Կիևի ջրամբար (ուկր. Київське водосховище), Կիևից դեպի հյուսիս գտնվող Դնեպր գետի վրա գտնվող ջրամբար։ Ընդհանուր մակերեսը 922 կիլոմետր քառակուսի է։

Կիևի ջրամբար

Հյուսիսում այն գրեթե հասնում է Բելառուսի սահմաններին։ Հյուսիսային մասը (Չեռնիգովի մարզ) մտնում է 2002 թվականին ստեղծված Միջգետային տարածաշրջանային բնապատկերի կազմի մեջ։ Կիևի ջրամբար են թափվում Պրիպյատ, Տետերև, Ուժ, Իրպեն և այլ գետեր։ Ջրամբարը հանգստի ու ձկնորսության վայր է[1]։

Բնութագրումը խմբագրել

 

     

Ջրամբարը կառուցվել է 1964-1966 թվականներին և դարձել է Դնեպրի վեց ամենախոշոր ջրամբարներից նախավերջինը։ Նրա առավելագույն լայնությունը 12 կիլոմետր է։ Ամբարտակները կառուցված են Կիևի շրջանի Վիշգորոդ քաղաքի Դնեպր գետի վերին հատվածում։ Այն տեղակայաված է Դնեպրի երկայնքով, Վիշգորոդ քաղաքից մինչև Դնեպրովո գյուղ, Չեռնոբիլ քաղաքում Պրիպյատիի գետաբերանի մոտ, և Բոգդանա գյուղում Տետերեվի գետաբերանի մոտ։ Ջրամբարի մակերեսը հասնում է 922 քառակուսի կիլոմետրի, երկարությունը՝ մոտավորապես 110 կիլոմետր, իսկ որոշ հատվածներում՝ մինչև 3 կիլոմետր։ Առավել խորը իջվածքները գտնվում են ամբարտակների մոտ, միջին խորությունը 4,1 մետր է, իսկ ծանծաղ հատվածը մինչև 2 մետր, ինչն էլ զբաղեցնում է ջրամբարի ամբողջ մակերեսի կեսը։

Էլեկտրաէներգիա ստանալու համար Կիևի հիդրոէլեկտրակայանը օգտագործում է տարբեր բարձրություններ։

Արտաքին տեսքը խմբագրել

Կիևի ջրամբարի տարածքը կարելի է բաժանել մի քանի հատվածների, որոնցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ բնորոշ գծեր։ Այսպես, դնեպրովյան ջրատարածքը, որը գտնվում է Դնեպրի հունի մոտ, շատ ծանծաղ է։ Սա հատուկ է Պրիպյատի ջրային տարածքին։ Նման ջրատարածքների վերին մասերն իրենցից ներկայացնում են դանդաղահոս և ջրի բարձր մակարդակով գետեր։ Իրենց հատկությունների շնորհիվ դրանք քիչ են տարբերվում Դնեպրի ու Պրիպյատի ջրային տեղամասերից, որոնք գտնվում են ջրամբարի զոնայից բարձր։

Ջրային տարածքների ցածր ու լայն հատվածներն ունեն լճի տեսք։ Դրանց ծանծաղուտներում առատորեն աճում են բույսեր ու ջրիմուռներ։ Պրիպյատի ջրային տարածքի հատվածները Դնեպրի ջրերից տարբերովում են գույնով, ինչը պայմանավորված է կենցաղային թափոններով։ Տետերևի ջրային տարածքները նույնպես ծանծաղ են։ Չնայած Տետերևի ջրային մակերեսի վրա առկա են բույսեր ու ջրիմուռներ, կենդանական աշխարհը քիչ է, քան Դնեպրինն ու Պրիպյատինը։ Դա պայմանավավորված է նշված գետերի ջրամբարների ջրի մակարդակի հետ։ Տետերևի մեջ ջրամբարի միջոցով լցվում են օրգանական ծագման շատ կենցաղային թափոններ, որոնք առաջացնում են ջրի արհեստական ծաղկում։

Դնեպրի ու Պրիպյատի միաձուլման հատվածում գտնվող ջրամբարի հիմնական տարածքը կարելի է բաժանել երեք մասի։ Վերին հատվածի ստորին սահմանը հանդիսանում է Ստրախոլեսյե գյուղը։ Այստեղ 3 մետրանոց ծանծաղուտները զբաղեցնում են ջրային մակերեսի գրեթե 3/4 մասը։ Այստեղ արագորեն աճում են բույսեր ու ջրիմուռներ։ Ջրային տարածքի այս հատվածը գտնվում է դնեպրովյան ու պրիպատյան ջրային տարածքների մեծ ազդեցության տակ։ Ահա թե ինչու ջրի շատ հատկություններ ձախ կողմում համընկնում են Դնեպրի ջրերի, իսկ աջ կողմում Պրիպյատի ջրերի հետ։

Հիմնական ջրային տարածքի միջին հատվածի ստորին սահմանները հանդիսանում է Ռուդնյա-Տոլոկունսկայան։ Տարածքի ջուրը խորն է։ 3 մետրանոց խորությամբ ջրային մակերեսները կազմում են ավելի քան 1/3 տարածքներ։ Ջրի հատկությունները կախված են հիմնական ու տետերևյան ջրային տարածքների վերին հատվածի միախառնումից։

Հիմնական ջրային տարածքի ստորին հատվածը, որը տարածվում է Ռուդնյա-Տոլոկունսկ գյուղից մինչև ամբարտակներ, ունի առավել խորը ջրային իջվածքներ։ Ծանծաղուտները կազմում են աննշան հատված, այդ իսկ պատճառով բուսական ու կենդանական աշխարհը դանդաղ է զարգանում։

Ջրաբանություն խմբագրել

   

Տարվա ընթացքում ջրամբարի ջրի մակարդակը փոխվում է։ Այն նվազում է հունվարից մինչև մարտի կեսերին, ապա ջրի վարարման արդյունքում ջրի մակարդակը բարձրանում է ապրիլ-հունիս ամիսների ընթացքում։ Ջրի մակարդակի բարձրացումն ուսումնասիրվում է միայն ձմռան սկզբին, ինչը պայմանավորված է աշնանային անձրևներով, այնուհետև ջրի մակարդակը կրկին նվազում է։

Ջրամբարի ջրի մակարդակի ռեժիմի արդյունքում տարբերում են մշտական ջրհեղեղի տարածք։ Տվյալ զոնայի սահմաններում առանձնացվում են երկու ենթազոնաներ։ Ժամանակավոր ջրի ողողման ենթազոնան արտահայտվում է միայն ջրամբարի վերին հատվածում։ Այն ջրով ողողվում է մարտի կեսերից մինչև հունիս ամիսը։ Նրա տարածքում առաջանում է մարգագետին։ Այստեղ տեղի է ունենում ձկների ձվադրում, առաջանում են բուսական ու կենդանական օրգանիզմներ, որոնք ջրի մակարդակի նվազումից հետո լցվում են ջրամբարի մեջ։ Տարածքի ծամանակավոր չորացման ենթազոնան տեղակայված է նախորդից ցած։ Այդ տարածքներում ջրի հոսքը դադարում է միայն սեպտեմբերի սկզբին, ինչը կապված է աշնանային անձրևների քչացման հետ։ Այստեղ ձմռանը աճում է բուսականությունը։

Ջրամբարի ջրի շրջանառությունը տարվա մեջ իրականանում է 9-12 անգամ, ինչը կախված է Դնեպր ու Պրիպյատ լցվող ջրի ծավալից։ Այս ծամանակահատվածն ընդգրկում է ապրիլ-մայիս ամիսները, և այս ընթացքում ջրամբարը տարբերվում է գետից։ Միայն ամռան կեսերին Դնեպրի ջրերի վերականգման հետ ջրամբարի ջրի հոսքը նվազում է և ստանում է լճի տեսք։ Ջրի շրջանառության արագությունը հունիս-հուլիս ամիսներին ազդում է ջրի ծաղկման վրա։ Կիևի ջրամբարի հատկությունն այն է, որ գարնանը ջրամբարի վերին հատվածի և հիմնական ջրային տարածքխ միջև առաջանում է ջրի մակարդակի մեծ տարբերություն, որը կարող է հասնել մինչև 1,5-2 մետրի։ Ամռանը ջուրը տաքանում է մինչև 20-24 °C: Դեկտեմբեր-հունվար ամիսներին առաջանում է սառցաշերտ և պահպանվում է մինչև մարտի կեսերը կամ վերջը։

Երկկենցաղների աշխարհը խմբագրել

Կիևի ջրամբարներում հատկապես քիչ են ձիաձկները, սպիտակաչք ձկները, բեղավոր ձկները, ինչպես նաև քաղցրահամ ջրերի ձկները, պերկեսները, ծածանները, որոնց բազմացման պայմանները լրջորեն վատթարացել են։ Ձվադրող ձկների քանակը շատացել է, քանի որ ջրամբարում դրանք լայնորեն ջրի մակերեսի վրա օգտագործվում են ինչպես ջրով ողողված մարգագետիններ, այնպես էլ ծանծաղութտներում որպես ջրային բույսեր։ Ամենից հաճախ այստեղ հանդիպում են մանրածածաններ, բրամներ, գուստերաներ, կարմրախայտներ, պերկեսներ, լիններ, գայլաձկներ և կարասներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Куркин Б. М., Щербуха А. Я. «Киевское водохранилище на сайте «Царская рыбалка»». Fishking.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 12-ին.