Ռետորտա (լատին․՝ retorta - բառացի՝ ծռված, ետ շուռ տված), քիմիական աշխատանոցներում օգտագործվող անոթ է․ պատրաստում են դժվարահալ ապակուց, ճենապակուց կամ մետաղից։

Ռետորտներ

Կիրառում

խմբագրել
 

Օգտագործվում են բարձր ջերմաստիճաններում ընթացող քիմիական ռեակցիաներն իրականացնելու համար։ Եվրոպական ալքիմիական ձեռագրերում հաճախ անվանվել է «հայկական ձու»։ Հավանաբար արտահանվել է Հայաստանից։

 
Արտադրություն

Տեխնիկայում

խմբագրել

Ռետորտները տեխնիկայում օգտագործվող հրակայուն նյութերից պատրաստած տարբեր ձևերի հերմետիկ անոթ։ Օգտագործվում է պինդ վառելիքի գազիֆիկացման, հեղուկ վառելիքի պիրոլիզի թորմամբ գունավոր մետաղների ստացման և այլ արտադրություններում։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։