Պարսկական սկյուռ
Կովկասյան սկյուռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սկուռներ
Ընտանիք Սկյուռանմաններ
Լատիներեն անվանում
Sciurus anomalus
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Պարսկական սկյուռ (լատ.՝ Sciurus anomalus), սկյուռանմանների ընտանիքի սկյուռների ցեղի կրծող կենդանի։ ՀՀ-ում տարածված է հյուսիսարևելյան անտառներում (700-1900 մ բարձրներում)։

Արտաքին տեսքԽմբագրել

Մարմնի երկարությունը՝ մինչև 260 մմէ, պոչինը՝ 170 մմ Պոչը խավոտ է, տակի մասում՝ 2 կողմի «սանրված»։ Հետևի ոտքերը զգալի երկար են առջևիններից, թաթերը հնգամատ են՝ կոր, սուր ճանկերով։ Ականջների ծայրերն առանց վրձնիկի են։ Մորթին փափուկ է, լավորակ։ Մեջքի մասը գորշամոխրագույն է, դեպի ներքև՝ գորշասև, փորը՝ վառ ժանգագույն։

ԲնակավայրԽմբագրել

Բնակվում է հիմնականում հաճարենու, կաղնու, երբեմն՝ խառնանտառներում, հաճախ հանդիպում է ընկուզենու և տխլենու տնկիների տարածքում ու մերձակայքում։

ԲնադրումԽմբագրել

Բնադրում է փչակներում, արմատամերձ դատարկ տեղերում, երբեմն՝ ավերակներում ու քարակույտերում։

ՍնունդԽմբագրել

Սնվում է զանազան ընկույզներով, կորիզներով, ծառերի ու թփերի մատղաշ, կանաչ մասերով, պտուղներով, հատապտուղներով, սնկերով։ Կուտակում է կերի մեծ պաշար (ձմռան և վաղ գարնան համար), պահում է բներում, արմատների միջև, ժայռաճեղքերում և այլն։ Գործունյա է ցերեկը, ձմռանը՝ օրվա 2-րդ կեսին։

ԲազմացումԽմբագրել

Բազմանում է տարին 1-2 անգամ, ունենում մինչև 4 ձագ։ Մորթին ունի տնտեսագործական նշանակություն։ Համաճարակաբան, նշանակությունն ուսումնասիրված չէ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։