Պոպուտնայա

ստանիցա Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Օտրադնայայի շրջանում

Պոպուտնայա (ռուս.՝ Попутная), ստանիցա Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Օտրադնայայի շրջանում, Ուրուփ գետի ձախ ափին։ Գտնվում է Օտրադնայա ստանիցայից 16 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 400 մ բարձրության վրա։

Ստանիցա
Պոպուտնայա
ռուս.՝ Попутная
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՇրջանՕտրադնայայի շրջան
Հիմնադրված է1856 թ.
ԲԾՄ400 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն5809 մարդ (2010[1])
Ազգային կազմռուսներ (86,1%), հայեր (10,1%)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ86144
Փոստային դասիչ352251
ՍՎՏԲՀԴ03 237 825 001
Պաշտոնական կայքpoputnaya.ru
Պոպուտնայա (Ռուսաստան)##
Պոպուտնայա (Ռուսաստան)
Պոպուտնայա (Կրասնոդարի երկրամաս)##
Պոպուտնայա (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչությունը խմբագրել

1893 թվականին այնտեղ կար 1157 տուն, որտեղ ապրում էին 7342 մարդ։ 1959 թվականին ստանիցան ուներ 5383 բնակիչ, իսկ 2002 թվականին՝ 6199 բնակիչ։ Համաձայն 2010 թվականի տվյալների, ստանիցան ուներ 5809 բնակիչ, հիմնականում ռուսներ և հայեր, ովքեր զբաղվում են արևածաղկի, հացահատիկային բույսերի և շաքարի ճակնդեղի մշակությամբ։

Գործում է միջնակարգ դպրոց, ակումբ և բուժկայան։

Պատմությունը խմբագրել

Հիմնադրվել է 1855 թվականին։ Հայերը եկել են Ախալքալաքից` 1857 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։