«Պրոկոպ» սրճարան, (ֆր.՝ Le Procope), Փարիզի ամենահին սրճարանը, այն գտնվում է Լատինական թաղամասում, Անսեն Կոմեդի (rue de l’Ancienne-Comédie) թաղամասում, Սեն Ժերմենի զբոսայգու մոտ։

Պրոկոպ
Տեսակռեստորան և սրճարան
Հիմնադրված է1686
Երկիր Ֆրանսիա[1]
Կայքprocope.com
 Café Procope Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1686 թվականին սիցիլիացի խոհարար Ֆրանչեսկո Պրոկոպիո Դեյի Կոլտելին, որին անվանում էին Պրոկոպ, սրճարան է բացել Rue des Fossés Saint-Germain (ներկայիս՝ de l’Ancienne-Comédie) փողոցում։ Սուրճից, թեյից և տաք շոկոլադից բացի սրճարանում մատուցել են նաև նորույթ՝ պաղպաղակ։ Սրճարանում ավելի հարգի է եղել էին մրգահյութերն ու շողոքորթ մրգերը։ Բացի այդ, սրճարանում մատուցել են լիկյորներ և տարբեր տեսակի արտասահմանյան գինիներ[2][3]։ Փարիզում առաջին սրճարանի բացումը նպաստել է նրան, որ շուտով սրճարաններ են բացվել ամբողջ քաղաքում։

Լուսավորության դարաշրջանում սրճարանը դարձել է գրողների և փիլիսոփաների քննարկման կենտրոն՝ այդպիսով դառնալով առաջին գրական սրճարանը։

18-րդ դարում սրճարանի սեփականատերը մի քանի անգամ փոխել է։ 19-րդ դարի սկզբին սրճարանը մրցակցության մեջ է հայտնվել «Դե լյա Ռեժանս» սրճարանի հետ։ 1890 թվականին սրճարանը փակվել է և վերաբացվել է 1893 թվականին։ Սրճարանում տեղավորված է եղել բուսակերների ռեստորան, ուսանողների և աղքատների համար նախատեսված ճաշարան։

1952 թվականին Պրոկոպը վերաբացվել է որպես ռեստորան։

Նրա այցելուների թվում են եղել գրողներ, դերասաններ, փիլիսոփաներ, հեղափոխականներ՝ Դենի Դիդրոն, Բենջամին Ֆրանկլինը, Ժան-Ժակ Ռուսոն, Ժան Պոլ Մարատը, Վոլտերը, Ժորժ Ժակ Դանտոնը, Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, Օնորե դը Բալզակ, Վիկտոր Հյուգոն, Ժան Բատիստ Գուստավ Պլանշը։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Larousse gastronomique, 2007, էջ 712
  3. Le Grand Larousse gastronomique / Isabelle Jeuge-Maynart. — Larousse, 2007. — P. 289. — ISBN 978-2-03-582360-1

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրոկոպ (սրճարան)» հոդվածին։