Պուասիի համաժողով
Պուասիի համաժողով (ֆր.՝ Colloque de Poissy), եկեղեցական խորհրդակցություն, որը տեղի էր ունեցել 1561 թվականի սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 14-ը Սենտ Լուի դը Պուասի վանահայրությունում[1].
Վայր | Պուասսի, Prieuré Saint-Louis de Poissy | |
---|---|---|
Նախորդ | • Fifth Council of the Lateran • Տրիդենտի եկեղեցական ժողով | |
Սկսած | 9 Սեպտեմբերի 1561 | |
Ավարտված | 14 Հոկտեմբերի 1561 | |
Կազմակերպիչ | Եկատերինա Մեդիչի |
Նպատակ ունենալով Ֆրանսիայում պահելու կրոնական խաղաղությունը՝ մայր-թագուհի Եկատերինա Մեդիչին ձգտեց միավորել կաթոլիկներին և բողոքականներին։ Այդ ժողովին մասնակցեցին 46 բարձրաստիճան կաթոլիկ հոգևորական, 12 բողոքական աղանդի հոգևորական և մոտ 40 աստվածաբան։ Չնայած համաժողովի ձախողմանը Եկատերինա Մեդիչին 1526-ի հունվարին ստորագրեց հանդուրժողականության հունվարյան հրովարտակը, բայց չկարողացավ կանգնեցնել Վասիի ջարդը։ Արդյունքում 1562 թվականի մարտի 1-ից սկսվեց առաջին Հուգենոտյան պատերազմի։ Այս համաժողովը նաև նպաստեց Տրենտոյի երրորդ եկեղեցական ժողովի նիստի վերականգնմանը և Հիսուսյանների իշխանության հաստատմանը Ֆրանսիայում։ Նրանք ներգրավվեցին այս ամենի մեջ համաժողովի պատճառով։
Նախապատմություն
խմբագրելԵրկու կողմերի միջև մրցակցությունը նկարագրվում էր հասարակական տարաձայնություններով և քաղաքական բախումներով, որոնցից էր ամբուազյան դավադրությունը։ Չնայած նրան, որ Ֆրանսիայի կալվինականների թեմը ուներ կես միլիոն հետևորդ, իր թիկունքում ունենալով արքայական արյան մի քանի իշխանների ու բարձրաստիճան ազնվականների աջակցությունը, հզոր էր և ցուցադրում էր անհնազանդություն։ Բողոքականության տարածումը և նրա մասնավոր դատողության հիմնարար սկզբունքի կիրառումը հանգեցրին համոզմունքների խորը տարբերությունների։ 1560 թվականին Վեյմարում տեղի ունեցավ մի խորհրդակցություն, նվիրված կամքի ազատությանը, ուղղված տարամիտության ցրմանը ու միացմանը, որը տեղի ունեցավ լյութերականներ Վիկտոր Շտիգհելմի և Մատիաս Ֆլացիուսի միջև։
Ֆրանցիսկ II-ի կառավարումը նկարագրվում էր հաստատական պայքարով հուգենոտների դեմ, սակայն մանկահասակ Շառլ IX-ը և արքայական խնամակալները, ումից իշխանությունը անցանվ մայր-թագուհի Եկատերինա Մեդիչիին, բերեց զգալի փոփոխությունների թագավորության քաղաքականության մեջ։ Վերջինը համոզված էր, որ միայն կրոնական հաշտեցման քաղաքականությունն էր ընդունակ պահել գահի իշխանությունը։
Դրա վերջին հասնելու համար նա հենվելով իր նորանշանակ կանցլեր Միշել դը լ’Օպիտալի վրա, ով վճռականորեն դեմ էր պատերազմին և հաշտեցման կողմնակիցն էր, և դուքս Վանդոմի՝ թագավորության գեներալ-լեյտենանտի վրա։ Իրար հետևից հաջորդեցին հրովարտակներ, իսկ Սեն Ժերմեն ան Լեյնի պայմանագիրը հայտարարեց լայն ամնիստիա, բայց դեռևս չուներ լուրջ կշիռ։ Միշել դը Լ'Օոսպիտալը զարմացրեց բոլորին, երբ երկու կողմերի աստվածաբաններին հրավիրեց հավաքվելու և պայմանավորվելու համընդհանուր ուսմունքի շուրջ։ Այդ առաջարկը ընդունեցին և բողոքականները և կաթոլիկները, և Պուասիում նշանակվեց հանդիպում՝ համաժողով անվան ներքո։
Սուրբ Աթոռի հանդեպ դժգոհությունը կաթվածահար էր արել կաթոլիկների գործունեությունը։ Թեև Տրենտի ժողովը նստում էր Հռոմի Պապ Պիոս IV հովանու ներքո, ձայներ բարձրացվեցին, այդ թվում նաև ֆրանսիացի եպիսկոպոսների շրջանում, որոնք կոչ էին անում գումարել առանձին ազգային սինոդ։ Եկատերինան ու իր խորհրդականները փոխարենը ընտրեցին կրոնական համաժողով՝ քաղաքացիական իրավասության իշխանության ներքո: Պապը փորձեց կանխել այն, ինչ այս պայմաններում կաթոլիկները կմեկնաբանեն որպես վիրավորանք իր եկեղեցական իշխանության հանդեպ:
Մասնակիցներ
խմբագրել- Կաթոլիկներ
Հռոմի Պապը որպես նվիրակ ուղարկեց Ֆեռարայի կարդինալ Հիպոլիտ դ'Էստին, Ժակ Լեյնեզի ուղեկցությամբ՝ Հիսուսյանների երկրորդ գլխավոր գեներալը, որպես խորհրդական, որպեսզի տարհամոզի ռեգենտին և եպիսկոպոսներին։ Բայց գործը շատ հեռուն էր գնացել։ Համաժողովում վեց կարդինալներ և երեսունութ ֆրանսիացի արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ, ինչպես նաև մի շարք ցածրաստիճան առաջնորդներ և բժիշկներ մեկ ամիս քննարկումներ անցկացրեցին կալվինակնների հետ:
- Կալվինիստներ
Թեոդոր դը Բեզին օգնում են Նիկոլա դը Գալարը և Պիեռ Մարտիր Վերմիգլին: Հրավիրված գերմանացի աստվածաբանները Փարիզ չեկան մինչև քննարկումների ավարտը։ Նիկոլաս Դե Գալարը համաժողովի զեկույցը գրել է Էդմունդ Գրինդալի համար, որն այն ժամանակ Լոնդոնի եպիսկոպոս էր, որտեղ Դե Գալարը եկեղեցի ուներ։
Դեպքերի զարգացումներ
խմբագրելՀակառակորդ եկեղեցիների ներկայացուցիչները իրենց վեճերը սկսեցին սեպտեմբերի 9-ին։ Կանցլեր դը Լ'Oսպիտալը վանահայրության սեղանատանը՝ ֆրանսիայի 11-ամյա թագավորի ներկայությամբ, իր ելույթով բացեց վարույթը, որում պնդեց միապետի իրավունքն ու պարտականությունը` հոգալու Եկեղեցու կարիքները։ Նույնիսկ գլխավոր խորհրդի նիստի ժամանակ, թագավորի կողմից հրավիրված ֆրանսիացիների միջև զրույցը լավագույն միջոցն էր կրոնական վեճերը լուծելու համար, քանի որ գլխավոր խորհուրդը, որը հիմնականում կազմված էր օտարերկրացիներից, ունակ չէր հասկանալու Ֆրանսիայի ցանկություններն ու կարիքները, իսկ համաժողովի քննարկումները, նվիրված էին աստվածաբանական հակասություններին:
Առաջին հանդիպման ժամանակ ռեֆորմատիվ եկեղեցու դրույթների երկար մանրամասմամբ իր բացման խոսքը ասեց Թեոդոր դը Բեզը։ Կարդինալ դը Լորրենը հոգաց այն մասին, որ բանավեճերը կենտրոնանան Հաղորդության էության շուրջ։ Բեզի ելույթը վերնագրված էր «Ինչպե՞ս է Քրիստոսը արտահայտում իր ներկայությունը այս միջոցառմանը․» և ներկայացնում էր Հաղորդման ընկալումը ըստ ռեֆորմատական եկեղեցու, որը վերանայվել ու լրացվել է մինչև կհրապարակվեր Ֆրանսիայում։ Իր հայտարարությունը Սուրբ Հաղորդության մասին, թե Քրիստոսի մարմինը հեռու է հացից ու գինուց նույնքան, որքան երկինքն է հեռու երկրից, ստեղծեցին այնպիսի ընդդիմադրություն, որ նրան ընդհատեց կարդինալ Տուրնոնը և մեղադրեց սչբապղծության մեջ։ Բեզը ավարտեց իր ելույթը շփոթության մեջ։
Երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին։ Կարդինալ դը Լորրենը պնդում էր, որ ճշմաչտությունը կաթոլիկ եկղեցու Սուրբ Հաղորդության տեսությունն է[2]։ Լեգատ Հիպոլիտ դ'Էստը առաջարկեց փոփոխոլ ժողովների ձևաչափը և կազմել նոր կոմիտե կազմված 24 ներկայացուցիչներից՝ ամեն կողմից 12 հոգի, որը պաշտոնապես կոչվել էր նպաստելու գոհեցուցիչ որոշման ընդհունմանը։
Պապական ներկայացչության անդամ Ժակ Լայնեսը պնդում էր, որ Աստծո կողմից կրոնական հակասությունների լուծման համար նշանակված դատավորը Հռոմի Պապն է, այլ ոչ թե Ֆրանսիայի դատարանը: Այն եռանդը, որով նա ընդդիմանում էր բողոքականներին, առնվազն պարզաբանում էր իրավիճակը:
Եկատերինա Մեդիչին նշանակեց նեղշրջանակային հանձնաժողով, որը բաղկացած էր հինգ կալվինիստներից և հինգ կաթոլիկներից։ Նպատակն էր Հաղորդության հարցում համաձայնել մի բանաձևի շուրջ, որը կմիավորեր երկու կրոնական կուսակցությունները: Բանավեճերի զարգանալուն զուգընթաց կարդինալ Լորրենը պատրաստ էր գնալ մի քանի զիջումների և առաջարկեց փոխզիջողական տարբերակ, որը մոտ էր Աուգսբուրգի լյութերական խոստովանության տեքստին, որի շուրջ չէին համաձայնվում կալվինականները և լյութերականները։ Բեզը համարեց այս առաջարկը ծուղակ, որը կմասնատի բողոքականներին։ Ստացված բանաձևը այնքան անորոշ էր, որ Կալվինականները և կաթոլիկները այն կարող էին մեկնաբանել ինչպես իրենց ուզածին պես և դրա համար էլ այն մերժվեց։ Հենց այս պատճառով համաձայնագիրը չեղարկվեց սեպտեմբերի 26-ին։ Հավաքված հոգևորականները հրաժարվեցին պատժամիջոցներ կիրառել, իսկ կալվինականները չստորագրեցին լյութերական խոստովանությունների տակ։ Չնայած թագուհի-մոր բանավեճերը կարգավորելու ջանքերին՝ համաժողովը ավարտվեց հոկտեմբերի 9-ին:
Հետևանքներ
խմբագրելՄիշել դե Լ'Օսպիտալը փորձեց փրկել բանակցությունները՝ հորդորելով թագուհի-մորը հյուրընկալել սահմանափակ պատվիրակություններ Սեն Ժերմեն պալատում: Բայց, հոկտեմբերի 14-ին հանդիպումը ընդհատվեց առանց փոխզիջման հասնելու, քանի որ երկու վարդապետությունների միջև տարաձայնությունները անլուծելի էին թվում։ Կաթոլիկ եկեղեցին չկարողացավ հասնել իր փոխզիջման ընդունմանը, և թագավորական իշխանությունները չճանաչեցին ռեֆորմատական եկեղեցին:
Չնայած այս անհաջողությանը, ռեֆորմատականները համաժողովը համարում էին իրենց կողմի հաղթանակը։ Ռեֆորմացիան, նախկինում գործելով ընդհատակյա, հետագայում դարձավ ճանաչված կրոն, որի ներկայացուցիչները գործեր էին վարում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդների հետ հավասար հիմունքներով:
Հետագա հանդիպումները տեղի ունեցան Ալտենբուրգում[3] Յենայի և Վիտեմբերգի աստվածաբանների միջև ազատ կամքի և արդարադատության հարցերի շուրջ, և Մոնբելիարդում[4] Բեզի և Տյուբինգենի աստվածաբանների միջև՝ նախասահմանության հարցերի շուրջ։
Ֆրանսուա դը Գիզը՝ Մոնմորենսի կոնստաբլը և Սեն-Անդրեի մարշալը, վրդովված լինելով ռեֆորմիստներին տրված ազատությունից և հանդուրժողականությունից, երդվեցին պաշտպանել կաթոլիկ կրոնը։ Կոմինգեսի եպիսկոպոս Պիեռ դ'Ալբրեն, ով համաժողովի ժամանակ առերեսվել էր կարդինալ Օդե դը Կոլինիի հետ, որը կշտամբում էր նրան իր անզիջողականության համար[5]։ Անմիջապես հետո Պիեռ դ'Ալբրեն հակասության մեջ մտավ իր զարմուհու՝ Նավարայի թագուհի Ժաննա դ'Ալբրենի հետ, ով բողոքականություն էր ընդունել 1560 թվականի Սուրբծննդյան տոնին, և փորձել էր բռնագրավել թեմական կալվածքները[6]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Noël Valois, « Les essais de conciliation religieuse au début du règne de Charles IX », Revue d'histoire de l'Église de France, vol. 31, no 119, 1945, p. 237–276 (DOI 10.3406/rhef.1945.2999).
{{cite journal}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Jacques Le Goff (dir.), René Rémond (dir.) et François Lebrun (dir.), Histoire de la France religieuse, vol. 2 : Du christianisme flamboyant à l'aube des Lumières, XIVe-XVIIIe siècle, Paris, Seuil, 1988 (ISBN 2-02-0010016-9 (édité erroné) et 2-02-010016-9), p. 252.
{{cite journal}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Du 20 octobre 1568 au 9 mars 1569.
- ↑ En 1586.
- ↑ Archives nationales, Coligny, protestants et catholiques en France au XVIe siècle, Paris, 1972, p.4-5.
- ↑ «Pedro Labrit de Navarra, Obispo de Comminges». Արխիվացված օրիգինալից 2022-08-05. Վերցված է 2024-08-01-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)