Անտառային կզաքիս
Անտառային կզաքիս
Գիտական դասակարգում
Դաս Կաթնասուններ
Լատիներեն անվանում
Martes martes
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Անտառային կզաքիս [3] (լատ.՝ Martes martes), կզաքիսների ընտանիքին պատկանող կաթնասուն։ Անտառային կզաքիս հանդիպում են Եվրոպաի և Ասիաի արևմտյան մասերում, բնակվում են հիմնականում անտառային տարածքներում: Ի տարբերություն իր ցեղակից քարակզաքիսի, անտառային կզաքիսը խուսափում է մարդաշատ բնակավայրերից:

ՆկարագրությունԽմբագրել

Անտառային կզաքիսի բուրդը շագանակագույն կամ մուգ շագանակագույն է, կոկորդի մասում կա կլորավուն և դեղնավուն բիծ, որը, ի տարբերություն քարե կզաքիսի, բիծը բաժանված ձև չունի: Ձմեռային մորթին երկար է, մետաքսանման, ամռանը անտառային կզաքիսի մորթին ավելի կարճ է և կոշտ: Շատ կզաքիսների պես, անտառային կզաքիսի մարմինը երկարավուն է, ունի համեմատաբար կարճ մազոտ ոտքեր: Պոչը երկար է և փափուկ, այն օգնում է նրան հավասարակշռություն պահպանել, երբ բարձրանում և նետվում է առաջ: Գլխի վրա եռանկյունաձև ականջներն են՝ դեղին եզրերով, քիթը, ի տարբերություն քարե կզաքիսների, մուգ է: Մարմնի երկարությունը 45-58 սմ է, պոչի երկարությունը` 16-28 սմ, իսկ քաշը` 0,8-1,8 կգ: Արուները, միջին հաշվով, 30% -ով ավելի ծանր են, քան էգերը:

ՏարածումԽմբագրել

Անտառային կզաքիսներ հանդիպում ենք գրեթե ամբողջ Եվրոպայում: Նրանք տարածված են Բրիտանական կղզիներից մինչև Արևմտյան Սիբիր, իսկ հարավում՝ Միջերկրական ծովից մինչև Կովկաս և Էլբրուս։ Անտառային կզաքիսներ տարածված չեն Իսլանդիաի, հյուսիսային Սկանդինավիաի և Պիրենեյան թերակղզու մասերում: Այս կենդանիների բնակավայրը անտառներն են, հիմնականում սաղարթավոր և խառը անտառներում: Լեռնային շրջաններում այն հասնում է մինչև բարձունքներ, որտեղ ծառեր են աճում:

ԱպրելակերպԽմբագրել

 
Անտառային կզաքիսը որսում է սկյուռին

Անտառային կզաքիսները համարվում են ավելի շուտ ծառաբնակներ՝ ի տարբերություն կզաքիսների մյուս տեսակների: Նրանք կարողանում են արագ բարձրանալ և նետվել առաջ, այդ ընթացքում հաղթահարելով մինչև 4 մետր տարածություն: Բարձրանալիս նրանք կարողանում են ոտնաթաթերը պտտել 180 °: Ապաստարաններ ստեղծում են իրենց տարածքում, հիմնականում՝ խոռոչներում, կամ օգտագործում են սկյուռների կողմից լքված փչակները, ինչպես նաև գիշատիչ թռչունների բները: Նրանք այս ապաստարաններում ցերեկը հանգստանում են, իսկ մթնշաղին կամ գիշերը գնում են որս փնտրելու:

Անտառային կզաքիսները հստակ տարածքներ պահպանելու վարք ունեցող կենդանիներ են, նրանք պաշտպանում են իրենց տիրույթի սահմանները նույնասեռականներից, բայց արուների և էգերի տարածքները հաճախ համընկնում են: Տարածքների չափսերը մեծապես տարբերվում են, չնայած, արուների տարածքները միշտ ավելի մեծ են լինում, քան էգերի տարածքները: Տարբերություններ են նկատվում նաև տարվա եղանակների հետ կապված։ Ձմռանը տարածքները մինչև 50% պակաս է լինում, քան ամռանը։

ՍնունդԽմբագրել

Անտառային կզաքիսը ամենակեր է, բայց նախընտրում է ուտել փոքր կաթնասուններ (օրինակ ՝ դաշտամուկ և սկյուռներ, ինչպես նաև թռչուններ և նրանց ձվեր: Նախընտրում են նաև սողուններ, անպոչ երկկենցաղներեր, խխունջներ, միջատներ և լեշեր: Աշնանը հիմնականում սնվում են մրգերով, հատապտուղներով և ընկույզներով: Անտառային կզաքիս սպանում է իր զոհին ՝ կծելով ծոծրակը:Ուշ ամռանը և աշնանը նա կուտակում և պահպանում է տարվա ցուրտ եղանակի համար սննդի պաշարներ:

ԲազմացումԽմբագրել

Անտառային կզաքիսների զուգավորումը տեղի է ունենում ամռան կեսին, բայց հղիությունը, իգական սեռի մարմնում սերմնահեղուկի պահպանման պատճառով սկսվում է շատ ավելի ուշ, և սերունդները ծնվում են միայն ապրիլին: Նրանց զարգացումը նման է քարե կզաքիսների զարգացմանը։ Նորածին ձագերի երկարությունը 10 սմ է լինում, հաճախ ունենում են երեք ձագ: Առաջին ութ շաբաթը նրանք մնում են ծնողների հետ բնում, ապա դուրս են գալիս բնից և սկսում հետազոտել տարածքը: Տասնվեց շաբաթ անց նրանք վերջապես անկախանում են, բայց երբեմն նրանք մինչև հաջորդ գարուն փորձում են չբաժանվել իրենց մորից: Կյանքի երկրորդ տարում անտառային կզաքիսների մոտ սկսվում է սեռական հասունություն, չնայած նրանք առաջին անգամ զուգավորվում են կյանքի երրորդ տարում: Գերության մեջ կյանքի տևողությունը մինչև տասնվեց տարի է, բայց վայրի բնության մեջ որոշ մասն է միայն, որ ապրում է տաս տարի ավել:

Անտառային կզաքիսը և մարդըԽմբագրել

ՍպառնալիքներԽմբագրել

Նախկինում անտառային կզաքիսի մորթին շատ ավելի բարձր էր գնահատվում, քան քարե կզաքիսի մորթին: Ակտիվ որսի արդյունքում անտառային կզաքիսները շատ վայրերում դարձել են հազվագյուտ կենդանիներ, քանի որ նրանց տեսակները բազմազան են, այդ պատճառով նրանք, ընդհանուր առմամբ, վտանգված չեն համարվում: Քանի որ անտառային կզաքիսները առողջ անտառների կարիք ունեն, այդ պատճառով խնդրահարույց է այդպիսի անտառներում նրանց բնակությունը:

Կենդանաբանական այգիներումԽմբագրել

Անտառային կզաքիսներին դժվար է ազատությունից զրկելը, ուստի կենդանաբանական այգիներում անտառային կզաքիսներ հանդիպում են հազվադեպ: Այս տեսակի կզաքիսներ մեծ մասամբ լինում են Հանկենսբյութել և Ինսբրուք քաղաքների կենդանաբանական այգիներում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Integrated Taxonomic Information System — 2003.
  2. Mammal Species of the World — 2005.
  3. Соколов В. Е. Пятиязычный словарь названий животных. Млекопитающие. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1984. — С. 99. — 10 000 экз.

Արտաքին հղումներԽմբագրել