эжена-Марселена Бертло
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բերթլո» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Բերթլո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 421