Դալմատին, շան ցեղատեսակ, որը տարբերվում է իր սև կամ մոխրագույն պտերով և շատ նման է ժամանակակից դալմատիններին[3]։ Այս ցեղատեսակը հայտնի է եղել դեռևս հին աշխարհում։ Օրինակ՝ Հունաստանում կատարված պեղումների արդյունքում գտնված նկարները թույլ էին տալիս մարդկանց կողքին նկատել նմանատիպ կենդանինների, որոնք շատ նման են ժամանակակից դալմատին շներին։ Իսկ դա նշանակում է, որ դալմատինները արդեն մի քանի հազարամյակ է ինչ գոյություն ունեն։ Դալմատինները ակտիվ շներ են և պահանջում են երկար զբոսանքներ մաքուր օդին։

Դալմատին
Տեսակշան ցեղատեսակ
Այլ անուններԴալ
ՄականուններՊտավոր շուն
Հրշեջ շուն
ԲնաշխարհԽորվաթիա[1]
Առանձնահատկություններ
Հասակ արու58–61 սմ[2]
ՄորթիՍպիտակ
Գույնսև պտեր
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ցեղատեսակի բոնութագրեր խմբագրել

 
Էգ դալմատին

Մարմին խմբագրել

Դալմատինի մարմինը լայն է[3], լավ սահմանված, մկանուտ, տոկուն և կենսուրախ։ Երբ լիովին հասունանում է, ըստ American Kennel Club-ի ստանդարտների, այն ունենում է 48-58 սմ հասակ և ինչպես միշտ որուն ավելի մեծ է լինում քան էգը[4]։ Մարմինը երկար է, ուսերը հետ ընկած։ Դալմատինի թաթերը կլոր են, լավ ցցված ոտքի մատներով, սուր եղունգները սովորաբար սպիտակ են, կամ այն գույնի, ինչ պտերն են։ Բարակ ակաջները գտնվում են վերևում և գլխին մոտ։ Աչքերի գույները տատանվում են շագանակագույնի, դեղնավունի կամ կապույտի մեջ։ Լինում է նաև, երբ մի աչքը լինում կապույտ, մյուսը շագանակագույն, կամ այլ համադրություններ[5]։

Մորթի խմբագրել

Դալմատինը ծնվում է սպիտակ մորթիով և իրենց առաջին պտերն առաջանում են ծնվելուց 3-4 շաբաթ անց։ Մեկ ամիս անց նրանք համարյա ունենում են իրենց բոլոր պտերը, սակայն դեռ շարունակում են մեծանալ և զարգանալ։ Պտերի չափերը տատանվում են 3-6 սմ-ի մեջ, որոնք սև են կամ շագանակագույն (մոխրագույն), իսկ մորթին սպիտակ է։

Դալմատինների մորթին կարճ է և խիտ։ Նրանց կոշտ մազերը հաճախ կպնում են գորգերին, հագուստին կամ այլ պարագաների, որոնք դժվար է մաքրել։ Այլ, ավելի հազվադեպ հանդիպող գույները ներառում են կապույտ (մոխրագույն կապույտ), եռագույն (հոնքերի, այտերի, ոտքերի և կրծքավանդակի շագանակագույն բծերով) և նարնջագույն կամ կիտրոն (մուգից մինչև գունատ դեղին գույն)։ Գունավոր բծերը կարող են հայտնվել մարմնի ցանկացած մասում, հիմնականում գլխի կամ ականջների վրա և ամբողջական գույն են։ Բծերը տեսանելի են հենց սկզբից և չեն ներկայացնում մի շարք հարակից կետեր։

Ձագերի քանակը խմբագրել

Դալմատինները ունենում են 9-13 ձագ[6]։

Առողջություն Ինչպես և մյուս ցեղատեսակները, դալմատինները ևս առողջական որոշակի խնդիրներ ունեն, օրինակ ՝ խլություն, ալերգիա և միզուղիների հետ խնդիրներ (քարեր)։ Հեղինակավոր բուծողները թեսթավորում են անում, համոզվելու համար, որ իրենց քոթոթները լսում են։ Ամերիկյան Dalmatian Club- ը նշում է, որ դալմատինների կյանքի միջին տևողությունը 11-ից 13 տարի է, չնայած ոմանք կարող են ապրել 15-ից 16 տարի։ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ցեղատեսակի առողջության ուսումնասիրությունները ցույց են տալիս, համապատասխանաբար, 9,9 և 11,55 տարվա կյանքի տևողություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.thedca.org/dal_hist_by_akc.html
  2. «Դալմատինի ստանդարտները». The Kennel Club. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին.
  3. 3,0 3,1 «Դալմատին (շուն)». www.thekennelclub.org.uk.
  4. «American Kennel Club - Դալմատին». Akc.org. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. Thornton, Kim Campbell. "THE DALMATIAN." Dog World 89.11 (2004): 24.
  6. «The Dalmatian Club of America Health Survey Results: General Dog Information». The Dalmatian Club of America. Վերցված է 2012 թ․ հուլիսի 25-ին.

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Далматин // The Dog Collection : журнал. — М.: ООО «ДжиИ Фаббри Эдишинз». — № 6.

Արտաքին հղումներ խմբագրել

  1. «Dalmatian Coasts». Berlin/Heidelberg: Springer-Verlag. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)