Պորտ Լուի
Պորտ Լուին (անգլ.՝ Port Louis), (ֆր.՝ Port Louis) Մավրիկիոսի խոշորագույն քաղաք, հիմնական նավահանգիստ և մայրաքաղաք։ Գտնվում է Հնդկական օվկիանոսի ափին։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Պորտ Լուի | |||||
Port Louis | |||||
| |||||
Երկիր | Մավրիկիոս | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Համայնք | Port Louis District?[1] | ||||
Հիմնադրված է | 1735 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1966 թվականից | ||||
Մակերես | 46 700 000 քառակուսի մետր | ||||
ԲԾՄ | 134 մետր | ||||
Բնակչություն | 149 194 մարդ (2012)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Պաշտոնական կայք | mccpl.mu(անգլ.) | ||||
| |||||
Պատմություն
խմբագրել1635 թվականից քաղաքը հայտնի էր որպես նավահանգիստ։ 1735 թվականին ֆրանսիացիները այն դարձրել են Մավրիկիոսի վարչական կենտրոն, և այն վերածվել է Բարեհուսո հրվանդան ուղևորվող ֆրանսիական նավերի համար մատակարարման հիմնական կետի։ Քաղաքը ստացել է «Պորտ Լուի» անվանումը Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV պատվին։ Քաղաքի առաջին նահանգապետը համարվում էր ֆրանսիացի ծովագնաց Բերտրան Ֆրանսուա Մաե դե Լաբուրդոննեն։
Բնակչություն
խմբագրելՔաղաքի բնակչությունը հիմնականում կազմում են XIX դարում Հնդկաստանից եկած բանվորների ժառանգները։ Ավելի վաղ կղզում բնակվում էին ստրուկներ, ովքեր XVIII դարում բերվել էին այստեղ բրիտանացիների և ֆրանսիացիների կողմից։ Կղզու բնակչության 75 տոկոսը կազմում են խառը ծագման հնդկացիները՝ հնդիկներ, չինացիներ, աֆրիկացիներ ու եվրոպացիներ։
Արդյունաբերություն
խմբագրելՇաքարի, ձեթի և ծխախոտի արտադրություն։ Քաղաքում գործում է համալսարան և մի քանի թանգարաններ։
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտ Լուի» հոդվածին։ |