Պրոմեթևսի քարանձավ

քարանձավ Վրաստանում

Պրոմեթևսի քարանձավ (վրաց.՝ პრომეთეს მღვიმე, հայտնի է նաև որպես Կումիստավի քարանձավ ( վրաց.՝ ყუმისთავის მღვიმე) և Ծղալտուբո քարանձավ ( վրաց.՝ ღლიანის მღვიმე), բնության հուշարձան,կարստային քարանձավ Վրաստանի Իմերեթի շրջանի Ծղալտուբո մունիցիպալիտետում[1]։

Պրոմեթևսի քարանձավ
Կատեգորիա ԲՊՀՄ — III (Բնության հուշարձան)
Տեղագրություն Վրաստան, Իմերեթի մարզ
Ամենամոտիկ քաղաքՔութաիսի
Կոորդինատներ42°22′36″ հս․. լ. 42°36′02″ ավ. ե.HGЯO
Հիմնադրված է2007
ԿայքPrometheus Cave Natural Monument
Քարտեզ
 Kumistavi cave Վիքիպահեստում

Ըստ Բնության պահպանության միջազգային միության դասակարգման III կատեգորիայի քարանձավ։ Գտնվում է Սոլկոտաս Մգվիմե բնության հուշարձանից 15 կմ հարավ-արևմուտք։ Քարանձավի ընդհանուր երկարությունը մոտ 11 կմ է[2], որից 1060 մետրը բաց է այցելուների համար[3][4]։

Մորֆոլոգիա

խմբագրել

Պրոմեթևսի քարանձավը ձևավորվել է Սատաֆլիա-Ծղալտուբո կարստային զանգվածում[5]։ Քարանձավի ընդհանուր երկարությունը մոտ 11 կմ է, որից այցելուների համար բաց է 1060 մետրը։ 46,6 հեկտար տարածք զբաղեցնող քարանձավն ընդհանուր առմամբ ունի 22 սրահ, որոնցից վեցը ներկայումս բաց են զբոսաշրջիկների համար[6]։ Այցելուները ներկայումս կարող են տեսնել այս քարանձավները գետնի մակարդակից մոտ 80 մ խորության վրա։

Հուշարձանի զբոսաշրջային այցելությունների համար մշակված հատվածը ներառում է երկու անցուղիներ՝ նավակներով նավարկող կամ քարանձավներով զբոսնող այցելուների համար[6]։

Քարանձավում ջերմաստիճանը հաստատուն է` 15-17 °С:

Կազմություն

խմբագրել

Քարանձավը կազմված է մի քանի ձևաբանական տարբեր բաժիններից՝ չոր, ցիկլային, շարունակական և սիֆոնային։ Չոր հատվածները կազմում են մեկ, հիպսոմետրիկորեն ամենաբարձր հատակը։ Հարուստ է ստալակտիտներով, ստալագմիտներով, հելիկտիտներով, պատերի ծածկույթներով, կասկադային սիֆոններով, «օրգանական խողովակներով» և այլն։ Կան 2 մ երկարությամբ ստալակտիտներ և 8–10 մ բարձրությամբ ստալագմիտներ։

Ցիկլային հատվածները հիմնականում առկա են քարանձավի վերջին 300 մետրում և պարունակում են լայն, ընդարձակ սրահներ, որոնց հատակով հոսում է մշտական ​​գետակ։ Ակտիվ հատվածի ողջ երկարությամբ հոսում է ստորգետնյա գետը, որը սիֆոնիկ լճերի շղթայով անցնելուց հետո դուրս է գալիս մակերես՝ որպես Կումի գետի աղմկոտ աղբյուր[2]։

Պատմություն

խմբագրել

Քարանձավը հայտնաբերել և ուսումնասիրել են վրացի քարանձավաբանները (առաջնորդ Ջումբեր Ջիշկարիանին և անդամներ՝ Թամազ Քոբուլաշվիլի, Ամիրան Ջամրիշվիլի, Վախթանգ Կապանաձե, Կոտե Նիժարաձե) 1980-ականների սկզբին։ Այն մեծ քարանձավային համակարգի մի մասն է՝ միավորված մեկ ստորգետնյա գետով։ Ներկայումս հետազոտվել է գետի մոտ 30 կմ-ը, ինչը կազմում է քարանձավային ամբողջ համակարգի երկարության մոտ կեսը։

 
Պրոմեթևսի քարանձավի զբոսաշրջային կենտրոն

1985 թվականին սկսվեց քարանձավի վերածումը տեսարժան վայրերի զբոսաշրջային վայրի։ Մինչև 1989 թվականը քարանձավում մոտ 1 կմ երկարությամբ հետիոտնային երթուղի է անցկացվել, կառուցվել են աստիճաններ և արահետներ, իսկ ելքի մոտ փորվել է 150 մետրանոց թունել և սկսվել է առաջին հարկի շենքերի շինարարությունը։ Քարանձավը համալրվել է ժամանակավոր լուսավորությամբ, սկսել են այցելել զբոսաշրջիկների փոքր խմբեր։

1990 թվականին Խորհրդային Միության փլուզման և միջոցների սղության պատճառով նախագիծը փակվել է[7]։ Մի քանի տարի շարունակ տեղի մի քաղաքացի պաշտպանել է քարանձավը վանդալներից, ինչի մասին որպես հիշատակ քարանձավի մուտքի մոտ տեղադրվել է նրա և իր շան արձանը։

 
Քանդակները Պրոմեթևսի քարանձավի ելքի մոտ

2007 թվականին՝ նախագծի փակումից 17 տարի անց, վրացական իշխանությունները կրկին վերադարձել են քարանձավը զբոսաշրջային վայրի վերածելու գաղափարին։ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով 2010 թվականին այցելել էր քարանձավ, խթան է հաղորդել քարանձավը զբոսաշրջային օբյեկտի վերածելուն[8] և առաջարկել նոր անվանում՝ Պրոմեթևսի քարանձավ, քանի որ լեգենդար հնագույն հերոս Պրոմեթևսը շղթայված էր մոտավորապես այս տարածքում գտնվող լեռներին (Տեղական լեգենդը ստիպում է Պրոմեթևսին կապվել Խվամլիի զառիթափերին՝ մշտապես խոշտանգվելով ագռավի կողմից)[9]։

Մեկ տարում քարանձավը վերանորոգվել և վերաբացվել է այցելուների համար 2011 թվականի մայիսի 26-ին[10]։

Բացման նախօրեին կրկին այցելելով քարանձավ՝ Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ նոր գրավչությունը կծառայի Վրաստանում զբոսաշրջության բիզնեսի զարգացմանը՝ նշելով, որ մինչ այդ Վրաստանում կար միայն երկու պատշաճ սարքավորված քարանձավ՝ «Սատապլիան, որը մենք ավարտեցինք. բոլորովին վերջերս, և Նորաֆոնյանը, որը գտնվում է Աբխազիայում»[11]։

Մուտքեր

խմբագրել

Քարանձավը ենթահորիզոնական, միջանցքային տիպի խոռոչ է։ Այն ունի երեք մուտք՝ մեկը գտնվում է չոր հովտի հատակին, ծովի մակարդակից 147 մ բարձրության վրա, 2-րդը բացվում է 160 մ բարձրության վրա, իսկ 3-րդը բացվում է Կումիս Վակլուզից՝ սիֆոնիկ լճերի շղթայով 125 մ բարձրության վրա։ Քարանձավ կարելի է մտնել նաև Ղլիանա քարանձավից՝ 200 մետր ջրային ուղով։

Ֆլորա և ֆաունա

խմբագրել

Քարանձավում ջերմաստիճանը հաստատուն է` 15-17 °С: Միկրոկլիմայի պատճառով քարանձավում բնակվում են մթությանը հեշտությամբ հարմարվող օրգանիզմներ` չղջիկներ, փափկամարմիններ, սարդեր, բզեզներ[12]։

Պրոմեթևսի քարանձավի տարածքի կրաքարային զանգվածը, խոնավ մերձարևադարձային կլիման և դրա հետ կապված ավելորդ խոնավությամբ հողերը բարենպաստ պայմաններ են ստեղծում բուսականության արագ աճի և զարգացման համար։ Նախկինում քարանձավի մակերեսը ծածկված է եղել կոլխի տիպի լայնատերև անտառով, սակայն մարդածին ազդեցության հետևանքով անտառը դեգեներացվել է և տարածված է հիմնականում թփուտային բուսականությունը։ Աճում է կովկասյան բոխի, վրացական կաղնի, արևելյան հաճարենի, շագանակենի, թփերից՝ կոլխիդյան տոսախ, գիհի և այլն[13]։

Պրոմեթևսի քարանձավի շրջակայքի կենդանական աշխարհը կազմված է շնագայլ, գորշուկ, անտառային կզաքիս, կովկասյան սկյուռ, ինչպես նաև սողունների և երկկենցաղների մի քանի տեսակներից։ Թռչուններից ուշագրավ են ծիծեռնակը, ամուրիկը, կեռնեխն ու անտառային կաչաղակը[13]։

Քարանձավի բնակիչներից են` Trachysphaera, Folsomides, Pseudachorutes, Inotrechus, Laemostenus, Bergrothia, Ceratophysella, Hypogastrura, Pseudacherontides, Sphaeridia, Folsomia, Plutomurus, Proisotoma, Campodea, Cochlicopa, Vitrinoxychilus, Physella, Codiella, Graptoppia, Oribella, Macrocheles և Xiphocaridinella[14]:

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Prometheus Karst Cave in Georgia Protected Planet
  2. Цхалтубская пещера // Словарь современных географических названий / В. М. Котляков. — Екатеринбург: У-Фактория, 2006.
  3. «Prometheus Cave – explore the myths of the Argonauts and Prometheus» (անգլերեն). Georgia Today. 2006. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  4. «Karst Caves: Promete cave» (անգլերեն). Kutaisi City Local Government. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  5. Barjadze, Sh., Arabuli, T., Mumladze, L., Maghradze, E., Asanidze, Z., Kutalia T. Prometheus Cave 2019, Cave Biodiversity of Georgia, Open Access Database. Institute of Zoology at Ilia State University
  6. 6,0 6,1 See exhibits from western Georgia’s iconic cave monument in new exhibition space Agenda.ge
  7. «Экскурсионная пещера Кумистави (Цхалтубская) в Грузии». GermTec GmbH & Co.KG. 2010 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  8. Саакашвили стал крёстным отцом пещеры Прометея Արխիվացված 2015-09-24 Wayback Machine // Росбалт, 24 мая 2010.
  9. Comments of Association Green Alternative and CEE Bankwatch Network on Namakhvani HPP Cascade Project Draft Environmental and Social Impact Assessment (ESIA) Report dated April 2011. Green Alternative. June 14, 2011.
  10. Пещера Прометея — новая достопримечательность Грузии Արխիվացված 2012-10-27 Wayback Machine // Travel.ru, 27 мая 2011.
  11. «Михаил Саакашвии побывал в пещере Прометея и осмотрел новую гостиницу в Цхалтубо».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) // Администрация Президента Грузии, 25.05.2011.
  12. იმერეთის მღვიმეების დაცული ტერიტორიების მენეჯმენტის გეგმა / Իմերեթի քարանձավների պահպանվող տարածքների կառավարման պլան
  13. 13,0 13,1 იხილე უნიკალური მღვიმეები | პრომეთეს მღვიმე / Եզակի քարանձավներ. Պրոմեթևսի քարանձավ
  14. Barjadze, Sh., Arabuli, T., Mumladze, L., Maghradze, E., Asanidze, Z., Kutalia T. Prometheus Cave 2019, Cave Biodiversity of Georgia, Open Access Database. Institute of Zoology at Ilia State University

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոմեթևսի քարանձավ» հոդվածին։