«Դե լյա Ռեժանս» (ֆր.՝ Café de la Régence), Փարիզի առաջին սրճարաններից մեկը, որը բացվել է 1681 թվականին և հայտնի է դարձել որպես շախմատի կենտրոն։ Այդ սրճարանի այցելուներն են եղել այդ ժամանակի ամենատաղանդավոր ու հայտնի շախմատիստները։

Դե լյա Ռեժանս
Տեսակսրճարան
Հիմնադրված է1681
Երկիր Ֆրանսիա
 Café de la Régence (Paris) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սրճարանը բացվել է 1681 թվականին և կրել «Cafe de la Place du Palais-Royal» անունը։ 1715 թվականից հետո՝ Ֆրանսիայում ռեգենտության ժամանակաշրջանում, սրճարանը կրել է «Café de la Régence» անունը։

Մոտ 1740 թվականին Պրոկոպ սրճարանից այդտեղ են տեղափոխվել Փարիզի շախմատիստները։ Սրճարանի մշտական այցելուները եղել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Դենի Դիդրոն, Ժան-Ժակ Ռուսոն, Ֆրանսուա Անդրե Ֆիլիդորը, Նապոլեոն Բոնապարտը և Բենջամին Ֆրանկլինը։ Սրճարան հաճախ են այցել և շախմատ խաղացել հայտնի շախմատիստներ Լեգալը, Լիոնել Կիզերիցկին, Դանիել Հարվիցը։

1769 թվականին սրճարանի սեփականատեր է դարձել նախկին ատենակալ Ռեյը[1]։ Այնուհետև սրճարանը ղեկավարել են Ֆրանսուա Ակվինը և նրա կինը՝ Մարի Անտուանետ Բրիսեթը, իսկ ավելի ուշ՝ Մարի Հեսսեն[2];

Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը յակոբինյան ակումբի նիստերի ընդմիջումների ժամանակ հաճախ է եղել սրճարանում։ Չցանկանալով տեսնել նրան՝ շախմատասերները լքել են սրճարանը։

Տարիներ շարունակ սրճարանն աչքի է ընկել մարմարի շախմատի սեղանով, որի վրա 1798 թվականին շախմատ է խաղացել Նապոլեոնը։ Շախմատից բացի սրճարանում խաղացել են շաշկի և բիլիարդ։

Մոտ հարյուր քսան տարի սրճարանը հանդիսացել է Ֆրանսիայի և Եվրոպայի շախմատային խաղի կենտրոն։

1844 թվականի օգոստոսի 28-ին Կառլ Մարքսը և Ֆրիդրիխ Էնգելսը հանդիպել են սրճարանում (մինչ այդ նրանք հանդիպել են Քյոլնում) և դարձել ընկերներ[3]։

1852 թվականին՝ Պալե-Ռոյալ փողոցի վերակառուցման ընթացքում, որոշ ժամանակով սրճարանը տեղափոխվել է Ռիշելյեի փողոցի Դոդուն հյուրանոց։ 1854 թվականից մինչև հիմա սրճարանը գտնվում է Սեն-Օնորե 161 հասցեում։

1910 թվականին սրճարանի տերը փոխվել է և այն վերածվել է ռեստորանի։ Շախմատիստների մեծ մասը տեղափոխվել են «Café de l 'Univers» սրճարան։ Ռեստորանը գործել է մինչև 1950-ականների կեսերը։ Այն պահպանել է դեկորացիայի որոշ տարրեր, որոնք հիշեցրել են սրճարանի փառահեղ անցյալի մասին։

Շախմատային մրցաշարեր խմբագրել

1843 թվականի աշնանը «Դե լյա Ռեժանս» սրճարանը դարձել է այդ ժամանակաշրջանի առաջատար շախմատիստներ՝ ֆրանսիացի Պիեռ դե Սենտ-Ամանդի և անգլիացի Հովարդ Սթաունթոն միջև տեղի ունեցած մրցաշարի ասպարեզ։ Հովարդ Սթաունթոնը հաղթել է 11 խաղ, պարտվել 6-ը, 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի։

1858-1859 թվականներին Եվրոպա կատարած ճանապարհորդության ժամանակ ամերիկացի շախմատիստ Պոլ Մորֆին հաճախ է եղել սրճարանում, այնտեղ նա 5,5֊2,5 հաշվավ հաղթել է գերմանացի շախմատիստ Դանիել Հարվիցին։ Սրճարանում հետագայում անցկացվել է նշանավոր շախմատային միջոցառումներ։

Գրականությունում խմբագրել

Սրճարանի անունը հիշատակվում է մի քանի գրական ստեղծագործություններում՝ Ալեքսանդր Կոտով՝ «Սպիտակ և սև», Սեսար Վալյեխո՝ «Գլխարկ, վերարկու, ձեռնոցներ», Դենի Դիդրո՝ «Ռամոյի եղբորորդին»[4]։

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jules Cousin, « Les cafés de Paris en 1772 d'après Les Tablettes Royales de Renommée par le Sr Roze de Chantoiseau », Extrait de La revue de Poche, 15 juillet 1867. Consulter en ligne sur Gallica Արխիվացված 2021-12-07 Wayback Machine.
  2. L'intermédiaire des chercheurs et des curieux, t. 18, 1885, col. 35, 213, 266. ; A. Lepage, Les cafés littéraires et artistiques de Paris, Paris, Martin-Boursin, 1882, p. 123-133. Consulter en ligne sur Gallica Արխիվացված 2021-12-04 Wayback Machine.
  3. Басовская Н. И Фридрих Энгельс. Золотое сердце. От Клеопатры до Карла Маркса [Самые захватывающие истории поражений и побед великих людей].
  4. Дени Дидро. Племянник Paмo

Արտաքին հղումներ խմբագրել