Ֆրանյո Բուչար (խորվ.՝ Franjo Bučar, 25 նոյեմբերի, 1866, Զագրեբ - 26 դեկտեմբերի, 1946, Զագրեբ), խորվաթ գրող և սպորտի ժողովրդականացնող։ Համարվում է խորվաթական սպորտի ու օլիմպիական շարժման հիմնադիր հայրը[4]։

Ֆրանյո Բուչար
խորվ.՝ Franjo Bučar
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 25, 1866(1866-11-25)[1][2]
ԾննդավայրԶագրեբ, Kingdom of Croatia
Մահացել էդեկտեմբերի 26, 1946(1946-12-26)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն[3]
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Հարավսլավիա
Մասնագիտությունգրող, գրականության պատմաբան և ակտիվիստ
ԱնդամությունՄիջազգային օլիմպիական կոմիտե
 Franjo Bučar Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆրանյո Բուչարը ծնվել է 1866 թվականի նոյեմբերի 25-ին Զագրեբում։ Նրա հայրը եղել է սլովեն, մայրը՝ խորվաթ[5]։ Կրթություն է ստացել Զագրեբում, Վիեննայում և Ստոկհոլմում, որտեղ հետաքրքրվել է շվեդական մարմնամարզությամբ։

Ֆրանյո Բուչարի հիմնական մասնագիտությունը եղել է գրականության պատմության ուսումնասիրությունը. նա հեղինակել է այդ թեմային նվիրված մի քանի գրքեր։ Սակայն Ֆրանյո Բուչարը մեծ ճանաչում է ձեռք բերել որպես սպորտի ժողովրդականացմանը նպաստող անձ։ Խորվաթիա վերադառնալուց հետո նա հիմնադրել է մի շարք մարզական ակումբներ և նպաստել է Խորվաթիայում տարբեր մարզաձևերի զարգացմանը, ինչպիսիք են ֆուտբոլը, մարմնամարզությունը, դահուկավազքը, սուսերամարտը և այլն[6]։ Ֆրանյո Բուչարը հրատարակել է իր կողմից գրված մի շարք դասագրքեր սպորտի տարբեր ձևերի վերավերյալ։ 1909 թվականին Ֆրանյո Բուչարն ընտրվել է Խորվաթիայի սպորտի ֆեդերացիայի առաջին նախագահ։ 1919 թվականին Բուչարը հիմնադրել է Հարավսլավիայի օլիմպիական կոմիտեն, որը 1919-1927 թվականներին տեղակայված էր Զագրեբում։ 1920 թվականին Ֆրանյո Բուչարն ընտրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ և անդամակցել է այդ կոմիտեին մինչև իր մահը։ Ֆրանյո Բուչարը մահացել է 1946 թվականի դեկտեմբերի 26-ին Զագրեբում[7]։ Թաղված է Զագրեբի Միրոգոյ գերեզմանատանը։

Պահպանվել է Ֆրանյո Բուչարի նամակագրությունը Եվրոպայի տարբեր երկրներում սպորտի ժողովրդականացմամբ զբաղվող անձանց և Օլիմպիական շարժման գործիչերի հետ։

1991 թվականին նորանկախ Խորվաթիայում սահմանվել է Ֆրանյո Բուչարի անվան պետական մարզական մրցանակ (խորվ.՝ Državna nagrada za šport "Franjo Bučar"), որ Խորվաթիայի բարձրագույն մրցանակն է սպորտի բնագավառում ձեռք բերած նվաճումների պարգևատրման համար։

Մատենագրություն խմբագրել

  • Gimnastika i igre u pučkoj školi, Zagreb, (1909.) (համահեղինակ՝ Վիկտոր Ռուդոլֆ)
  • Povijest hrvatske protestanske književnosti za reformacije, Zagreb, (1910.)
  • Vježbe u tlu, (priredio prema 2. njemačkom izdanju Oskara Joryja te dodao Igre u prirodi), Zagreb, (1917.)
  • Igre za društva i škole, Zagreb, (1925.)
  • Povijest Hrvatskog Sokola - Matice u Zagrebu: 1874.-1885., Zagreb, (1925.)
  • Bibliografija hrvatske protestantske književnosti za reformacije. Sakupio Franjo Bučar, nadopunio i sredio Franjo Fancev, Zagreb, (1938.)
  • Uzajamni književni rad Hrvata i Bugara. Hrvatska revija, br. 10, 1942. g.
  • O hrvatskoj protestantskoj tiskari u Njemačkoj u XVI. stoljeću, Zagreb, (1943.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  3. https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
  4. «Uručene nagrade "Franjo Bučar"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
  5. ŽIVLJENJEPISI SLOVENCEV V HRVAŠKEM ŠPORTU
  6. «Tko je bio Franjo Bučar?». 2009 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.
  7. Salaj, Branko (2007 թ․ ապրիլի 6). «Franjo Bučar (1866.-1946.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանյո Բուչար» հոդվածին։