Պուարոյի վաղ գործերը

Ագաթա Քրիստիի վեպ

«Պուարոյի վաղ գործերը» (անգլ.՝ Poirot's Early Cases), Ագաթա Քրիստիի դետեկտիվ պատմվածքների ժողովածուն, որը հրատարակել է Collins Crime Club հրատարակչությունը 1974 թվականին[1]։ Ժողովածուից անջատ պատմվածքները հրատարակվել են 1923 թվականից մինչև 1935 թվականներն ընկած ժամանակահատվածը։ ԱՄՆ-ում այն հրատարակվել է մի փոքր ուշ՝ 1974 թվականին[2][3]։ Ժողովածուի մեջ են ընդգրկվել այն պատմվածքները, որոնք նկարագրում են Էրքյուլ Պուարոյի վաղ հետաքննությունները, որոնք անցկացվել են մինչև նրա հայտնի դառնալը։

Պուարոյի վաղ գործերը
անգլ.՝ Poirot's Early Cases
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակպատմվածքների ժողովածու
Ժանրպատմվածք, դետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1923
Նկարագրում էԱնգլիա
ՆախորդPoems?
ՀաջորդՎարագույր և Եվ ոչ ոք չմնաց...
Երկիր Անգլիա
ՀրատարակիչCollins Crime Club և Էքսմո
Հրատարակման տարեթիվ1974

Սյուժեների նկարագիր խմբագրել

Հաղթանակի պարահանդեսի գործը խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ The Affair at the Victory Ball

Տեսուչ Ջեփը դիմում է Պուարոյին օգնել այն տարօրինակ իրադարձությունների հետաքննությանը, որոնք պարահանդեսի ժամանակ տեղի են ունեցել Հաղթանակի պատվին։ Վիկոնտ Կրոնշոուի խումբը՝ կազմված վեց երիտասարդ տղաներից, ներկա էր պարահանդեսին կոմեդիա դել'արտեի կերպարների հագուստներով։ Լորդ Կրոնշոուն Արլեկինոյի հագուստով էր, նրա հորեղբայրը՝ Յուստաս Բելտանեն, և տիկին Մելաբին՝ ամերիկացի այրին, Պուլչինելլայի հագուստներով, տեր և տիկին Քրիստոֆեր Դեվիդսոնները՝ Պյերոյի և Պյերետտայի հագուստներով, իսկ տիկին Կոկո Կորտենայը՝ դերասանուհին, ով ըստ խոսակցությունների ամուսնացած էր լորդ Կրոնշոուի հետ, Կոլոմբինայի հագուստով։

Խմբի երեկոն հենց ամենասկզբից էլ չէր ստացվել. ակնհայտ էր, որ լորդ Կրոնշոուն և տիկին Կորտենայը միմյանցից նեղացած են։ Կորտենայը լաց էր լինում և խնդրում տանել նրան ետ տուն՝ Չելսի։ Նրանք հեռացան, իսկ դրանից հետո Կրոնշոուի ընկերներից մեկը նկատեց Արլեկինին օթյակում, որտեղից վերջինս նայում էր պարահանդեսային դահլիճին։ Տաս րոպե հետո Կորնշոուին գտան մահացած՝ դանակը սրտում։ Ի լրացում ողբերգությանը՝ Կոկոն նույնպես սպանված էր գտնվել իր անկողնում։ Պարզվեց, որ նա տարվել էր թմրանյութերով։ Պուարոն սկսում է հետաքննությունը։

Քլեփեմյան խոհարարուհու անհետացումը խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ The Adventure of the Clapham Cook

Պուարոն չի հետաքրքրվում ոչ մի հանցագործության հետաքննությամբ, որոնց մասին գրում են թերթերում և որոնց վրա ցանկանում է նրա ուշադրությունը դարձնել Հասթինգսը։ Դա վերաբերում է և՛ բանկային գործակալին՝ գողացված հիսուն հազար ֆունտ բաժնետոմսերով, և՛ տղամարդկանց, ովքեր ինքնասպան են եղել, և՛ անհայտացած քարտուղարուհիներին։ Սակայն Պուարոյին հետաքրքրեց տիկին Թոդի այցը, որը պնդում է, որպեսզի Պուարոն զբաղվի իր անհայտացած խոհարարուհու գործով։ Պուարոն տեղին հումորով է վերաբերվում այդ իրավիճակին. չցանկանալով տիկնոջ հետ վիճել՝ նա համաձայնվում է հետաքննել այդ տափակ գործը։

Էլզա Դանը՝ միջին տարիքի կին, դուրս է գալիս Թոդերի տնից, որտեղ աշխատում էր որպես խոհարարուհի, դրանից երկու օր առաջ, և նրան այլևս ոչ-ոք չի տեսել։ Խոսելով սպասավորուհու հետ՝ Պուարոն պարզում է, որ խոհարարուհու իրերը հավաքված էին։ Դա նշանակում է, որ Էլզան նախօրոք էր ծրագրավորել իր հեռանալը։ Պարզվում է, որ տան բնակիչներից էր նաև պարոն Սիմպսոնը՝ բանկի հենց այն աշխատողը, որի մասին գրում էին թերթերում։ Պուարոյին հետաքրքրում է այդ զուգադիպությունը, հատկապես նրա համար, որ երկու իրադարձությունների մեջ այլ կապ չկար։

Պուարոն խորամանկություն է անում և թերթում դիմում է գրում Էլզային։ Մի քանի օր հետո Էլզան հայտնվում է Պուարոյի գրասենյակում։

Կոռնուոլյան գաղտնիքը խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ The Cornish Mystery

Պուարոյին դիմում է ոմն տիկին Պենգիլին՝ միջին տարիքի կին, ով վախենում է, որ կարող է թունավորվել սեփական ամուսնու կողմից, որը մասնագիտությամբ ատամնաբուժ է։ Ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո նա իրեն վատ է զգում, բայց բժիշկը հաստատում է, որ նա տառապում է միայն գաստրիտով։ Նա իր ամուսնու հետ ապրում է Կոռնուոլ փոքրիկ քաղաքում։ Նա չունի ոչ մի ապացույց, բացի այն, որ նա իրեն վատ է զգում, երբ ամուսինը տանն է։ Պարոն Պենգիլին չուներ ֆինանսի հետ կապված պատճառներ, բայց նրա կինը կասկածում էր, որ այդ ամենի մեղավորը սիրային կապերն են, որը ստեղծել է իր ամուսինը իր օգնականի հետ։ Բացի նրանցից, տանն ապրում է տիկնոջ եղբոր աղջիկը՝ Ֆրիդա Սթենթոնը։ Պարզվում է, որ դրանից մի քանի օր առաջ աղջիկը վիճել է տիկին Պենգիլիի հետ և հեռացել՝ ապրելով այդ տանը ութ տարի։ Տիկին Պենգիլին հրաժարվում է վեճի թեման ասել, բայց պնդում է, որ ոմն Ռենդոր խորհուրդ է տվել Ֆրիդային հեռացնել տանից։ Տիկին Պենգիլին Ռենդորին անվանում է «ուղղակի ընկեր» և «հաճելի երիտասարդ տղա»։

Պուարոն սկսում է այդ սիրային կապի հետաքննությունը։

Ջոնի Վեյվերլիի արկածները խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ The Adventure of Johnnie Waverly

Պուարոյին հրավիրում են հետաքննել երեք տարեկան Ջոնի Վեյվերլիի՝ Մարկուս Վեյվերլիի որդու առևանգումն իրենց կալվածքից։ Առևանգումից մի քանի օր առաջ ընտանիքն անանուն նամակ է ստանում. նշված էր, որ տղային վտանգ է սպառնում, եթե չվճարվի քսանհինգ հազար ֆունտ։ Վեյվերլին փոխանցում է նամակը ոստիկանությանը, բայց այն հետաքրքրություն չի առաջացնում ոստիկանների մոտ, մինչև չի գալիս հաջորդ նամակը։ Նրանում զգուշացվում էր, որ տղային կառևանգեն հաջորդ օրը ժամը տասներկուսին։ Նշված օրը, նամակը 12 ժամ բառերով դրված էր տիկին Վեյվերլիի բարձի վրա։ Վախենալով, որ հանցագործները տանն են, Վեյվերլին որոշեց բոլորին տանից դուրս հանել, բացի իր վստահելի սենեկասպասավորից և երկար ժամանակ աշխատող կնոջ քարտուղար-գործընկերուհուց։ Նշված ճամին նա իր երեխայի և Սքոթլանդ-Յարդի տեսուչի հետ փակվում է սենյակում։ Ամբողջ տունը հսկվում էր։ Ոստիկանությունը սրահում բռնում է մի մարդու, ով փորձում էր լքել տունը։ Դուրս գալով նայել կատարվածը՝ Վեյվերլին և տեսուչը չնկատեցին, թե ինչպես երեխան գողացվեց։ Այն ամենը ինչ նրանք գիտեն, դա այն է, որ տղային տարել են ավտոմեքենայով՝ չհսկվող դարպասներով։

Կրկնակի հանցանշան խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ The Double Clue

Պուարոն հետաքննում է կոլեկցիոներ անտիկվարիատ՝ Մարկուս Հարդմանի տանը եղած գողությունը։ Գողությունը տեղի է ունեցել երեկույթի ժամանակ, որը պատրաստել էր Հարդմանը։ Երեկույթին նա հյուրերին ցույց էր տալիս իր միջնադարյան զարդերի կոլեկցիան և հայտնաբերում է, որ սեյֆը բացված է, և այն ամենը ինչ ներսում եղել է՝ անհայտացել է։ Հյուրերից չորսն ունեին գողությունը կատարելու հնարավորությունը. պարոն Ջոնսոնը՝ միլիոատեր Հարավային Աֆրիկայից, կոմսուհի Վերա Ռուսակովը (Vera Rossakoff), Բերնարդ Փարկերը՝ Հարդմանի երիտասարդ գործակալը, և օրիորդ Ռանկորնը՝ միջին տարիքի աշխարհիկ կին, ում մորաքույրը տառապել էր կլեպտոմանիայով։

Պուարոն ուսումնասիրում է հանցագործության վայրը և հայտնաբերում է տղամարդու ձեռնոց և գլանատուփ, որի վրա փորագրված են ՎՌ տառերը։ Նա այցելում է Բերնարդ Փարկերին, ով խիստ կասկածելի տեսք ունի, հայտնելով, որ ձեռնոցը նրան չի պատկանում, իսկ հետո համառորեն հրաժարվում է գլանատուփից։ Դուրս գալով՝ Պարկերի սրահում Պուարոն գտնում է Հարդմանի տանը հայտնաբերած ձեռնոցի զույգը։

Հաջորդ առավոտյան կոմսուհին հայտնվում է Պուարոյի օֆիսում։ Պուարոն, սկզբից կասկածելով, որ նա իրականում ռուս կոմսուհի չէ, համոզվում է, որ նա հենց այն է, ինչպիսին նա իրեն ներկայացնում է։ Հասթինգսը տեսնում է Պուարոյին ռուս քերականությունն ուսումնասիրելուց։ Պուարոն գալիս է այն եզրակացության, որ գլանատուփի վրա փորագրված տառերը կարող են լինել կիրիլիցայի տառերից, այլ ոչ թե լատինական, և այդ ժամանակ դրանք կարող են լինել կոմսուհու անվան մոնոգրամը ռուսերեն լեզվով։

Խաչաթղթի թագավորը խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ The King of Clubs

Պուարոն և Հասթինգսը քննարկում են մահվան մասին հաղորդագրությունը՝ հրապարակված թերթում։ Օգլանդերի ընտանիքը բրիջ էր խաղում Սթրիթհեմի իրենց տան հյուրասենյակում։ Խաղի ժամանակ բացվում են սանդղավանդի դռները և սենյակ է ընկնում արյունոտ հագուստներով մի կին։ Նա արտաբերում է «Մարդասպանություն» և ընկնում գետնին։ Ընտանիքը կանչում է շտապ օգնություն և ոստիկանություն, իսկ հարևան տանը հայտնաբերվել էր թատրոնի իմպրեսարիո Հենրի Ռիբուրնի դին, որի գլուխը կոտրված էր անհայտ զենքով։ Կնոջ անձը հաստատվել էր. նա հայտնի պարուհի Վելերի Սինքլերն էր։

Հետագայում Պուարոյի մոտ է գալիս Պոլը՝ Մորանսկի դուքսը, ով հույս ուներ, որ Վելերինը կդառնա նրա կինը։ Այդ դեպքում նա վտանգի տակ էր դնում իր հեղինակությունը, բայց հասկանում էր, որ չի ստանա ընտանիքի համաձայնությունը։ Բայց նա իմանում է, որ Վելերիի մայրը եղել է մեծ ռուս իշխանուհի։ Նա Վելերիին հավատում էր։ Ակնհայտ էր, որ իշխանի զգացմունքները փոխադարձ չէին։ Վերջերս նա Վելերիի հետ այցելել էր բախտագուշակի, ով, դնելով Վելերիի դիմաց խաչաթղթային թագավորին, կանխագուշակեց, որ Վելերիին վտանգ է սպառնում ինչ-որ տղամարդուց։ Իշխանը վախենում է, որ Վելերին կարող է սխալ հասկանալ գուշակի խոսքերը, և, որոշելով, որ վտանգը կարող է գալ Ռիբուրնից, հարձակվում է նրա վրա։

Լեմեզյուրեի ժառանգությունը խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ The Lemesurier Inheritance

Առաջին համաշխարհային պատերազմի վերջին օրերին Պուարոն և Հասթինգսը նորից հանդիպում են Սթայլզում։ Նրանք ճաշում են Կարլտոնում, որտեղ հանդիպում են կապիտան Վինցենտ Լեմեզյուրեին, ում հետ Հասթինգսը ծանոթացել էր Ֆրանսիայում։ Ճաշի ժամանակ նրանց մոտ է վազում կապիտանի հորեղբորորդին և հայտնում, որ իր հայրը ընկել է ձիուց և կարող է չապրել մինչև առավոտ։ Վինցենտը և նրա քեռի Հյուգոն շտապում են տուն, իսկ Ռոջերը մնում է Պուարոյի և Հասթինգսի հետ։

Հասթինգսը զարմանում է ողբերգության լուրի համար Վինցենտի ուժգին արձագանքի վրա, քանի-որ Վինցենտը լավ հարաբերությունների մեջ չէր հոր հետ։ Ռոջերը պատմում է նրանց անեծքի մասին, որը կա նրանց ընտանիքի վրա։ Ըստպատմության աղբյուրները միջնադարից են, երբ նախնիներից մեկը կասկածում է կնոջը դավաճանության մեջ և նրա մեջ, որ ծնված երեխան նրանը չէ։ Զայրույթի ժամանակ նա սպանում է երկուսին էլ, իսկ ավելի կոնկրետ՝ շարում է պատի մեջ։ Կինն անիշում է նրան մահվանից առաջ. նրա սերունդների ոչ մի մեծ տղա չի ստանա ժառանգություն։ Որոշ ժամանակ անց նա հասկանում է, որ կինն անմեղ էր, և մնացած իր կյանքն անցկացնում է զղջումների մեջ։ Չնայած դրան, անեծքներն իրականում էին տարեցտարի։

Հաջորդ առավոտ Պուարոն և Հասթինգսը իմանում են, որ Վինցենտը մահացել է գիշերը՝ գնացքից ընկնելով, որով գնում էր հորը տեսնելու։ Պուարոն սկսում է հետաքննությունը։

Կորած հանքը խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ The Lost Mine

Պուարոն և Հասթինգսը քննարկում են կապիտալը, և Պուարոն հայտնում է Հասթինգսին, որ նա չունի ոչ մի կապիտալ, բացի «Բիրմա Մայնս Լիմիթեդ» ընկերության տասնչորս հազար բաժնետոմսերից, որոնք տրվել էին իրեն նրանց համար արված ծառայությունների դիմաց։ Նա պատմում է Հասթինգսին այդ հետաքննության պատմությունը։

Այդ ընկերության հանքերից մեկը արծաթի հանք էր, որը բացվել էր չինացիների կողմից տասնհինգերորդ դարում։ Այնտեղ արդեն աշխատել էին, սակայն դեռ որևէ բան մնացել էր, և արժեր այնքան, որ շարունակեին գործը։ Շուտով հանքը կորել էր, իսկ միակ բանալին նրա տեղակայության մասին թղթերն էին, որոնք պահվում էին մի չինացու ընտանիքի մոտ։ Վու Լինգը՝ ընտանիքի ներկայացուցիչը, համաձայնվում է գնալ Անգլիա և սկսել թղթի վաճառքի մասին բանակցությունները։ Նա գրանցվում է Ռասել-սքվեր հյուրանոցում, զանգահարում է ընկերությանը և խոստանում է հաջորդ օրը գնալ նրանց մոտ՝ բանակցությունների։ Հանդիպմանը նա չի ներկայանում։ Հյուրանոցում հայտնում են, որ վաղ առավոտյան նա գնացել է իր ընկերոջ հետ։ Այդ օրը նա այդպես էլ չի հայտնվում, իսկ հաջորդ օրը ոստիկանությունը գտնում է նրա դին Թեմզայում։

Պուարոյին վարձում են գործը հետաքննելու համար։

Պլիմուտյան ճեպընթաց խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ The Plymouth Express

Ծովային զինվորական ուժերի երիտասարդ սպան ճամփորդում է Պլիմուտյան ճեպընթացով, որտեղ իր խցիկում նստարանի տակ հայտնաբերում է կնոջ դի։ Կնոջը ճանաչում են որպես Ֆլոսսի Հալլիդեյ, իսկ այժմ տիկին Ռուփերթ Քերրինգթոն՝ ամերիկացի պողպատաձուլական մագնատի դուստր, ով խնդրում է Պուարոյին զբաղվել իր գործով։

Պուարոն ծանոթ էր կնոջ հետ և տեսել էր նրան Փարիզում։ Որոշ ժամանակ անց նրան տեսնում են մի խաբեբայի հետ, ում անվանում էին կոմս Ռոշվոր:Հայրը աղջկան տանում է ետ Ամերիկա, որպեսզի ետ պահի այդ կոմսից։ Ավելի ուշ նա ամուսնանում է Ռուփերթ Քերրինգթոնի հետ, ով պարզվում է եղել է բոլորովին անպետք ամուսին, մոլային խաղացող՝ ահռելի պարտքերով։ Շուտով նրանք հեռանում են և սկսում ապրել առանձին, չնայած՝ չբաժանված։

Պուարոն և Հասթինգսը իմանում են, որ Ֆլոսսին գնացել է իր ընկերների մոտ Պադինգթոնի գնացքով և Բրիստոլից մեկնում է Պլիմուտ, չնայած պետք է դեռ շուտ իջներ։ Նա իր հետ տանում էր հարյուր հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ թանկարժեք իրեր։ Բրիստոլում նրա սպասավորուհին՝ Ջեյն Մեյսոնը, պետք է նրան սպասեր մի քանի ժամ, մինչ Ֆլոսսին գնաց անհայտ ուղղությամբ մի տղամարդու հետ։ Չսպասելով տիրուհուն՝ սպասավորուհին գնում է հյուրանոց, իսկ սպանության մասին առավոտյան իմանում է թերթերից։ Տիկին Քերրինգթոնի թանկարժեք իրերն անհայտացել էին, իսկ դիահերձման ժամանակ հայտնաբերվել էին նաև քլորոֆորմ։

Պուարոն սկսում է հետաքննությունը։

Կոնֆետների տուփը խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ The Chocolate Box

Մի երեկո զրույցի ժամանակ Պուարոյի հետ զրույցում Հասթինգսը եզրակացնում է, որ Պուարոն իր հետաքննություններում երբեք անհաջողությունների չի հանդիպել։ Պուարոն ասում է, որ դա այդպես չէ և Հասթինգսին պատմում է իր վաղ գործերից մեկի մասին։

Իրադարձությունները կապված էին ֆրանսիացի պատգամավոր Պոլ Դերոլարի սպանության հետ, որն ապրում էր Բրյուսելում։ Դա եկեղեցու և պետության հակամարտության ժամանակաշրջանն էր։ Դերոլարը իրադարձությունների գլխավոր կերպարն էր, նա հակակաթոլիկ էր և հակված էր կառավարությանը։ Նա այրի տղամարդ էր. մի քանի տարի առաջ նրա կինն ընկել էր աստիճաններից և մահացել։ Դերոլարը ժառանգել էր նրա տունը Բրյուսելում, ալկոհոլի և ծխելու հարցերում զուսպ էր, բայց կանանց սիրելին էր։ Հանկարծակի նա մահանում է իր տանը, ենթադրաբար սրտի կաթվածից։ Դա տեղի էր ունեցել այն օրը, երբ նա նշանակվել էր նախարարի պաշտոնին։ Պուարոն այդ ժամանակ ծառայում էր բելգիական ոստիկանությանը և հանգստի մեջ էր, բայց նրա մոտ է հայտնվում Դերոլարի քույրը՝ օրիորդ Մեսնարը, ով հաստատում էր, որ իր եղբոր մահը որ բնական էր։ Նրանց հետ ապրում էր չորս ծառա, ծեր մայրը, ինքը օրիորդ Մեսնարը, իսկ մահվան օրը կար երկու հյուր. պարոն դե Սենտ-Ալարը՝ հարևանը, և Ջոն Ուիլսոնը՝ Անգլիայից ընկերը։ Պուարոն ներկայանում է տան անդամներին և սկսում հետաքննությունը։

Սուզանավի գծագրերը խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ The Submarine Plans

Պուարոյին շտապ կանչում են լորդ Էլլովեյի՝ պաշտպանության նախարարության ղեկավարի և պոտենցիալ վարչապետի տուն։ Խուզարկուն գնում է այնտեղ Հասթինգսի հետ։ Նրան ներկայացնում են ծովակալ պարոն Գարրի Վիրդեյլին, ով իր կնոջ և որդի Լեոնարդի հետ հյուրընկալել է Էլլովեյին։ Ինչպես պարզվում է, Պուարոյին կանչելու պատճառը նոր սուզանավի գաղտնի գծագրերի անհայտացումն էր։ Գողությունը կատարվել էր դրանից մոտ երեք ժամ առաջ։

Փաստերն այսպիսին են. տիկնայք՝ տիկին Կոնրոյը և օրիորդ Վիրդեյլը, գնում են քնելու երեկոյան ժամը տասին։ Այդպես է վարվել նաև Լեոնարդը։ Լորդ Էլլովեյը խնդրում է իր քարտուղարին՝ պարոն Ֆիցրոյին, դնել այն թղթերը, որոնց վրա նա պետք է աշխատեր ծովակալի հետ, սեղանի վրա, մինչ նրանք կզբոսնեն։ Սանդղավանդից Էլլովեյը մի ստվեր է նկատում, որն անցնում է պատշգամբից իր աշխատասենյակ։ Մտնելով աշխատասենյակ՝ նա հայտնաբերում է, որ թղթերը, որոնք Ֆիցրոն դրել էր սեղանի վրա, անհայտացել են։ Ֆիցրոյը միջանցքում սպասավորուհու ճչոցի մոտ է վազում, որը պնդում էր, թե ուրվական է տեսել։ Այդ ժամանակ էլ, երևի, գծագրերը գողացվել են։

Պուարոն հետաքննություն է վարում։

Չորրորդ հարկի բնակարանը խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ The Third Floor Flat

Պուարոն հետաքննում է մի սպանություն, որը կատարվել է այն տանը, որտեղ նա ապրում է։

Կրկնակի հանցանք խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ Double Sin

Իր հայտնիության արդյունքում Պուարոն շատ էր հոգնել այդ գործերից։ Հասթինգսն առաջարկում է նրան հանգստանալ Դեվոնում, ուր նա պատրաստել է ճանապարհել նրան։ Նրանք գնում են Էբերմուտ կուրորտ։ Հանգսի չորրորդ օրը Պուարոն նամակ է ստանում թատրոնի գործակալ Ջոզեֆ Աարոնսից, որը խնդրում է նրան մեկնել կոնսուլտացիայի Շերլոկ Բեյ՝ Դեվոնի հյուսիս։ Նրանք պատրաստվում են գնալ գնացքով, բայց Հասթինգսն առաջարկում է գնալ ավտոբուսով, որը երթևեկում է երկու կուրորտների միջով. դա պետք է նվազեցնի տրանսպորտ փոխելու նրանց ժամանակը։ Պուարոն դժվարությամբ համաձայնվում է՝ զգուշանալով անգլիական կլիմայից և միջանցիկ քամիներից։ Նրանք տոմսեր են ամրագրում։ Տոմսարկղի մոտ Հասթինգսն ուշադրություն է դարձնում կարմրահեր մի աղջկա, երբ այդ ժամանակ Պուարոն հետաքրքրվում էր հեղուկ բեղերով երիտասարդ տղայով։

Հաջորդ օրը հենց այդ երիտասարդ աղջիկը ներկայանում է նրանց որպես Մերի Դյուրրանտ։ Նրա մորաքույրն ապրում է Էբերմուտում, որտեղ ունի հին իրերի խանութ։ Մերին ըստ մորաքրոջ առաջադրանքի ուղևորվում է Շերլոկ Բեյ, որտեղ նա պետք է նրան փոխանցի մանրանկար։ Ավտոբուսի կանգառում Մերին մոտենում է Պուարոյին և հայտնում, որ ինչ-որ երիտասարդ գողացել է մանրանկարով ճամպրուկը։ Նկարագրությամբ նա նման է այն երիտասարդին, որին Պուարոն նկատել էր տոմսարկղի մոտ։

Մարկետ-Բեյզինգի գաղտնիքը խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ The Market Basing Mystery

Տեսուչ Ջեփը հրավիրում է Պուարոյին և Հասթինգսին իրենց արձակուրդն անցկացնել Մարկետ-Բեյզինգ փոքր քաղաքում։ Մինչ նրանք հյուրանոցում նստած վայելում էին նախաճաշը, Ջեփին կանչում է ոստիկանը և օգնություն խնդրում։ Ուոլթեր Պրոտերը՝ մեծ ունեցվածքի տիրոջը, գտել էին իր տանը մահացած։ Հնարավոր է ինքնասպանություն է դա, բայց տեղի բժիշկը պնդում է, որ դա քիչ հավանական է։

Նրանք երեքով ուղևորվում են Լի Հաուս և հանդիպում բժիշկ Ջիլսին, որը կանչել էր տիկին Քլեգգին՝ տնտեսուհուն։ Նա բողոքում է, որ չի կարողանում արթնացնել տիրոջը։ Կոտրելով դուռը՝ նա գտնում է Պրոտերին մահացած՝ գլխի հրազենային վնասվածքով։ Աջ ձեռքում նա բռնել էր ատրճանակը, սակայն փամփուշտի մուտքի անցքը ձախ կողմից էր։ Աջ ձեռքի ետևում նրանք հայտնաբերում են թաշկինակ։ Հասթինգսը ո՛չ օդից, ո՛չ էլ թաշկինակից տարօրինակ հոտ չի առնում։ Իրադարձությունները Պուարոյի համար տարօրինակ են։

Կրետի բույն խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ Wasp’s Nest

Ամառային երեկոյան իր տան սանդղավանդում հանգստանալուց՝ Ջոն Հարրիսոնը զարմանում է Էրքյուլ Պուարոյի անսպասելի այցից։ Խուզարկուն պատմում է նրան, որ մի սպանություն է հետաքննում այդ տարածքից ոչ հեռու։ Հարրիսոնը զարմանում է, որ սպանությունը դեռ չի կատարվել։ Պուարոն պետք է կանխի դա։

Պուարոն խոսակցության թեման փոխում է կրետի բնի մասին, որը կախված է սանդղավանդից ոչ հեռու գտնվող ծառից։ Հարրիսոնը հայտնում է, որ իր ընկեր Լենգթոնը պետք է իր խնդրանքով գնի բենզին և այրի այդ բույնը։ Պուարոն պատասխանում է, որ Լենգթոնին տեսել է դեղատանը՝ կալիումի ցիանիդ գնելիս։ Հարիսսոնը զարմացած էր. նա կալիումի ցիանդիը չէր համարում լավ դեղամիջոց։ Այդ ժամանակ Պուարոն տալիս է ամենակարևոր հարցը. «Իսկ Ձեզ դու՞ր է գալիս Լենգթոնը»։ Ինչպես պարզվում է, Լենգթոնն առիթ ունի չսիրելու Հարրիսոնին, քանի-ոչ վերջինս ցանկանում է ամուսնանալ այն աղջկա հետ, ով մինչ այդ հանդիպում էր Լենգթոնի հետ։

Քողով կինը խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ The Veiled Lady

Պուարոն ձանձրանում էր. վաղուց հետաքրքիր գործ չկար։ Նա ասում է Հասթինգսին, որ Անգլիայի հանցագործներն արդեն վախենում են Պուարոյից։

Այդ ժամանակ նրանց մոտ է գալիս մի այցելու։ Նրա դեմքը ծածկված է հաստ քողով։ Նա ներկայանում է որպես օրիորդ Միլիսենթ Կասլ Վուն, ում նշանադրությունը իշխան Սաութշիրսկիի հետ վերջերս էր հայտարարվել։ Պատերազմի ժամանակ նա սիրային նամակ է գրում մի մարդու, ով հետագայում սպանվում է։ Նամակն ընկնում է պարոն Լեվինգթոնի ձեռքը, մի շանտաժիստի, որը այժմ քսան հազար ֆունտ է փորձում շորթել նրանից։ Այդքան գումար նա չի կարող հավաքել։ Նա պատմում է, որ գնացել է Լեվինգթոնի տուն՝ գթություն խնդրելու։ Լեվինգթոնը նրան ցույց է տալիս մի չինական զարդատուփ, որի մեջ պահվում է նամակը։ Նա զգուշացնում է, որ զարդատուփը կպահվի գաղտնի վայրում, որի մասին նա երբեք չի իմանա։ Պուարոյին հրավիրելով՝ Լեվինգթոնը գալիս է նրա մոտ օֆիս և ծիծաղում Պուարոյի՝ նամակը վերադարձնելու խնդրանքի վրա, բայց ասում է, որ հետգնման գումարը կիջեցնի մինչև տասնութ հազարի։ Օրիորդ Միլիսենթը ունի մի քանի օր ժամանակ գումարը հավաքելու համար, որը պետք է ստանա Փարիզից վերադառնալուց հետո։

Ծովային հետաքննություն խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ Problem at Sea

Պուարոն մեկնում է ծովային ճամփորդության մինչև Եգիպտոս։ Նա տառապում է ծովային հիվանդությամբ (սրտխառնոցով) և ճամփորդությունից հաճույք չի ստանում։ Նավակողում նա ծանոթանում է մի քանի ուղևորների հետ։ Նրան թվում են նաև գեներալ Ֆորբսը և գնդապետ Քլեպերթոնը։ Ֆորբսը տհաճ է արտահայտվում Քլեպերթոնի մասին։ Նա պնդում է, որ նա, մարտի դաշտում վնասվածք ստանալուց հետո, անցնում է մի հարուստ կնոջ խնամելուն։ Մյուս ողևորները Էլեպերթոնին կարեկցությամբ են վերաբերվում։ Հատկապես հաշվի առնելով, թեինչպիսի համբերատարություն է նա ցուցաբերում այդ պահանջկոտ և կռվարար կնոջ հանդեպ։ Նա մելամաղձությամբ է տառապում, միշտ բողոքում է սրտից։ Պուարոյին նա նույնպես բարկացնում է։ Մի անգամ Պուարոն նկատում է, թե ինչպես նրա պայուսակից ընկավ մի թուղթ. դա դիգիտալինի դեղատոմս էր։ Երբ նավը հասնում է Ալեքսանդրիա, տիկին Քլեպերթոնին գտնում են սպանված, իսկ կրծքի վերքից տարօրինակ դաշույն էր ցցված։ Փողերը և թանկարժեք իրերը գողացված էին։

Ինչպե՞ս է ձեր այգին աճում խմբագրել

Բնօրինակ անվանումը՝ How Does Your Garden Grow?

Պուարոն օգնության խնդրանքով մի տարօրինակ նամակ է ստանում։ Այն գրել է մի ծեր կին՝ տիկին Ամելիա Բարրոուբին, ով ապրում է Չամպենս Գրին գյուղում։ Նա շատ աղոտ է ներկայացնում գործի էությունը, բայց գրում է, որ հարցը չի սիրում համբերություն և վերաբերվում է ընտանիքին։ Պուարոյին հետաքրքրում է նամակը։ Նա տիկին Լեմոնին հանձնարարություն է տալիս պատասխանել, որ պատրաստ է հանձն առնել հետաքննությունը։

Հինգ օր հետո տիկին Լեմոնը թերթում մի հայտարարություն է տեսնում, որ տեղի է ունեցել մահացած տիկին Բարրոուբի հիշատակման ծեսը։ Պուարոն նամակ է ստանում մահացածի եղբոր աղջկանից՝ տիկին Մերի Դելաֆոնտեյնից, որում ասվում է, որ նրանք Պուարոյի ծառայությունների կարիքը չունեն։ Այնուամենայնիվ, նա գնում է Բարրոուբիների տուն։ Նրան հիացնում է ծաղիկների մեծ թվով խնամված այգու տեսքը։ Առաջինը, ում Պուարոն հանդիպում է տանը, ռուս աղջիկ Քաթրին Ռեյգերն է, ով միանգամից հայտնում է, որ ամբողջ ունեցվածքը պետք է նրան պատկանի։ Ներս մտած տեր և տիկին Դելաֆոնտեյնները դուրս են հանում Քաթրինին, և իրենք են ընդունում Պուարոյին։ Նրանք շատ են զարմանում, երբ իմանում են, որ Պուարոն վարձու խուզարկու է։

Գրական քննադատություն խմբագրել

Մորիս Ռիչարդսոնը՝ The Observer թերթի տեսաբանը, 1974 թվականի սեպտեմբերի 22-ին հրատարակում է ժողովածուի գրախոսությունը, որում գրել էր, որ Հասթինգսը «ժամանակ առ ժամանակ այն աստիճանի հիմար է, որ Բժիշկ Վատսոնը նրա համեմատ ուղղակի Լայբնիցն է»[4]։

Էկրանավորում և թատերական բեմադրություն խմբագրել

  • Պատմվածքների մեծ մասը էկրանավորվել է «Ագաթա Քրիստիի Պուարոն» սերիալի շրջանակներում։ Էրքյուլ Պուարոյի դերակատարն էր բրիտանացի դերասան Դեվիդ Սուշեն։
  • «Կրետի բույնը» պատմվածքը Ագաթա Քրիստիի առաջին պատմվածքներից էր, որը դարձավ հեռուստաթատրոնի հիմքը։ Համանուն էկրանավորումը դուրս եկավ եթեր 1937 թվականի հունիսի 18-ին[5]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Collins Crime Club – A checklist of First Editions Chris Peers, Ralph Spurrier and Jamie Sturgeon. Dragonby Press (Second Edition) March 1999 (p. 15)
  2. Cooper and Pyke. Detective Fiction – the collector's guide: Second Edition (pp. 82, 88) Scholar Press. 1994; 0-85967-991-8
  3. «American Tribute to Agatha Christie». Home.insightbb.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
  4. «so dumb at times he makes Watson look like Leibnitz», Maurice Richardson, The Observer, September 22, 1974 (страница 39) (Из статьи в английской Википедии)
  5. Հեռուստասերիալի կարճ պատմությունը Արխիվացված 2009-02-02 Wayback Machine(անգլ.)